Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

Փարիզ-2024. Ջոկովիչն ու Ալկարասը մեկնարկեցին հաղթանակով

Սպորտ

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչն ու երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը հաղթական մեկնարկ ունեցան Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

Թենիսի մրցաշարի տղամարդկանց մենախաղի 1/32 եզրափակիչում սերբ Ջոկովիչը երկու սեթում 6-0, 6-1 հաշվով հաղթեց ավստրալացի Մեթյու Էբդենին (970-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 48 րոպե:

37-ամյա Ջոկովիչը հաջորդ փուլում կմրցի Մարտոն Ֆուչովիչ (Հունգարիա) - Ռաֆայել Նադալ (Իսպանիա) զույգի հաղթողի դեմ:

Իսպանացի Ալկարասն էլ առաջին շրջանում երկու սեթում 6-3, 6-1 հաշվով հաղթեց լիբանանցի Հադի Հաբիբին (275-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 1 ժամ 10 րոպե:

21-ամյա Ալկարասը երկրորդ շրջանում կմրցի նիդերլանդցի Տալոն Գրիքսպորի և բրիտանացի Քեմերոն Նորիի դիմակայության հաղթողի դեմ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ