էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են

Փարիզ-2024. Արթուր Դավթյանը եւ Վահագն Դավթյանը մտան մրցապայքարի մեջ

Սպորտ

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը սկսեցին պայքարը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

2021թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկի որակավորման փուլում վաստակեց 14,666 միավոր: Առաջին ցատկով վաստակեց 14,533 միավոր, երկրորդով՝ 14,800: 31-ամյա Դավթյանն երկրորդ ենթախմբի մասնակիցների ելույթներից հետո 7-րդն է, երեկոյան ելույթ կունենան նաև երրորդ ենթախմբի մասնակիցները, վերջնարդյունքում լավագույն արդյունքը ցույց տված 8 մարմնամարզիկները դուրս կգան եզրափակիչ:

Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանն էլ օղակների վարժության որակավորման փուլում վաստակեց 14,733 միավոր և երկրորդ ենթախմբի մասնակիցների ելույթներից հետո 5-րդն է: 

Այս վարժությունների եզրափակիչները նախատեսված են օգոստոսի 4-ին:

Ֆոտո՝ ՀՄՖ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ