Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Տնտեսություն

Յունիբանկն առաջարկում է Փարիզի Օլիմպիական խաղերին նվիրված հատուկ դիզայնով Visa Classic և Visa Gold քարտեր: Յունիբանկի բազմարժութային քարտերը հնարավորություն են տալիս գործարքներ կատարել դրամով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով: Քարտապանը Յունիբանկի մոբայլ հավելվածում կարող է հեշտությամբ փոխարկել միջոցները հաշիվների միջև և արտասահմանում կատարվող գնումների դիմաց վճարումները կատարել համապատասխան արժույթով: Դա հատկապես հարմար է այն հաճախորդներին, ովքեր հաճախ են գնումներ կատարում արտասահմանյան ինտերնետ-խանութներից, ճանապարհորդում կամ գործուղումների են մեկնում:

Յունիբանկի Visa քարտապանների համար հասանելի են նաև Apple Pay և Google Pay վճարումները, ինչպես նաև դրամական փոխանցումներն արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Visa քարտերին՝ Visa Direct-ի միջոցով: Քարտից քարտ փոխանցումները կարելի կատարել աշխարհի ավելի քան 60 երկիր՝ UNIMobile հավելվածում:

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով քարտերի թողարկումը համահունչ է Յունիբանկի՝ սպորտի և առողջ ապրելակերպի հանրայնացմանն ուղղված ծրագրին: Յունիբանկն ու Visa-ին համատեղ արշավի ընթացքում խաղարկել են դրամական մրցանակներ, Օլիմպիական խաղերի հուշանվերներ, ինչպես նաև ուղևորություններ Փարիզ:

Քարտապանների հարմարավետության համար Յունիբանկում գործում է շուրջօրյա սպասարկման ծառայություն՝ +374 10 555 385; +374 55 025 385 WhatsApp/Viber.

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ