Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

Փարիզ-2024. Արգենտինա-Մարոկկո խաղի ոչ ստանդարտ ընթացքն ու սկանդալային վերջաբանը

Սպորտ

33-րդ ամառային Օլիմպիական խաղերում մեկնարկած ֆուտբոլի մրցաշարի առաջին տուրում B խմբի Արգենտինա - Մարոկկո հանդիպումը ոչ ստանդարտ եւ սկանդալային ընթացք է ունեցել։ 

Մասնավորապես, խաղի արդյունքը փոխվել է մրցավարի սուլիչից երեք ժամ անց։ Արգենտինացիներն ավելացված ժամանակի 16-րդ րոպեին խփել են երկրորդ պատասխան գոլն ու հաշիվը դարձրել 2-2։ 

Գոլից հետո մարոկկացի երկրպագուները տարբեր իրեր են նետել խաղադաշտ, հարձակվել  Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիսների վրա։

Հանդիպումը սպասարկող մրցավար Գլեն Նյուբերգը սուլել է և ֆուտբոլիստներին ուղարկել հանդերձարան։ Բոլորին թվացել է, թե դա եզրափակիչ սուլիչն է ու հանդիպունն ավարտվել է։ Բայց այդ դեպքից 3 ժամ անց կողմերը դաշտ են վերադարձել դատարկ տրիբունաների ներքո, շվեդ Նյուբերգը VAR համակարգով դիտել է Մեդինայի խփած գոլի դրվագը, արձանագրել խաղից դուրս իրավիճակ ու չեղարկել դարպասի գրավումը։ Ֆուտբոլիստները խաղացել են ևս երկու-երեք րոպե, արդյունքում խաղն ավարտվել է Մարոկկոյի հափանակով` 2-1։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ