Ամուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ «Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. Goal 6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունը Պուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան «Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա «Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտ Թրամփի մաքսային ռումբը հասավ Amazon Երևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.am Զգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց 101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը

Վիզաների գազարը և իրականության մտրակը

Վերլուծություն

Չտեսնել Փարիզը և մեռնել

 

Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի մասին Բրյուսելի որոշումը կանխատեսելիորեն քարոզչական և տեղեկատվական օպերացիաների թրենդային թեմա դարձավ Հայաստանում:

 

Այդ որոշումն իրոք երկար սպասված էր և դեռևս նախորդ իշխանությունների քաղաքական օրակարգի մաս էր Հայաստան-ԵՄ հարաբերություններում: Ավելին, 2017թ. նոյեմբերին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, որին մասնակցում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, եզրափակիչ հռչակագրում հարցին վերաբերող ձևակերպումը վիզաների ազատականացման երկխոսության անհապաղ և շուտափույթ մեկնարկ էր ենթադրում:

 

Այդ դեպքում ինչո՞ւ այս որոշումը կայացվեց գրեթե 7 տարի անց և հենց այս փուլում:

 

Տվյալ հարցերին ճշգրիտ պատասխանելու համար պետք է հստակ հասկանալ, որ երկխոսության մեկնարկի որոշման համար հարկավոր են երկու իրար լրացնող բաղադրիչ՝ տեխնիկական և քաղաքական:

 

Տեխնիկական բաղադրիչը ենթադրում է մի շարք պահանջների բավարարում հայցվոր երկրի կողմից և առանձին աշխատանք՝ ԵՄ անդամ երկրներից յուրաքանչյուրի հետ: Իսկ քաղաքական բաղադրիչը բացառապես ռեգիոնալ և գլոբալ մթնոլորտներից բխող ԵՄ ղեկավարության քաղաքական կամքն է արտահայտում:

 

«Թե ինչու սպասեցինք յոթ տարի» հարցի պատասխանը շատ հստակ է: Տեխնիկական առումով 2018թ.-ից հետո Հայաստանում իշխանության եկած ռեժիմը չուներ համապատասխան գիտելիք, պրոֆեսիոնալիզմ, հմտություններ՝ ժամանակին և որակով իրականացնելու պահանջվող աշխատանքների ծավալը:

 

Այս առումով ուզում եմ հիշեցնել, որ իրականում մեր երկրում առկա էր մեծ ինտելեկտուալ և արհեստավարժ ներուժ, որը, օրինակ, 2011-2013թթ. հսկայական աշխատանք տարավ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախապատրաստման փուլում, և դրա շնորհիվ բազմաթիվ ցուցիչներով Հայաստանը դիտվում էր որպես «գերազանցիկ երկիր»՝ Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի համեմատ:

 

Ինչ վերաբերում է քաղաքական հարցին, ապա 2018թ.-ի «թավշյա, ժողովրդական» հեղափոխության» կուտը Բրյուսելը չէր կերել, իսկ «հեղափոխական տեսարանները» բավարար չէին ԵՄ-ի ղեկավարությանը Հայաստանի դիմաց կանաչ լույս վառելու համար:

Ինչո՞ւ հարցը դրական լուծում ստացավ հիմա:

 

Վերջին տարիների «եվրոպական» քարոզչությունը, որն իրականացվում է Փաշինյանի ռեժիմի կողմից, կարիք ունի որոշակի «հաջողությունների պատմության»: Չէ՞ որ 2.6 մլրդ եվրոյի խոստացված ներդրումները դոփում են այս կառավարության ապիկարության պատճառով, ինչպես փաստացի խոստովանել էին ֆինանսների նախարարը և ԱԳՆ փոխնախարարը: Չէ՞ որ ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բրյուսելյան եռակողմ հանդիպման ընթացքում մեր երկրին խոստացված տարեկան մի քանի տասնյակ միլիոնի խոստումն ընդամենը ծիծաղ առաջացրեց Հայաստանում: Չէ՞ որ, ի հակառակ դեմոկրատական լոլոների՝ Արևմուտքը շարունակում է սատարել Ադրբեջանի բռնապետական ռեժիմին:

 

Ահա այս պայմաններում կայացվեց քաղաքական որոշում ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը սկսելու մասին, որպեսզի Փաշինյանի ռեժիմին տրամադրվեն քարոզչական փամփուշտներ՝ գեոպոլիտիկ շրջադարձը շարունակելու համար: Ժողովրդական լեզվով ասած՝ այդ որոշումը ո՛չ հաց է ուզում, ո՛չ ջուր, և փաստացի ոչ մի բան չի արժեցել Բրյուսելի համար: Ենթադրվող երկխոսությունը տարիներ կտևի ոչ միայն՝ եվրոպական բյուրոկրատիայի, այլև նախևառաջ՝ գործող կառավարության ապիկարության պատճառով: Եվ դեռ հայտնի չէ, թե ինչով կավարտվի, քանզի այս փուլում արդեն քաղաքական որոշում կայացնելը քիչ է լինելու, մինչև չապահովվեն ԵՄ-ի կողմից առաջադրվող բոլոր տեխնիկական պահանջները:

 

Լավ է, որ այդ որոշումը կայացվել է: Վատ է, որ այդքան ուշ: Էլ ավելի վատ է, որ որպես գեոպոլիտիկ գազար՝ օգտագործվում է մարդկանց ուղեղը լվանալու համար: Որովհետև գեոպոլիտիկ մտրակները միայն սաստկանալու են:

 

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

 

ՀՀԿ փոխնախագահ

 

«Նուբարաշեն» ՔԿՀ

 






Ամուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ«Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. Goal6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունըՊուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան«Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտԹրամփի մաքսային ռումբը հասավ AmazonԵրևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.amԶգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակըԱդրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրաԴեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսինՎարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեցԴեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության. ԲացահայտումՌուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ)Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալներըՊաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիսԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ ԹրամփՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ ԲաբուխանյանԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top