Ռուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվա Ալիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆ Ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերին Տարադրամի փոխարժեքները մայիսի 13-ին Ջրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ՝ մայիսի 13-ի համար ՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստ Ջուր չի լինի Երկար ժամանակ լույս չի լինի

Արմեն (Սամվել) Մարդոյանի ուղերձը՝ «ԵՄ, թե՞ Միութենական պետություն. ո՞ւր գնալ» խորհրդաժողովին

Տեսանյութեր

Հուլիսի 20-ին «Անի Գրանտ» հյուրանոցի մեծ դահլիճում տեղի ունեցավ խորհրդաժողով` «ԵՄ, թե՞ Միութենական պետություն. ո՞ւր գնա Հայաստանը» թեմայով, որը կազմակերպել էր «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը: Մինչ զեկույցներին եւ ելույթներին անդրադառնալը` շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ ընթերցեց ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Ղրիմի փոխվարչապետ Գեորգի Մուրադովի, Եվրասիական տնտեսական միության հանրային պալատի գլխավոր քարտուղար Գայանե Հարությունյանի, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի ողջույնի խոսքերը` ուղղված խորհրդաժողովի մասնակիցներին: Այդ թվում` խորհրդաժողովին ուղերձ էր հղել նաեւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, Ղրիմի Գերագույն խորհրդի պատգամավոր, աշխարհազորային գնդի լեգենդար հրամանատար ԱՐՄԵՆ (ՍԱՄՎԵԼ) ՄԱՐԴՈՅԱՆԸ:

Ըստ Մարդոյանի` քննարկվելիք թեման շատ ավելի խորն է, քան մենք կպատկերացնեինք: Նրա գնահատմամբ` այսօր մեր փոքրիկ երկիրը կանգնած է դեպի անդունդը գահավիժելու առաջ:

«Թվում էր, թե  բազմադարյան իմաստություն ունեցող իմ ազգը պետք է կողմնորոշվեր ու արթնացներ իր չարենցյան ամբոխներին, բայց, ավա՜ղ` ոչ: Ամբոխները նիրհում են` հանգիստ քնով ու երազում պայծառ, «դուխով» ապագայի մասին: Աշխարհը եռում է, տարածաշրջանում խելահեղ պրոցեսներ են հասունանում: Իսկ մենք սուրճ ու քյաբաբ ենք ըմբոշխնում էլիտար սրճարաններում: Ու այս ամենը դիտում ենք, ինչպես` վավերագրական ֆիլմ: Հարյուրամյակներ շարունակ ինքնությունը կորցրած Հայաստանս ապաստան էր գտել իր իսկ տարածքներից մի փոքր հատվածում` 1/50 մասում`  շնորհիվ ԽՍՀՄ-ի: 70 տարի շարունակ զարգանում, բարգավաճում, հզորանում էր ազգս` ամեն առումովներով: Երկրագունդը սկսել էր ճանաչել ու ընդունել երկիր Հայաստանս, սկսել էր ճանաչել հայ ազգությունը: Սկսել էինք պահանջատիրական շարժումը, խոշորագույն երկրները մեկը մյուսի հետեւից Հայոց ցեղասպանությունն էին ճանաչում: Արցախ ազատագրեցինք, ու սկսվել էր Արցախի ճանաչման գործընթաց: Եվ այս ամենն անկասկած մեր ամենահիմնական, ամենամոտ դաշնակից եղբոր` Ռուսաստանի հովանու ներքո էր: Սակայն, երեւի, շատ էինք ինքնահավան ու ինքնավստահ դարձել, եկան իշխանություններ, որոնք այնքան այլասերվեցին ու լկտիացան, որ չարենցյան ամբոխները նախորդ իշխանություններին անվանեցին «նախկիններ» ու ընտրեցին իբր «դուխովներին», - նշել է Ղրիմի աշխարհազորային գնդի լեգենդար հրամանատարը:

Սամվել (Արմեն) Մարդոյանի կարծիքով` այս ամբողջ «նախկին»-«դուխով» խաղերը նախօրոք ծրագրավորված գլոբալ պլան էր. «Պլան, որ պետք է հիմնահատակ անել 70 տարվա նվաճումները` Արցախը, եկեղեցիս, հավատքը, նույնիսկ Հայոց ցեղասպանությունը: Ծրագրավորողների մոտ այս պլանը հաջողվել է, որովհետեւ ազգիս կեսը, նորից եմ ասում, սուրճ ու քյաբաբ է ըմբոշխնում, իսկ մի փոքր մասն այս ծրագրի համար ստացած փողերը մեջ-մեջ է անում` դիմադիր ու ընդդիմադիր դավաճանների միջեւ: Մնացել են ծրագրի նախավերջին ու վերջին կետերն ի կատար ածեն. դա «Զանգեզուրի միջանցքն» է եւ վերջնական թուրքերի հետ եղբայրություն հաստատելու համար Հայոց ցեղասպանության հերքումը: Համոզված եղեք, որ երկուսի շուրջ վաղուց արդեն պայմանավորվածություն կա, դրա համար անհրաժեշտ է վերջնականապես կապերը խզել Ռուսաստանի հետ, ինչի գործընթացը նույնպես ավարտին է մոտենում: Հիմա որոշ պատմություն չիմացողներ ցնցծության մեջ են, հարգելի հայրենակիցներ, նրանց թվում է, թե հեսա Եվրոպա են մտնելու: Ասեմ ձեզ, որ ուկրաինացիները 2014 թվականին մայդան սարքելով` նույն ռեժիսորի փողերով նույն լոզունգներն էին բղավում: Արդյունքում ի՞նչ եղավ. Ուկրաինայի կեսը Ուկրաինան կորցրել է, իսկ մյուս կեսի ժողովուրդն իրոք Եվրոպայում են, բայց փախստականի կարգավիճակում»:

Ղրիմի Գերագույն խորհրդի պատգամավորը հիշեցնում է նաեւ Վրաստանի օրինակը. «Վրաստանում էլ գոռում-գոչում էին, ի վերջո, հասան նրան, որ կորցրին Օսեթիան ու Աբխազիան: Իմ հարգելի, իմ սիրելի եղբայրներ եւ քույրեր, խնդրում եմ` հավաքվե՛ք իրար շուրջ, մի՛ հավատացեք փողով միտինգ կազմակերպողներին: Հեղափոխությունները արձակուրդով եւ հանգստյան օրերով չեն լինում: Հեղափոխությունը լինում է կրակի պես` արագ եւ ամբողջական: Օր առաջ ազատվեք թե՛ «ներկաներից», թե՛ նրանց բերողներից: Ի՞նչ է հարկավոր Հայաստանին ոտքի կանգնելու համար, մեկ բան` վերականգնել եղբայրական հարաբերությունները Ռուսաստանի եւ մնացած ԽՍՀՄ երկրների հետ, որոնք իրոք բարիդրացիական հայացքներ ունեն Հայաստանի նկատմամբ»:

Նշենք, որ խորհրդաժողովին զեկույցներով հանդես եկան ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը, ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կանանց խորհրդի նախագահ Ալլա Հակոբյանը, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը:

Խորհրդաժողովին ելույթներ ունեցան «Ազգի ձայնը» կուսակցության նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ Մհեր Մեսրոպյանը, Համահայկական ազգային պետականություն կուսակցության փոխնախագահ Աշխեն Սումբուլյանը, Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության փոխնախագահ Գեղամ Գալստյանը, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման խորհրդի անդամ ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը, Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը, «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը, «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը, «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող, «Հայկական աշխարհ» ՀԿ ղեկավար Անաստաս Իսրայելյանը, լրագրող Արթուր Հովհաննիսյանը եւ այլք:

Ի դեպ, խորհրդաժողովին ներկա էին նաեւ այլ քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, հասարակական, մշակութային ոլորտի, ինչպես նաեւ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, հայտնի փաստաբաններ, այդ թվում` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Գասպարյանը, Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը, Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախագահ Երջանիկ Ղազարյանը, «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական-քաղաքական գործիչ Գեւորգ Գեւորգյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Մադլեն Ասրյանը, ներկայացուցիչներ «Ալյանս» կուսակցությունից եւ Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» նախաձեռնությունից: Համաժողովի ավարտին ընդունվեց բանաձեւ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ռուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետՍահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆՋերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները մայիսի 13-ինՋրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դիԱստղագուշակ՝ մայիսի 13-ի համարՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստՋուր չի լինիԵրկար ժամանակ լույս չի լինիԹրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել«Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի«Փաստ». Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները«Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն«Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը ԵվրամիությանըԿատարը Թրամփին նվիրել է 400 միլիոն դոլար արժողությամբ շքեղ Boeing 747-8 ինքնաթիռ (Ֆոտո)Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումըՍտամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումըՏղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջիցԵրեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՌուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top