Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ

Մեսսիին ներողություն խնդրելու կոչ անելու համար փոխնախարարին ազատել են աշխատանքից

Սպորտ

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյան աշխատանքից ազատել է երկրի սպորտի փոխնախարար Խուլիո Գարոյին, հայտնում է նախագահի գրասենյակը: 

Խուլիո Գարոն աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիին կոչ էր արել ներողություն խնդրել թիմի պահվածքի համար: Փոխնախարարը նշել էր, որ ճիշտ չէր Ֆրանսիայի ազգային հավաքականի հասցեին ռասիստական ​​վանկարկումներ կատարելը: Այդ հայտարարությունը բարկացրել է երկրի ղեկավարությանը: 

«Ոչ մի կառավարություն չի կարող թելադրել Արգենտինայի հավաքականին՝ Աշխարհի չեմպիոնին և Ամերիկայի կրկնակի գավաթակրին, կամ որևէ այլ քաղաքացու։ Այդ պատճառով Խուլիո Գարրոն դադարում է զբաղեցնել Արգենտինայի սպորտի փոխնախարարի պաշտոնը»,- նշված է Արգենտինայի նախագահի հայտարարության մեջ: 

Ավելի վաղ ՖԻՖԱ-ն հետաքննություն էր սկսել Արգենտինայի հավաքականի այն ֆուտբոլիստների նկատմամբ, որոնք Կոպա Ամերիկան հաղթելուց հետո վիրավորական արտահայտություններ են թույլ տվել Ֆրանսիայի հավաքականի խաղացողների հասցեին։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ