«Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. Goal 6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունը Պուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան «Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա «Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտ Թրամփի մաքսային ռումբը հասավ Amazon Երևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.am Զգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց 101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը Ադրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրա

Սեպտեմբերին Նիկոլը կգնա աշխարհաքաղաքական սալտոյի

Վերլուծություն

­Նա­խօ­րեին, մեղմ ա­սած, «տա­րօ­րի­նակ» հայ­տա­րա­րութ­յամբ հան­դես ե­կավ Պետ­դե­պար­տա­մեն­տի պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Միլ­լե­րը: Ըստ նրա, Հա­յաս­տա­նի եւԱդր­բե­ջա­նի միջեւ հա­մա­ձայ­նութ­յու­նը հնա­րա­վոր է, բայց դա եր­կու կող­մից կպա­հան­ջի բարդ ընտ­րութ­յուն­ներ  եւ բարդ փոխ­զի­ջում­ներ կա­տա­րել. «Մենք կար­ծում ենք, որ գոր­ծար­քը հնա­րա­վոր է, բայց դա եր­կու կող­մե­րից կպա­հան­ջի բարդ ընտ­րութ­յուն­ներ եւ բարդ փոխ­զի­ջում­ներ կա­տա­րել: Այս­պի­սով, մենք պատ­րաստ­վում ենք շա­րու­նա­կել խրա­խու­սել նրանց՝ լու­ծե­լու այս տա­րա­ձայ­նութ­յուն­նե­րը եւ վերջ­նա­կան հա­մա­ձայ­նութ­յան հաս­նե­լու հա­մար»:

ԲԼԻՆՔԵՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՁԱԽՈՂՈՒՄԸ

­Նախ այն, որ պետ­քար­տու­ղա­րութ­յան սույն չի­նով­նիկն ըն­դա­մե­նը «գոր­ծարք» է հա­մա­րում մի բան, ո­րը Հա­յաս­տա­նի, ա­սենք նաեւ Ադր­բե­ջա­նի հա­մար ճա­կա­տա­գ­րա­կան գոր­ծըն­թաց է, ի­հար­կե, ա­վե­լորդ ան­գամ խո­սում է այն մա­սին, թե ի­րա­կա­նում ինչ խնդիր­ներ է ու­զում լու­ծել Վա­շինգ­տո­նը մեր տա­րա­ծաշր­ջա­նում՝ «ա­ռու­ծա­խա­յին»: Սա­կայն Միլ­լե­րի հայ­տա­րա­րութ­յու­նը «տա­րօ­րի­նակ» հա­մա­րե­լով, ա­մե­նե­ւին էլ նկա­տի չու­նենք պետ­քար­տու­ղա­րութ­յան չի­նով­նիկ­նե­րի եւ նրանց շե­ֆե­րի չե­ղած բա­րո­յա­կան մա­կար­դա­կը: Այս­տեղ ա­վե­լի էա­կան է հե­տեւ­յալ նկա­տա­ռու­մը:

Այս­պես, Միլ­լերն իր այս խոս­քով մի լավ «ծան­րաց­րեց» հայ-ադր­բե­ջա­նա­կան այս գոր­ծըն­թա­ցի ներ­կա ֆո­նը: «Գոր­ծար­քը հնա­րա­վոր է», «պետք է բարդ ընտ­րութ­յուն­ներ եւ փոխ­զի­ջում­ներ». թե դրանց տակ ինչ նկա­տի ու­նի Միլ­լե­րը, դեռ կհաս­նենք: Մինչ այդ, նկա­տենք, որ նրա այս ա­սած­ներն ա­մե­նե­ւին էլ հա­մա­հունչ չեն իր շե­ֆի՝ Բ­լին­քե­նի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րին, ո­րոնք նա հնչեց­րեց մեկ շա­բաթ ա­ռաջ՝ Վա­շինգ­տո­նում ըն­դու­նե­լով Բայ­րա­մով-­Միր­զո­յա­նին: Այդ ե­ռա­կողմ հան­դիպ­մա­նը Բ­լին­քե­նը միան­գա­մայն լա­վա­տե­սա­կան տրա­մադ­րութ­յուն­ներ ի ցույց դրեց: Բուն հան­դիպ­ման ժա­մա­նակ նա հայ­տա­րա­րեց, թե վեր­լու­ծե­լով տե­ղի ու­նե­ցած բո­լոր շփում­նե­րը, այդ թվում՝ վեր­ջին շա­բաթ­նե­րի քննար­կում­նե­րը, կար­ծում է, որ՝ «Կող­մե­րը մոտ են խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նագ­րի ձեռք­բեր­մա­նը»: Իսկ հան­դի­պու­մից ան­մի­ջա­պես հե­տո նա «X»-ի իր միկ­րոբ­լո­գում գրեց, թե արդ­յու­նա­վետ զրույց է ու­նե­ցել Միր­զո­յա­նի եւ Բայ­րա­մո­վի հետ. «Այ­սօր ար­տա­հայ­տել եմ ԱՄՆ-ի վճռա­կան ա­ջակ­ցութ­յու­նը եր­կու երկր­նե­րի միջեւ խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նագ­րի շու­տա­փույթ կնքման հար­ցում»: Ե­թե «արդ­յու­նա­վետ զրույց», ա­պա մնում է մտա­ծել, որ ե­թե հան­դի­պու­մից ա­ռաջ «կող­մե­րը մոտ էին խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նագ­րի ձեռք­բեր­մա­նը», ա­պա հան­դիպ­ման արդ­յուն­քում պետք է որ էլ ա­վե­լի մո­տե­ցած լի­նեին առն­վազն այդ հա­մա­ձայ­նագ­րի նա­խաս­տո­րագր­ման վի­ճա­կում Բ­լին­քե­նի պա­հան­ջած՝ « խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նագ­րի շու­տա­փույթ կնքմա­նը» գրե­թե պատ­րաստ: Ա­ռա­վել եւս, որ պետ­քար­տու­ղա­րութ­յունն իր պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րութ­յան մեջ ֆիք­սե­ց, թե. «Պետ­քար­տու­ղար Բ­լին­քե­նը քննար­կել է կա­յուն եւ­ ար­ժա­նա­պա­տիվ խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նագ­րի ուղ­ղութ­յամբ ձեռքբեր­ված ա­ռա­ջըն­թա­ցը եւ կոչ է ա­րել հե­տա­գա քայ­լեր ձեռ­նար­կել՝ գոր­ծար­քը որ­քան հնա­րա­վոր է շուտ ա­վար­տին հասց­նե­լու հա­մար»:

Ու սրա­նից մեկ շա­բաթ անց նույն պետ­քար­տու­ղա­րութ­յու­նը փաս­տում է, որ իր այդ ողջ լա­վա­տե­սութ­յու­նը «քոռ կո­պե­կի» ար­ժեք չու­նի: Կող­մե­րը ոչ միայն մոտ չեն «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րին», այլ դեռ տա­րաբ­նույթ «բարդ ընտ­րութ­յուն­նե­րի եւ բարդ փոխ­զի­ջում­նե­րի» կա­րիք կա: Կարճ ա­սած, Բ­լին­քե­նի հոր­դո­րած «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նագ­րի շու­տա­փույթ կնքու­մը» չի լի­նե­լու: Դա էլ իր հեր­թին հու­շում է, որ վա­շինգ­տոն­յան այդ հան­դի­պու­մը, ո­րը մեծ ջան­քե­րով պետ­քար­տու­ղա­րութ­յանը հա­ջող­վեց կյան­քի կո­չել, ա­վարտ­վել է ու­ղիղ զրո արդ­յուն­քով, հա­մե­նայն­դեպս՝ Բ­լին­քե­նի թվարկ­ված բո­լոր լա­վա­տե­սա­կան հույ­սե­րը չեն ար­դա­րա­ցել, ին­չի մա­սին, ի դեպ, դեռ այդ հան­դի­պու­մից ան­մի­ջա­պես հե­տո կար­ծիք հայտ­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք: Սա­կայն այս­տեղ մեկ նյո­ւանս աչ­քա­թող չա­նենք: Հան­դի­պու­մից հե­տո Միր­զո­յան Ա­րոն եւս նույն լա­վա­տե­սա­կան տվայ­տանք­նե­րի մեջ էր՝ պատ­րաս­տա­կա­մութ­յուն հայտ­նե­լով կյան­քի կո­չել Բ­լին­քե­նի ե­րա­զանքն ու հնա­րա­վո­րինս շուտ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր կնքել Ադր­բե­ջա­նի հետ: Իսկ դա նշա­նա­կում է նույն բա­նը, ո­րի մա­սին խո­սե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք՝ Բա­քուն այդ­պես էլ չի հա­մա­ձայն­վում կնքել «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր», ա­մեն դեպ­քում, պայ­մա­նագ­րի այն տար­բե­րա­կը, որն ա­ռաջ է տա­նում Վա­շինգ­տո­նը: Այն դեպ­քում, երբ մինչ այդ հան­դի­պու­մը Վա­շինգ­տո­նը մի իս­կա­կան օ­պե­րա­ցիա էր սկսել ադր­բե­ջա­նա­կան ուղ­ղութ­յամբ: Մի կող­մից, տար­բեր պաշ­տոն­յա­ներ էին ու­ղար­կում Ա­լիե­ւին սի­րա­շա­հել-հա­մո­զե­լու: Մ­յուս կող­մից, ճնշու­մա­յին բա­վա­կան լուրջ մե­քե­նա էին գոր­ծի դրել՝ սկսած ար­ցա­խա­հա­յե­րի թե­մա­յից, վեր­ջաց­րած Ադր­բե­ջա­նում մար­դու ի­րա­վունք­նե­րով եւ այլն: Ու ա­հա պարզ­վեց, որ այդ ամ­բողջ օ­պե­րա­ցիա­յին Ա­լիե­ւը բա­նի տեղ չի դրել՝ շա­րու­նա­կե­լով ա­ռաջ տա­նել դեռ ան­ցած տար­վա հոկ­տեմ­բե­րին շրջա­նա­ռութ­յան մեջ դրած մո­տե­ցու­մը, թե Ա­րեւ­մուտ­քի միջ­նոր­դութ­յամբ ո­րե­ւէ բան չի ստո­րագ­րե­լու:

ԻՆՉՈՒ ՁԱԽՈՂՎԵՑ ԲԼԻՆՔԵՆԸ

Ընդ ո­րում, դժվար չէ նկա­տել, որ Ա­լիեւն ԱՄՆ-ի հան­դեպ գնա­լով միայն ա­վե­լի հան­դուգն է դառ­նում, ին­չի մա­սին է խո­սում այն, որ Բայ­րա­մովն ար­դեն հենց Վա­շինգ­տո­նում է ա­ռաջ քա­շում Նի­կո­լին ուղղ­ված նա­խա­պայ­մանը (­Սահ­մա­նադ­րութ­յան հետ կապ­ված), լավ ի­մա­նա­լով, որ դա ան­լու­ծե­լի է, այ­սինքն՝ Վա­շինգ­տո­նի պա­հան­ջած «շու­տա­փույթ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր կնքե­լը» չի լի­նե­լու: Հանդգ­նութ­յան նման ա­ճը, ի­հար­կե, կապ­ված է նաեւ այն ի­րո­ղութ­յուն­նե­րի հետ, ո­րոնք ներ­կա փու­լում տի­րում են ԱՄՆ-ում: Այ­սինքն, ե­թե դեռ մա­յի­սին տար­բեր հար­ցում­ներ Բայ­դե­նի ու Թ­րամ­փի հա­մար ներ­կա­յաց­նում էին մո­տա­վո­րա­պես հա­մադ­րե­լի նա­խընտ­րա­կան վար­կա­նիշ, իսկ դրա­նից հե­տո՝ վա­շինգ­տոն­յան այդ հան­դիպ­ման պա­հին Բայ­դե­նի մոտ ֆիքս­վել էր կտրուկ ան­կում, Թ­րամ­փի մոտ նույն­քան կտրուկ աճ՝ նրանց բա­նա­վե­ճի եւ այլ գոր­ծոն­նե­րի արդ­յուն­քում, բնա­կան է, որ Բ­լին­քե­նի հե­ղի­նա­կութ­յան հան­դեպ Բաք­վի ըն­կա­լու­մը եւս պետք է էա­պես նվա­զեր: Ի վեր­ջո, Բ­լին­քենն ար­դեն այդ հան­դիպ­ման պա­հին էր ըն­կալ­վում որ­պես ե­րեք-չորս ամ­սից պաշ­տո­նից մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ հե­ռա­ցող կեր­պար, եւ դժվար է ա­սել, թե բա­ցի Միր­զո­յան Ա­րո­յից ու­րիշ ո՞ր մե­կը լուրջ կվե­րա­բեր­վի նման պաշ­տոն­յա­յի ծրագ­րե­րին, այն էլ՝ ճա­կա­տագ­րա­կան բնույթ կրող:

­Նաեւ նկա­տենք, որ այդ հան­դի­պու­մից հե­տո, այս մեկ շա­բաթ­վա ըն­թաց­քում, Թ­րամ­փի դեմ մա­հափոր­ձի արդ­յուն­քում Բայ­դեն-Բ­լին­քե­նի դիր­քերն էլ ա­վե­լի են սա­սան­վել (սրան դեռ կհաս­նենք), այ­սինքն, այն տրա­մադ­րութ­յուն­նե­րը, ո­րոնք ու­ներ Բա­քուն՝ ա­մե­րիկ­յան մո­դե­լով «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հետ կապ­ված, էլ ա­վե­լի հաս­տա­տուն են դար­ձել: Թե­րեւս այն աս­տի­ճան, որ ար­դեն ան­գամ պետ­քար­տու­ղա­րութ­յու­նը չի կա­րող լա­վա­տե­սութ­յուն խաղ­ա­լով,  ի­րա­վի­ճակն իր ցան­կա­ցած ե­րանգ­նե­րով հրամց­նել եւ սկսել է խո­սել ա­վե­լի ռեալ՝ «բարդ ընտ­րութ­յուն­ներ եւ բարդ փոխ­զի­ջում­ներ կա­տա­րե­լու» տե­սանկ­յու­նից: Ընդ ո­րում, դրա­նով նաեւ, ըստ էութ­յան, խոս­տո­վա­նե­լով, որ առն­վազն մին­չեւ նո­յեմ­բե­րի 4-ին կա­յա­նա­լիք ընտ­րութ­յուն­ներ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր», ա­վե­լի կոնկ­րետ՝ ԱՄՆ-ի ա­ռաջ քա­շած «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» չի լի­նե­լու: Դ­րա­նից հե­տո էլ՝ ո՞վ ի­մա­նա: Ե­թե մի հրաշ­քով Բայ­դե­նը վե­րար­տադր­վի, Բ­լին­քե­նը մնա իր պոս­տին, թե­ման մի­գու­ցե շա­րու­նակ­վի: Ե­թե ոչ, դա ար­դեն այլ խո­սակ­ցութ­յուն է:

Մ­յուս կող­մից, նաեւ հաս­կա­նալ է պետք, թե այդ ինչ «բարդ ընտ­րութ­յուն­ներ եւ բարդ փոխ­զի­ջում­նե­րից» է խո­սում պետ­քար­տու­ղա­րութ­յու­նը: Ո­րե­ւէ մե­կը կա­րո՞ղ է ա­սել, թե այդ ինչ «փոխ­զի­ջում» են սպա­սում Բաք­վից: Նի­կո­լից էլ, ի­հար­կե, «փոխ­զի­ջում», ա­վե­լի ճիշտ՝ միա­կող­մա­նի զի­ջում­ներ սպա­սում են՝ ըստ Ա­լիե­ւի բա­զում ու բա­զում նա­խա­պայ­ման­նե­րի: Միայն թե, ինչ­պես վեր­ջին եր­կու­սու­կես-ե­րեք տար­վա փոր­ձը ցույց է տա­լիս, այդ նա­խա­պայ­ման­նե­րը եւս երկ­րոր­դա­կան են Ա­լիե­ւի գլխա­վոր պա­հան­ջի հետ կապ­ված: Բազ­միցս անդ­րա­դառ­նա­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք՝ ե­ղել եւ մնում է մեկ չլուծ­ված հարց, թե ինչ սկզբունք­նե­րով են վե­րա­գոր­ծարկ­վե­լու կո­մու­նի­կա­ցիա­նե­րը եւ, ա­ռա­ջին հեր­թին՝ Մեղ­րիի գի­ծը: Հայտ­նի է նաեւ սրա հետ կապ­ված Ա­լիե­ւի պայ­մա­նը՝ նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հա­մա­ձայն, ո­րին գնալ Նի­կո­լին Վա­շինգ­տո­նը մինչ օրս ար­գե­լում է: Շատ է խոս­վել նաեւ, որ վեր­ջին ա­միս­նե­րին Նի­կո­լը շա­րու­նա­կա­բար տրտնջում է ա­րեւմտ­յան ուղ­ղութ­յամբ, որ ե­թե չեք կա­րո­ղա­նում Ա­լիե­ւին բե­րել ձեր ա­սած «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» ստո­րագ­րե­լու, ա­պա ես որ­քա՞ն սպա­սեմ: Կան նաեւ խո­սակ­ցութ­յուն­ներ, որ վա­շինգ­տոն­յան այս հան­դի­պու­մը, հա­յաս­տան­յան այ­ցի ժա­մա­նակ Բ­լին­քե­նի Եվ­րո­պա­յի եւ Եվ­րա­սիա­յի հար­ցե­րով օգ­նա­կան Ջեյմս Օ'Բ­րա­յե­նը խոս­տա­ցել է խնդի­րը լու­ծել: Բայց այս ան­գամ էլ չլուծ­վեց: Գու­մա­րած, Նի­կո­լը եւս պարզ գի­տակ­ցում է, թե ինչ նա­խընտ­րա­կան ի­րա­վի­ճակ է ԱՄՆ-ում, վա­շինգ­տոն­յան թի­մը, որ տե­ւա­կան ժա­մա­նակ այս խաղն ա­ռաջ է տա­նում, մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ կհե­ռա­նա, իսկ փո­խա­րին­ման ե­կող­նե­րը կա­րող են բո­լո­րո­վին այլ կուր­սի անց­նել: Եվ այն, որ այս թեժ պա­հին նա մե­կամս­յա ար­ձա­կուրդ է գնում, իր հեր­թին է պարզ ակ­նարկ, որ մին­չեւ ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­նե­րը «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կնքե­լու հույ­սե­րը նրա մոտ ա­մե­նա­ցածր մա­կար­դա­կի վրա են:

­Թե­րեւս, ինչ­պես Նի­կո­լը, այն­պես էլ Ա­լիե­ւը, ա­սենք նաեւ Էր­դո­ղա­նը եւս մեկ ան­գամ ի­րա­վի­ճա­կը կգնա­հա­տեն մինչ սեպ­տեմ­բեր, եւ ե­թե նե­րա­մե­րիկ­յան ներ­կա դի­նա­մի­կան չփոխ­վի, թե­րեւս, Նի­կո­լը կգնա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան սալ­տո­յի:






«Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. Goal6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունըՊուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան«Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտԹրամփի մաքսային ռումբը հասավ AmazonԵրևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.amԶգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակըԱդրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրաԴեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսինՎարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեցԴեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության. ԲացահայտումՌուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ)Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալներըՊաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիսԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ ԹրամփՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ ԲաբուխանյանԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top