Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Կարևոր՝ անձնագիրը փոխանակել կամ նոր անձնագիր ստանալ ցանկացող քաղաքացիների համար

Իրավական

Iravaban.net-ը Անձնագրային և վիզաների վարչությունից տեղեկանում է, որ ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

  1. Դիմում՝ ՀՀ անձնագիր ստանալու մասին,
  2. Փոխանակման ենթակա անձնագիրը,
  3. 35×45 մմ չափսի 2 գունավոր լուսանկար,
  4. Պետական տուրքի վճարման անդորրագիր,
  5. Փոփոխությունները կամ անճշտությունները հաստատող փաստաթղթեր,
  6. Համապատասխան զինվորական կոմիսարիատում զինհաշվառման կանգնած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ։

Կորցրած ՀՀ անձնագրի փոխարեն նորը ստանալու համար  ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

  1. Դիմում  ՀՀ անձնագիր ստանալու մասին,
  2. 35×45 մմ չափսի 2 գունավոր լուսանկար,
  3. Զինապարտների դեպքում՝ զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք,
  4. Պետական տուրքի վճարման անդորրագիր։

Պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում դիմումատուն ներկայացնում է նաև դրանց՝ օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները:  

 
 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ