Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ

«ՊԻՏԻ ՊԱՏՐԱՍՏՎԵՆՔ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ». ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿԱՐԱՏԵԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԿՐԿՆԱԿԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ

Սպորտ

Iravunk. com - ի մարզական թղթակիցը զրուցել է Լեհաստանի Պուլավի քաղաքում կայացած Ավանդական կարատեի Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ երրորդ տեղը գրաված, ոսկե ու արծաթե մեդալների արժանացած, Աշխարհի կրկնակի գավաթակիր, Աշխարհի չեմպիոն ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ։ Նա նշեց.

- Մրցաշարը շատ լավ անցավ, շուրջ 600 ուժեղագույն մարզիկներ էին մասնակցում աշխարհի տարբեր երկրներից։ Թիմային կատա ձևով ոսկե, իսկ անհատականով բրոնզե մեդալ եմ նվաճել։ Ես բացի մարզիկ լինելուց, նաև մարզիչ եմ, իմ սաները ևս հաջող հանդես եկան, Հովհաննես Եղիազարյանը 12 տարեկանների ոսկե մեդալ նվաճեց, Գագիկ Հովհաննիսյանը 14-15 տարեկանների ոսկե մեդալ, Մարկ Սուքիասյանը բրոնզե մեդալ, 16-17 տարեկանների մեջ Տիգրան Աբրահամյանը երկրորդ տեղը գրավեց, նա Աշխարհի չեմպիոն է նաև, Եվա Պողոսյանը բրոնզե մեդալ նվաճեց։ Մեր նվաճումները տեսնելով, սաներն էլ շատ են ոգևորվում ու գրանցում նվաճումներ։ Կարևորը կտրվեն համակարգչային վնասակար խաղերից ու հաճախեն մեզ մոտ պարապելու։ Ավանդական կարատեն շատ զարգացած մարզաձև է մեր երկրում, մասնաճյուղեր կան Գյումրիում, Վանաձորում, Հրազդանում։ Պիտի պատրաստվենք նաև Աշխարհի առաջնությանը, որը կկայանա Պորտուգալիայում հոկտեմբերի 7-14-ը։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ