Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Սպորտ

Հայաստանի սպորտի դարբնոց համարվող Գյումրի քաղաքի «Սև Բերդ ամրոց» հուշահամալիրում կայացավ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց 23-րդ շախմատի Աշխարհի անհատական առաջնության բացման արարողությունը։ Այս առաջնությունը ավելին է, քան մրցակցությունը, քանի որ կոտրում է հասարակական պատնեշները ու ապացուցում անհատների հսկայական կարողություններն ու ներուժը, որոնք դիմակայել են կյանքի դժվարություններին, մարտահրավերները վերածելով հնարավորությունների։ Պատահական չէ, որ մրցաշարի իրականացման համար որոշում ընդունվեց անցկացնել այն հենց Գյումրիում, քանի որ 2024 թվականին Գյումրին հռչակվել է սպորտային մայրաքաղաք։ Առաջնության շնորհիվ քաղաքը այս տարի հյուրընկալելու է շուրջ 14 երկրների 52 շախմատիստներին։ Մեր երկրից առաջնությանը մասնակցում են ՖԻԴԵ ֊ի վարպետ ՍԱՐԳԻՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ՄԱՅԻՍ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ, ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ և ՀԱԿՈԲ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ։

Ներկայացրեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ