Ամուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ «Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. Goal 6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունը Պուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան «Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա «Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտ Թրամփի մաքսային ռումբը հասավ Amazon Երևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.am Զգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց 101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը

Ում վզին մնաց գյուղացու պտուղ-բանջարեղենը

Վերլուծություն

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» խոստացված ապագան եկել է, միայն թե այնտեղ տեղ չկա հայ գյուղացու համար: Հայտնի դարձավ, որ Ռուսաստանի անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը Հայաստանից արտահանվող պտուղ-բանջարեղենի ապրիլ-հունիս խմբաքանակներում, խախտումների արձանագրմամբ պայմանավորված, ժամանակավոր սահմանափակումներ է կիրառել: Փորձագետները չեն բացառում այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստը` դե որ Հայաստանը գլխակորույս իրեն նետում է Եվրամիության գիրկը, թող այնտեղ էլ իրացվի գյուղացու պտուղ-բանջարեղենը: Իհարկե, բավական է նայել քարտեզին, որպեսզի հասկանալ, որ սա ուղղակի անհնար է, լավագույն դեպքում` պտուղ-բանջարեղենից կարող է ջեմ ու չիր հասնել Եվրոպա, բայց ոչ թարմ մթերք: Ինչպես ժողովուրդն է ասում` Երեւանի քաղաքապետ Ավինյան Տիկոյի ականջն էլ կանչի: Հիշեցնենք, որ ժամանակին մամուլում լայնորեն շրջանառվում էր, որ Ավինյանի ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ՍՊԸ-ն զբաղվում է չրերի արտադրությամբ, ինչի շնորհիվ էլ նա վաստակել էր «Չրերի Տիկո» մականունը:

Լավ, քաղաքական ենթատեստն էլ դնենք մի կողմ, ակնհայտ է, որ գործ ունենք հայաստանյան պատկան մարմիններում առկա «բարդակի» հետ: Համենայնդեպս, ըստ «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի տեղակալ Կարմազինի` ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Արմեն Հայրապետյանին ուղղված դեռեւս հուլիսի 4-ի նամակի՝ խնդիրների համապատասխան խախտումների մասին հայկական կողմին տեղյակ է պահվել դեռ հունիս ամսին, որում նաեւ արձանագրված է. «Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն արտահանվող պտուղ-բանջարեղենային (խնձոր, լոլիկ) արտադրանքում 2024 թվականի ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է պեստիցիդների մնացորդային պարունակության առավելագույն թույլատրելի մակարդակի գերազանցման 8 նոր դեպք»։ Ի՞նչ է արել պատկան մարմինն այս ընթացքում, կարծես թե, ոչինչ, իսկ արդյունքում ունենք այն, որ գյուղացու պտուղ-բանջարեղենն առնվազն ժամանակավորապես Ռուսաստան չի արտահանվի: Իսկ երեւանյան փողոցներում էլ Ավինյան Տիկոն է արգելում վաճառքը: Ավելին` մի բան էլ ջարդում ու լխճում է խեղճուկրակ գյուղացիների հատիկ-հատիկ հավաքած բերքը` նրանց վրա ուղարկելով քաղաքապետարանի «բոյեվիկներին»: Ժամանակին գոնե կոլտնտեսական շուկաներ կային գյուղացիների համար նախատեսված, դա էլ վերացրին: Արդյունքում այսօր հնդիկները Հայաստանում շատ ավելի հպարտ ու «դուխով» են, քան քարից հաց քամող ու իրենց արդար քրիտնքով վաստակող գյուղացիները: Ու այստեղ հարց է ծագում, ինչպես լուսահոգի գեներալ Սեյրան Սարոյանը կասեր` «ջայնամ» դեռ երեւանցիները, բա գյուղացիներն ինչի՞ էին գնում ու երկու անգամ Նիկոլ ընտրում: Ու այսքանից հետո` հիմա էլ պետք է կուտ տան գյուղացիներին, թե` տեսեք-տեսեք, ռուսները ձեր պտուղ-բանջարեղենը չեն ընդունում` «հայդե» գնանք Եվրոպա՞… Չրերի Տիկոյի ոգեւորությունը հասկանալի է, բայց գյուղացին մտնի Եվրամիություն որ ի՞նչ անի, երբ Հայաստանի մթերքի արտահանման առյուծի բաժինը ԵԱՏՄ-ում է:

ԽՂՃԻ, ԹԵ՞ ՔՊ-Ի ԳԵՐԻՆԵՐԸ

Ի դեպ, այն, որ պատկան մարմիններում «բարդակ» է, այդ մասին ուշագրավ մանրամասներ է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը: Նա ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ, ինչն ամեն կերպ իշխանությունը փորձեց թողնել լրահոսի լուսանցքում: Անդրադառնալով իր իսկ ձեւակերպմամբ` չակերտավոր ապացույցներին, որոնց հիման վրա մեղադրանք էր ներկայացվել իր դեմ, Վահան Քերոբյանը պնդում է, թե` դրանք չեն համապատասխանում նվազագույն ստանդարտների: Քերոբյանն իր դեմ հարուցված գործը, որը ներկայացվում էր «կոռուպցիոն»` սկանդալային վերնագրերով, կապել է ո՛չ ավել, ո՛չ պակաս Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի՝ մի քանի դրվագներով խնդրանքները չկատարելու հետ:

«Քանի որ ես իմ աշխատանքի ընթացքում եղել եմ սկզբունքային, հետեւաբար ստացվել է այնպես, որ շատ մարդկանց հետ իրականում ստեղծվել է կոնֆլիկտային իրավիճակ, չնայած` ես ինքս շատ լավ կարողանում եմ մարդկանց հետ աշխատել, լեզու գտնել, բայց երբ, օրինակ, ստացվում է ինչ-որ իրավիճակ, որ կոնկրետ հակասություն է առաջանում, օրինակ, չգիտեմ` ինչ-որ մեկին գործից հանել եւ տեղը դնել ուրիշ մարդ, դա իմ խղճին, ասենք, 100 տոկոսով հակասում է, եւ ես երբեւիցե որեւէ պաշտոն կամ աթոռով չեմ գնահատի ավելի շատ, քան թե իմ խղճի հետ ազնիվ լինելը»,- «Ազատության» հետ զրույցում անկեղծացել է Քերոբյանը:

Այն դիտարկմանը, որ Ազգային անվտանգության ծառայությունը բացարձակ սուտ է որակել Վահան Քերոբյանի հայտարարությունը, թե ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ասել է՝ սրան հանի, նրան նշանակի, ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարը շարունակել է պնդել. «Ցավում եմ դրա համար, բայց պարոն Աբազյանը կարող է իր հեռախոսը զննի եւ տեսնի, որ ես ճիշտ եմ ասում, եթե մոռացել է»: Ու սա դեռ մի դրվագ է, պատկերացնո՞ւմ եք, թե այլ կալիբրի ՔՊ-ականներն իրենց ծանոթ-բարեկամներին տեղավորելու համար` ինչքան մարդու են հանել ու նշանակել տվել` տարբեր չինովնիկների մոտ:

Թեպետ ինչո՞ւ պատկերացնենք, երբ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող, ՔՊ-ի թիվ մեկ երկրպագու Դանիել Իոաննիսյանը եւս այդ մասին բարձրաձայնում է: Հիշեցնենք, որ նա ասել էր, թե` Հայաստանում կոռուպցիայի առաջնային աղբյուրն արդեն ՔՊ-ն է, ապա մանրամասնել. «…Կոռուպցիայի աղբյուրը այն պատգամավորներն են, որոնք ԿԳՄՍ նախարարից դժգոհում են, քանի որ չեն կարողանում իր միջոցով յուրային ՔՊ-ականներին դպրոցների տնօրենների աթոռներ բաժանել... Ու այդ դժգոհության ֆոնին պարկեշտ նախարարի մասին աշխարհիս ստերը հորինում-տարածում են: Կոռուպցիայի աղբյուրը իշխող այն պատգամավորներն են, որոնք աջ ու ձախ գլուխ են գովում, որ պարեկը իրենց չկարողացավ տուգանել, եւ ուրախ են այդ դրվածքից: Կոռուպցիայի աղբյուրը այն ՔՊ-ական պատգամավորներն են, որոնք հեռախոսի ու այլ ապրանքների ներմուծման բիզնեսներ են «կռիշավատ» անում: Ու երբ իրենց ընկերոջ ապօրինի բիզնեսի հետեւից գալիս է ՊԵԿ-ը՝ սկսում են ստեր շրջանառել ՊԵԿ նախագահի մասին»,- այսպես ՔՊ-ականների դիմակն է պատռում հարազատ հոգի Իոաննիսյանը: Բա որ մի հատ էլ քրեական գործ իր վրա կարեն` դեռ ինչե՜ր է պատմելու…

ԴՈՒ ՈՐ ՉԳԱՅԻՐ, ՄԵՆՔ ԼՈՂԱՑՈՂԸ ՉԷԻ՜ՆՔ…

Մինչ ՔՊ-ում իրար թերություններն են ջրի երես հանում, ընդդիմադիր դաշտում էլ որոշել են մի քիչ թրջվեն: Հուլիսի 21-ին «Տավուշը հանուն հայրենիքից» «Սրբազան պայքար» վերանվանված շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելելու է Գեղարքունիքի մարզ։ Կիրակին` Գավառում ու Նորատուսում, հաջորդիվ՝ Սեւան.... Ինչ խոսք, փայլուն «տուր» է, հայտնի ֆիլմի նմանությամբ քաղաքական կուլիսներում նույնիսկ կատակում են. «Դու որ չգայիր, մենք լողացողը չէինք»: Թե որքան այս տուրերն օգտակար կլինեն Հայրենիքի փրկության, չարիքից ազատվելու համար, պարզ է, որ դժվար է սպասել որեւէ լրջագույն արդյունք` այն էլ հուլիս-օգոստոս ամիսներին: Բայց հանրության ակտիվին զբաղեցնելու իմաստով` դեռ հաջողվում է: Շատերն էլ արդեն մեկնել են հանգստի, դե ինչով են պակաս Նիկոլից: Սակայն այս մասով ուշագրավ դիտարկում է անում քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից Հակոբ Պերպէրեանը. «Անցած աշուն ոչ թե մի գյուղ կամ մի քաղաք, այլ մի ամբողջական հայկական պետություն հանձնվել է թշնամուն։ Հանրապետություն` ամբողջական իմաստով` թե՛ մարդկային, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային։ Մի քանի ամիս անց, ինչպե՞ս է հայը կարողանում հանգստանալ: Լավ ուրիշ մի բան, երբ տասնյակ հայեր գտնվում են Բաքվի բանտում, երբ Արմեն Աշոտյանը ու Նարեկ Մալյանը ու եւս մի քանի տասնյակ ձեր ազգակիցներ գտնվում են Նիկոլի բանտում, ովքեր չեն կարողանում ազատ իրենց դռները բացել, ինչպե՞ս եք կարողանում հանգստանալ»: Այսինքն` ես էլ լինեի բանտում կամ զոհված, դուք հանգիստ գնալու էիք հանգստանալո՞ւ»:

Պերպէրեանը հիշեց Աշոտյանին, մենք էլ հավելենք` երեկ ՀՀԿ փոխնախագահի հերթական դատական նիստի ժամանակ պարզվեց, որ դատավոր Դոլմազյանն էլ է պատրաստվում մեկնել արձակուրդի` հաջորդ դատական նիստը նշանակելով օգոստոսի 15-ին: Դատարանը երեկ մանրակրկիտ քննեց վկաներից մեկին ու այդպես էլ չավարտեց: Ընդ որում` մեղադրող դատախազի հարցերը վկային վերաբերում էին բուհական արհմիության աշխատանքներին: Իսկ Աշոտյանն այս ձգձգվող ու արդեն ձանձրալի դարձած նիստերին, որտեղ որեւէ նոր հանգամանք, որեւէ բացահայտում չկա, ստիպված է մնալ անազատության մեջ եւս 3 ամիս:

Այսպիսով` ընդդիմադիր դաշտում միակ մեծ եւ առանցքային իրադարձությունը հուլիսի 20-ին «Անի Գրանդ» հյուրանոցի դահլիճում (Հանրապետության 65) կայանալիք խորհրդաժողովն է` «ԵՄ, թե՞ Միութենական պետություն» խորագրով, որը կազմակերպել է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը: Շարժումը կտա մի շարք օրակարգային հարցերի պատասխաններ եւ կառաջարկի լուծումներ` երկրում առկա օրհասական խնդիրների վերաբերյալ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ամուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ«Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. Goal6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունըՊուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան«Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտԹրամփի մաքսային ռումբը հասավ AmazonԵրևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.amԶգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակըԱդրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրաԴեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսինՎարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեցԴեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության. ԲացահայտումՌուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ)Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալներըՊաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիսԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ ԹրամփՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ ԲաբուխանյանԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top