Ամուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ «Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. Goal 6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունը Պուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան «Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա «Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտ Թրամփի մաքսային ռումբը հասավ Amazon Երևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.am Զգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց 101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը

Լոնդոնը ստիպված էր առաջին ջութակը վերցնել

Վերլուծություն

Անց­յալ շա­բաթ Վա­շինգ­տո­նում պետ­քար­տու­ղար Բ­լին­քե­նի կազ­մա­կեր­պած հան­դի­պու­մը մատ­նան­շում է Միաց­յալ Նա­հանգ­նե­րի ա­մուր ա­ջակ­ցութ­յու­նը Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի միջեւ տեւա­կան ու ար­ժա­նա­պա­տիվ խա­ղա­ղութ­յան հաս­տատ­մա­նը։ Այդ մա­սին «Հետ­քի» հետ զրույ­ցում ա­սել է Քա­ղա­քա­ցիա­կան անվ­տան­գութ­յան, ժո­ղովր­դա­վա­րութ­յան եւ մար­դու ի­րա­վունք­նե­րի հար­ցե­րով ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րի տե­ղա­կալ Ըզ­րա Զե­յան:

ՀԻՄԱ ԷԼ ԼՈՆԴՈՆ

Ս­տում է Բ­լին­քե­նի տե­ղա­կա­լը, «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» այն տար­բե­րա­կը, որն ա­ռաջ է տա­նում ԱՄՆ-ն, Հա­յաս­տա­նի հա­մար ո­րե­ւէ «տեւա­կան», ա­ռա­վել եւս՝ «ար­ժա­նա­պա­տիվ» խաղաղության հաստատում չէ: Սա Հա­յաս­տա­նի հա­մար ոչ այլ ինչ է, քան «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» ի­րա­կա­նա­ցում: Այն, ի­հար­կե, կներ­կա­յաց­վի գե­ղե­ցիկ փա­թե­թա­վոր­մամբ՝ Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նութ­յուն եւ նման բա­ներ: Ի­րա­կա­նում խոս­քը Թուր­քիա­յից Հա­յաս­տա­նով եւ Ադր­բե­ջա­նով՝ Կենտ­րո­նա­կան Ա­սիա եւ մին­չեւ չի­նա­կան ույ­ղուր­ներ տա­նող, այն է՝ թյուր­քա­կան աշ­խարհն ի­րար կա­պող մի­ջանց­քի մա­սին է, ո­րը նաեւ ՌԴ-ի եւ Ի­րա­նի մի­ջեւ բա­ժա­նա­րար գծի վե­րած­վե­լու գոր­ծա­ռույթ ու­նի: Ճիշտ է, Վա­շինգ­տո­նը հույ­սեր ու­նի, թե դա կպա­հի իր վե­րահս­կո­ղութ­յան տակ, բայց այն, որ այդ վե­րահս­կո­ղությ­ունն ի­րա­կա­նաց­նե­լու է Ան­կա­րա­յի մի­ջո­ցով, դա միան­շա­նակ է. այլ տար­բե­րակ չկա: Դա են հաս­տա­տել ան­գամ ա­մե­րիկ­յան մի շարք փոր­ձա­գետ­ներ, օ­րի­նակ՝ Կար­նեն­գիի հիմ­նադ­րա­մի ա­վագ փոր­ձա­գետ Թո­մաս դը Վաա­լը: Նույն բա­նի մա­սին, վեր­ջա­պես, խոս­վում է նաեւ հայ­կա­կան հար­թակ­նե­րում: Օ­րի­նակ, նա­խօ­րեին Նի­կո­լի եր­բեմ­նի ՊԵԿ նա­խա­գահ Դա­վիթ Ա­նան­յա­նը նույն պնդումն ա­ռաջ տա­րավ. «Ժա­մա­նա­կին խոս­քը Մեղ­րիի եր­կաթգ­ծի բաց­ման մա­սին էր, որ Հա­յաս­տա­նը պետք է կա­ռու­ցեր: Նաեւ ժա­մա­նակ­ին խո­սում էին 7 հան­գույց­նե­րի մա­սին, 4-ը դե­պի Թուր­քիա գնա­ցող, ե­րե­քը՝ դե­պի Ադր­բե­ջան գնա­ցող: Այ­սօր ես չգի­տեմ՝ ին­չի մա­սին է խոս­քը, ո­րով­հե­տեւ իշ­խա­նութ­յուն­նե­րը հան­րա­յին քննար­կում չեն ա­նում: Ես միայն գի­տեմ, որ «Զան­գե­զու­րի մի­ջանցք» կո­չեց­յա­լը Չի­նաս­տա­նից Եվ­րո­պա գնա­ցող «Մի­ջին մի­ջանց­քի» մի կտոր է: Ե­թե Հ­յու­սիս-­Հա­րա­վի դեպ­քում շա­հա­ռու­նե­րը Հնդ­կաս­տանն ու Ռու­սաս­տանն են, ո­րը կա­րող է անց­նել Հա­յաս­տա­նով, ա­պա մի­ջին մի­ջանց­քի շա­հա­ռու­նե­րը հա­կադր­վում են Հնդ­կաս­տան-­Ռու­սաս­տան տան­դե­մին: Դա թուր­քա­կան աշ­խարհն է, գու­մա­րած Չի­նաս­տա­նը: «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը» նաեւ Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի դեմ ուղղ­ված աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խնդիր է լու­ծե­լու»:

Ընդ­հա­նուր առ­մամբ, հաս­կա­նա­լի է, միայն թե Չի­նաս­տա­նի հա­մար այդ մի­ջանց­քը նույն­քան վտան­գա­վոր է, որ­քան Հա­յաս­տա­նի, Ի­րա­նի ու Ռու­սաս­տա­նի. այդ մի­ջանց­քը Թուր­քիա­յի եւ ԱՄՆ-ի հա­մար Չի­նաս­տա­նի թյուր­քա­կան ծագ­մամբ ույ­ղուր­նե­րին հաս­նե­լու մի­ջոց է, որ պետք ե­ղած դեպ­քում հա­մա­պա­տաս­խան մա­տա­կա­րա­րում­ներ ի­րա­կա­նաց­վեն:

Սա, ի դեպ, ա­մե­նե­ւին էլ նոր բան չէ, այս պլան­նե­րը ժա­մա­նա­կին ներ­կա­յաց­րել է տխրահռ­չակ Բ­ժե­ժինս­կին՝ իր «Շախ­մա­տա­յին մեծ տախ­տա­կում»: Դա էր փոր­ձում ա­ռաջ տա­նել Բ­լին­քե­նը՝ Վա­շինգ­տո­նում Բայ­րա­մով-­Միր­զո­յան վեր­ջին հան­դիպ­ման ժա­մա­նակ, եւ հի­մա, երբ հի­շա­տակ­ված տի­կին Ըզ­րան փոր­ձում է ինչ-որ նոր քա­րոզ­չա­կան տրյու­կով այդ ֆո­նը հրամց­նել հա­յաս­տան­յան հան­րութ­յա­նը, ե­րե­ւի չի էլ հաս­կա­ցել կամ տե­ղե­կաց­վել, որ Բ­լին­քե­նը հեր­թա­կան ձա­խո­ղումն է ու­նե­ցել: Ընդ ո­րում, դա­տե­լով ի­րա­վի­ճա­կից, մի քա­նի ամ­սից Բ­լին­քենն ու տա­րաբ­նույթ ըզ­րա­ներն ի­րենց աթոռ­նե­րին չեն լի­նի, այ­սինքն՝ գո­նե այս փու­լում «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը» ի­րո­ղութ­յուն դարձ­նե­լու ուղ­ղութ­յամբ վա­շինգ­տոն­յան էա­կան քայ­լեր թե­րեւս չեն լի­նի: Ա­սենք, այս ա­մե­նը հաս­տա­տող մեկ այլ դե­տալ եւս նա­խօ­րեին տե­սա­նե­լի դար­ձավ:

Այս­պես, պարզ­վեց, որ մեկ ամ­սով ար­ձա­կուրդ վերց­րած Նի­կո­լը մեկ­նել է Լոն­դոն: Պաշ­տո­նա­կան բա­ցատ­րութ­յունն է՝ Եվ­րո­պա­կան քա­ղա­քա­կան հա­մայն­քի չոր­րորդ գա­գաթ­նա­ժո­ղո­վի բաց­ման ա­րա­րո­ղութ­յա­նը մաս­նակ­ցութ­յու­նը: Ու հաշ­վի առ­նե­լով, որ հե­տը տա­րել է կնո­ջը, նաեւ՝ Ա­րո­յին, իսկ կա­ռա­վա­րութ­յու­նից հայտ­նում են, որ «Նա­խա­տես­ված են երկ­կողմ հան­դի­պում­ներ մի շարք մի­ջազ­գա­յին գոր­ծըն­կեր­նե­րի հետ», այս այ­ցը մտած­մունք­նե­րի տե­ղիք տա­լիս է: Ա­ռա­վել եւս, որ ադր­բե­ջա­նա­կան աղբ­յուր­նե­րը հայտ­նե­ցին, թե նաեւ Ա­լիեւն է նույն մի­ջո­ցա­ռում­նե­րին մաս­նակ­ցե­լու ան­վան տակ հրա­վի­րվել Լոն­դոն՝ ակ­նար­կե­լով «բարձր մա­կար­դա­կի հայ-ադր­բե­ջա­նա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րի» հնա­րա­վորւթ­յան մա­սին:

Այ­սինքն, շատ նման է, որ Բ­լին­քե­նի կազ­մա­կեր­պած վա­շինգ­տոն­յան հի­շա­տակ­ված հան­դիպ­ման ձա­խո­ղու­մից հե­տո, հաշ­վի առ­նե­լով նաեւ այն խա­ռը վի­ճա­կը, որ այ­սօր կա ա­մե­րիկ­յան իշ­խա­նա­կան շրջա­նակ­նե­րում, անգ­լո­սաք­սո­նիզ­մի լոն­դոն­յան թե­ւը ստիպ­ված է ե­ղել հայ-ադր­բե­ջա­նա­կան գոր­ծըն­թացն ա­ռա­ջին դեմ­քով իր ձեռ­քը վերց­նել: Եվ, ի­հար­կե, այս­տեղ պետք է հաշ­վի առ­նել ո­րոշ միան­գա­մայն մտա­հո­գիչ նյո­ւանս­ներ:

ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ԱԼԻԵՎԻՑ

Նախ, չմո­ռա­նանք այն դեպ­քե­րը, երբ Նի­կո­լը բրի­տա­նա­կան MI6-ի ղե­կա­վար Ռի­չարդ Մու­րի հետ հան­դի­պում­նե­րից հե­տո գնա­ցել է ո­րո­շա­կի քայ­լե­րի, ո­րոնք ող­բեր­գա­կան հե­տե­ւանք­ներ են ու­նե­ցել Ար­ցա­խի եւ Հա­յաս­տա­նի հա­մար: Իսկ դա խո­սում է այն մա­սին, որ MI6-ում ու­նե­ցել եւ ու­նեն Նի­կո­լին ան­գամ ա­մե­նա­ծանր հե­տե­ւանք­ներն ու­նե­ցող քայ­լե­րը պար­տադ­րե­լու հա­մար, եւ նման մի բան էլ այս այ­ցի ժա­մա­նակ կա­րող է լի­նել: Մ­յուս կող­մից էլ պետք է հաշ­վի առ­նել այն խո­շոր դե­րը, ո­րը ֆի­նան­սա­կան տե­սանկ­յու­նից բրի­տա-հրեա­կան կա­պի­տալն ու­նի Ադր­բե­ջա­նում: Այ­սինքն, ազ­դե­ցութ­յան ո­րո­շա­կի լծակ­ներ Ա­լիե­ւի վրա Լոն­դո­նը, ի­հար­կե, ու­նի:

Գլ­խա­վոր նպա­տա­կը, հաս­կա­նա­լի է, Ա­րեւ­մուտ­քի ա­ռա­ջադ­րած «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» տար­բե­րակն ա­ռաջ տա­նելն է, եւ այս հար­ցում Նի­կո­լի վրա ճնշում­ներ բա­նեց­նե­լու ա­ռանձ­նա­կի խնդիր նույ­նիսկ չկա. նա ինքն է քա­նիցս պատ­րաս­տա­կա­մութ­յուն հայտ­նել ցան­կա­ցած պա­հի այդ պայ­մա­նա­գի­րը ստո­րագ­րել, ա­վե­լին, ըստ տար­բեր աղբ­յուր­նե­րի, քա­նիցս տրտնջա­ցել է, թե Ա­րեւ­մուտ­քը չի կա­րո­ղա­նում Ա­լիե­ւին «բեր­ման են­թար­կել»՝ այդ ուղ­ղութ­յամբ կոնկ­րետ քայ­լե­րի հա­մար: Այ­սինքն, Լոն­դո­նում ինչ-որ ա­ռանց­քա­յին արդ­յունք ու­նե­նա­լու հա­մար նախ պետք է կա­րո­ղա­նան Ա­լիե­ւին հա­մո­զել, ճնշել, պար­տադ­րել: Ուս­տիեւ ամ­բողջ հար­ցը գա­լիս է հե­տեւ­յա­լին՝ Ա­լիե­ւի վրա ու­նե­ցած Լոն­դո­նի ազ­դե­ցութ­յան լծակ­նե­րը կբա­վա­րա­րե՞ն դրան հաս­նե­լու հա­մար:

Ի­հար­կե, ո­րե­ւէ տար­բե­րակ բա­ցա­ռել պետք չէ: Սա­կայն ո­րո­շա­կի հան­գա­մանք­ներ, ո­րոնք մինչ այս էլ ազ­դում էին Ա­լիե­ւի վրա, Լոն­դո­նում եւս օ­րա­կար­գից դուրս չեն գա­լիս: Ընդ ո­րում, այդ հան­գա­մանք­նե­րից ա­մե­նաա­ռանց­քա­յի­նը ֆի­նանս­նե­րով եւ ներդ­րում­նե­րով չէ, որ չափ­վում է: Կրկ­նենք, այն ծրա­գի­րը, որն Ա­րեւ­մուտ­քը դրել է Նի­կո­լի եւ Ա­լիե­ւի ա­ռաջ, մեծ հար­ված է միա­ժա­մա­նակ Ռու­սաս­տա­նի, Ի­րա­նի եւ Չի­նաս­տա­նի հա­մար, ընդ ո­րում, ինչ­պես տնտե­սա­կան, այն­պես էլ՝ անվ­տան­գութ­յան տե­սանկ­յու­նից: Այդ ծրա­գի­րը հար­վա­ծում է նաեւ Հնդ­կաս­տա­նին, այս դեպ­քում ար­դեն տնտե­սա­կան տե­սանկ­յու­նից: Քա­նի որ այդ նա­խա­գիծը բա­ժա­նա­րար գիծ է «Հ­յու­սիս-­Հա­րավ» մե­գա­նա­խագ­ծի հա­մար, ո­րի ա­ռանց­քա­յին կող­մե­րից մեկն էլ Հն­դկաս­տանն է: Ընդ ո­րում, ա­ռա­վել քան մո­տի­վաց­ված կող­մը, հաշ­վի առ­նե­լով վար­չա­պետ Մո­դիի վեր­ջին մոս­կով­յան այցն ու դրա արդ­յունք­նե­րը: Այ­սինքն, ան­վե­րա­պա­հո­րեն ըն­դու­նե­լով ա­րեւմտ­յան գի­ծը, Ադր­բե­ջա­նը սուր հա­կա­սութ­յան մեջ է մտնե­լու միա­ժա­մա­նակ թվարկ­ված չորս երկր­նե­րի հետ, ո­րոնց հետ տե­ւա­կան ժա­մա­նակ ա­մեն կերպ փոր­ձում է ոչ թե պար­զա­պես բա­րիդ­րա­ցիա­կան, այլ լուրջ զար­գա­ցող հա­րա­բե­րութ­յուն­ներ պահ­պա­նել:

Թե­րեւս, Ա­լիեւը դեռ ան­ցած աշ­նա­նից կտրուկ հրա­ժար­վե­լով Հա­յաս­տա­նի հետ կապ­ված ա­րեւմտ­յան բա­նակ­ցա­յին հար­թա­կից, ա­ռա­ջին հեր­թին հենց այդ նկա­տա­ռում­նե­րով էր ա­ռաջ­նորդ­վում. ծայ­րա­հեղ վտան­գա­վոր է Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի մի­ջեւ բա­ժա­նա­րար գիծ դառ­նա­լը: Ա­ռա­վել եւս, որ Ա­րեւ­մուտքն ան­գամ այդ դեպ­քում իր խնդի­րը չի լու­ծում. կա Կաս­պից ծով, դրա հետ կապ­ված պայ­մա­նագ­րա­յին բա­զա, ո­րը չի խան­գա­րում Ի­րա­նին եւ Ռու­սաս­տա­նին՝ կա­պը պա­հել, բայց այն ա­րե­ւելք-ա­րեւ­մուտք կա­պի օ­ղակ դարձ­նե­լու հար­ցում լուրջ խնդիր­ներ կան:

Ու Ա­լիե­ւի հա­մար ար­գե­լակ դար­ձած այս գոր­ծոն­նե­րին ե­կան գու­մար­վե­լու նե­րա­մե­րիկ­յան վեր­ջին ի­րո­ղութ­յուն­նե­րը: Այ­սինքն` թի­մը, որն ա­ռաջ է տա­նում այս ա­մե­նը, հաշ­ված ա­միս­նե­րից մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ կհե­ռա­նա: Հա­վա­նա­կան փո­խա­րի­նող­նե­րը բո­լո­րո­վին այլ ծրագ­րե­րից են այս պա­հին խո­սում, եւ նրանց հա­մար Լոն­դո­նի կար­ծի­քը, ինչ­պես Թ­րամ­փի ա­ռա­ջին նա­խա­գա­հա­կան ժամ­կետ­ներն էլ են ցույց տվել, մեղմ ա­սած, ա­ռաջ­նա­յին չեն: Մինչ­դեռ, ե­թե Ա­լիե­ւը նման խա­ղի մեջ ո­րո­շի մտնել, ա­ռա­ջին հեր­թին ռազ­մա­կան «թի­կուն­քի» կա­րիք է ու­նե­նա­լու: Թուր­քիա­յի հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը բա­վա­րար չեն, Բ­րի­տա­նիան այս պա­հին ռազ­մա­կան ուժ, որ­պես այդ­պի­սին, ի­րե­նից չի ներ­կա­յաց­նում: ԱՄՆ-ն­ էլ, ե­թե հան­կարծ չա­ջակ­ցի, Ա­լիե­ւը կմնա «կոտր­ված տաշ­տա­կի ա­ռաջ»: Ա­մեն դեպ­քում այն, որ Ա­լիե­ւը սկսեց խո­սել ԲՐԻԿՍ-ին ան­դա­մակ­ցե­լու ցան­կութ­յան մա­սին, ի­հար­կե, հենց այն­պես, օ­դից չըն­կավ: Եվ նման ի­րա­վի­ճա­կում կգնա՞ Բա­քուն այն­պի­սի կտրուկ քայ­լե­րի, ինչ­պի­սիք ցան­կա­նում են Լոն­դո­նում. ո­չինչ չբա­ցա­ռենք, բայց հա­վա­նա­կա­նութ­յու­նը շատ փոքր է:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Արդ­յուն­քում, Բ­լին­քե­նը գործ­նա­կա­նում այս պա­հին հա­րավ­կով­կաս­յան հար­թա­կում խա­ղից դուրս վի­ճա­կում է կամ դրան շատ մոտ: Լոն­դո­նը եւս ձա­խող­մանը շատ մոտ է. ե­րեկ Նի­կոլն ու Ա­լիեւն ըն­դա­մե­նը ի­րար էին մե­ղադ­րում հան­դի­պել չցան­կա­նա­լու մեջ, եւ նման է, որ եր­կուսն էլ չեն ու­զում այդ հան­դի­պու­մը: Բայց նաեւ, եթե այդպես էլ չհաջողվի Լոնդոնում Ա­լիե­ւին ու Նի­կո­լին պար­տադ­րել՝ ստո­րագ­րել ի­րենց ցան­կա­լի «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը», Նի­կոլն է հայտն­վե­լու ծայ­րա­հեղ «տա­րօ­րի­նակ» վի­ճա­կում: Այ­սինքն, հա­վա­տա­լով ա­րեւմտ­յան խոս­տում­նե­րին կամ են­թարկ­վե­լով պար­տադ­րանք­նե­րին, «Ա­րեւ­մուտ­քը մեզ կօգ­նի» ե­րա­զանք­նե­րով ծայ­րա­հեղ կոր­ծա­նա­րար հար­ված­ներ հասց­րեց սե­փա­կան երկ­րին: Ու Լոն­դո­նում ձա­խող­ման դեպ­քում նո­րից կվե­րա­հաս­տատ­վի նույն հին ճշմար­տութ­յու­նը՝ «Անգ­լիա­կան նա­վերն այդ­պես էլ չեն կա­րո­ղա­նում մագլ­ցել հայ­կա­կան լեռ­նե­րը»: Ուկ­րաի­նա­կան պա­տե­րազմն էլ, ե­թե Թ­րամ­փը գա, կա­րող է շատ շուտ ա­վարտ­վել: Իսկ պատ­մութ­յու­նը մեկ բան եւս հու­շում է. ռուս­նե­րը հենց ա­վար­տում են գոր­ծերն Ուկ­րաի­նա­յում, գրե­թե ան­մի­ջա­պես էլ հիմ­նա­կան ու­շադ­րութ­յու­նը կենտ­րո­նաց­նում են Հա­րա­վա­յին Կով­կա­սի վրա: Նույն ա­վան­դույ­թով դրան հա­ջոր­դում է հայ­կա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի «Հա´յ դե Փա­րի­զը», բայց Մակ­րոնն էլ իր հեր­թին է այն­քան խա­ռը, որ կա­րող է սրանց հա­վե­սը չու­նե­նալ…

Բայց նախ սպա­սենք լոն­դոն­յան այս վերջնական այ­ցի արդ­յունք­նե­րին:






Ամուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ«Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. Goal6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունըՊուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան«Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտԹրամփի մաքսային ռումբը հասավ AmazonԵրևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.amԶգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակըԱդրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրաԴեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսինՎարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեցԴեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության. ԲացահայտումՌուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ)Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալներըՊաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիսԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ ԹրամփՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ ԲաբուխանյանԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top