Ֆերմերները 250 միլիոն դրամի փոխարեն՝ այսուհետ 500 միլիոն դրամի գյուղտեխնիկա կկարողնան գնել՝ լիզինգով Քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել ձերբակալվածների մասին Թրամփը պատրաստ է օգտագործել Ուկրաինայում կարգավորման ցանկացած միջոց․ Ռուբիո Ամերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համար ՈւՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստ Ռուսական պատվիրակությունը ժամանել Է Ստամբուլ Ես հիմա գտնվում եմ իմ աշխատասենյակում, պատրաստվում եմ երկու ժամից ընդունել քաղաքացիների. Նոր Նորքի թաղապետ Որպեսզի Նիկոլի հիստերիկությունը չդիտվի արտառոց մի բան՝ բոլորին է հրահանգված հիստերիկանալ Նիկոլը «որսի գնալ չցանկացող շան հայացքով էր» մեկնել Մոսկվա. Էդգար Ղազարյան Հայտնի է Պուտին-Զելենսկի բանակցությունների կոնկրետ վայրը

Ում բախտը կբերի այս շաբաթ. Շաբաթվա աստղագուշակ

Աստղագուշակ

Մերկուրիի հետընթացի ձգձգված շրջանից առաջ վերջին շաբաթը, որը սպասվում է օգոստոսին, կենդանակերպի ուղիղ կեսին կուրախացնի ճակատագրի նվերներով: Թե ում բախտը կբերի՝ կարդացեք ներկայացվող հորոսկոպում։

Խոյ

Շաբաթվա սկիզբը Խոյերի համար հարուստ կլինի զվարճալի արկածներով։ Դուք հաստատ չեք ձանձրանա, բայց մի թուլացեք և մի մոռացեք ձեր տված խոստումների մասին։ Ստուգեք աշխատանքային փաստաթղթերի և անձնական էթիկայի վերջնաժամկետները: Չորեքշաբթի օրը հատկապես զգույշ եղեք գործերում։ Զգուշորեն վարվեք փողի հետ: Ուրբաթ օրը կատարյալ օր է ամեն նորի համար։ Հանգստյան օրերին hետևեք ձեր առողջությանը  և անհրաժեշտության դեպքում կարգավորեք սննդակարգը:

Ցուլ

Այս շաբաթ Ցուլերը ստիպված կլինեն վերանայել իրենց նախկին կապերն ու ընթացիկ շփումները։ Հնարավոր է՝ ստիպված լինեք կտրել հին կապերը: Բայց բաժանվեք նրբանկատորեն, հակառակ դեպքում վտանգում եք հանդիպել ագրեսիայի կամ խաբեության: Հինգշաբթի օրը ձեր անզգույշ խոսքը կարող է լուրջ տարաձայնությունների, կոնֆլիկտների ու տարակուսանքի պատճառ դառնալ։ Հանգստյան օրերին հարաբերությունները մտերիմների հետ կարող են զգալիորեն բարդանալ, քանի որ բոլորն ավելի համառ կլինեն իրենց խնդիրներով և կպնդեն իրենց կարծիքը։ Հանգստյան օրերին զբաղվեք սպորտով, լողով կամ պարով, հիմա ձեզ ակտիվություն է պետք։

Երկվորյակ

Երկվորյակների կյանքում շատ իրադարձություններ այս շաբաթ կարծես թե ինքնուրույն տեղի կունենան`  ձեզ ընտրության ազատություն չթողնելով: Կատարվողի միապաղաղությունը կարող է անիրականության որոշակի զգացում առաջացնել։ Փորձեք օգտագործել այս պահը հանգստանալու և կենտրոնանալու համար։ Մի անտեսեք ավագ հարազատների և գործընկերների խորհուրդները։ Չորեքշաբթի օրը կարող է կոնֆլիկտ լինել, եթե ձեզ արգելեն գործել այնտեղ, որտեղ նախկինում սահմանափակումներ չեն եղել։ Այստեղ միայն մեկ դրական կետ կա՝ այս ամենը ժամանակավոր է։ Հանգստյան օրերի մոտենալուն զուգընթաց դուք կվերականգնեք իրավիճակի վերահսկողությունը։

Խեցգետին

Խեցգետնի նշանի ներկայացուցիչների մոտ շաբաթվա արդեն սկզբին կարող է իրականանալ գաղտնի ցանկություն կամ նոր հետաքրքիր հնարավորություն բացվի։ Եվ դրա համար հատուկ բան պետք չէ անել: Շաբաթվա կեսին մարդկանց հետ փոխգործակցությունն ու փոխըմբռնումը կարող են վատանալ։ Այս ժամանակահատվածում ավելի լավ է աշխատել ու հանգստանալ բոլորից հեռու՝ կոնֆլիկտներից խուսափելու համար։ Հանգստյան օրերին զգույշ եղեք ցանկացած հեղուկի հետ և խուսափեք ալկոհոլից: Շաբաթ օրը զբաղվեք օգտակար գործով՝ մաքրելով այգին կամ վերանորոգման ցանկացած ֆիզիկական գործունեություն կատարելով:

Առյուծ

Առյուծի հաջողությանն ու առաջընթացին այս շաբաթ կարող են խանգարել մի շարք խոչընդոտներ՝ ստացված կեղծ տեղեկատվություն, սխալ առաջնահերթություն, ավելորդություններ կամ սխալ վայրերում սահմանափակումներ: Այս ամենը կստիպի ձեզ տատանվել էմոցիոնալ ճոճանակի վրա և գրգռվածություն կառաջացնի։ Չորեքշաբթի օրը կարող են ֆինանսական դժվարություններ առաջանալ՝ կապված աշխատավայրում առկա խնդիրների հետ։ Փորձեք նախօրոք հավաքել ձեզ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները և համոզվեք, որ դրանք ամբողջական են և ճշգրիտ: Ձեր ապագա եկամուտը կախված կլինի դրանից:

Կույս

Երկուշաբթի Կույսերի մոտ ամեն ինչ վերահսկելու ցանկություն կառաջանա։ Եթե դուք ենթարկվեք այս տրամադրությանը, հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել։ Հիշեք, որ կարևոր է ժամանակին կանգ առնելը, այդ դեպքում հիասթափությունները և չբավարարված ամբիցիաները ավելի քիչ կլինեն: Բաց թողեք իրավիճակները և ձեր ուշադրությունն ուղղեք ավելի մոտ ինչ-որ բանի վրա, որը ձեզ ուրախություն և հաճույք կբերի: Ուրբաթ և շաբաթ օրերին զերծ մնացեք ինքնաբուխ ծախսերից, խնայեք էներգիան և նյարդերը։ Կիրակի օրը կատարյալ օր է ժամադրության համար, նույնիսկ, եթե դա կույր ժամադրություն է: Ամեն ինչ լավ կստացվի։

Կշեռք

Շաբաթվա սկզբից Կշեռքների տրամադրությունը կարող է անկում ապրել, սակայն շարունակեք լինել ակտիվ, շարժուն և մի՛ նվազեցրեք հաճելի մարդկանց հետ շփումները։ Երեքշաբթի օրը հարուստ կլինի աշխատանքի նոր առաջարկներով։ Համաձայնեք միայն նրանց հետ, ովքեր իսկապես վստահելի են, չհաշվարկված որոշումները հիմա ոչ մի լավ բանի չեն հանգեցնի: Շաբաթվա երկրորդ կեսին մեծ լարվածություն է սպասվում՝ անսպասելի գնումներ, կարևոր փոստաթղթղթերի ժամկետների ավարտ, որոշումների կայացում այն ոլորտներում, որոնցում այնքան էլ բանիմաց չեք։ Մի տրվեք մանիպուլյացիաներին և անհասկանալի հարցերի շուրջ խորհրդակցեք փաստաբանի հետ: Կատարեք ձեր բոլոր կարևոր գործերը մինչև հանգստյան օրերը, որպեսզի կարողանաք դրանք անցկացնել ձեր ընտանիքի կամ սիրելիի հետ:

Կարիճ

Աստղերը Կարիճներին նախազգուշացնում են չափազանց հապճեպ չլինել։ Նախքան կարևոր գործ ստանձնելը, ավելի լավ պատրաստված, կենտրոնացած եղեք և հաշվի առեք բոլոր ռիսկերը: Այս շաբաթ շատ իրավիճակներ կշրջվեն անցանկալի ուղղությամբ։ Հատկապես զգույշ եղեք շաբաթվա երկրորդ կեսին, որպեսզի չծանրաբեռնվեք աշխատանքով։ Հոգ տարեք ձեր հոգե-հուզական վիճակի մասին։ Փորձեք ավելի հաճախ և շատ հանգստանալ։ Ամբողջ շաբաթ ուշադիր եղեք ձեր գործընկերների նկատմամբ, հակառակ դեպքում ձեր խոսքերը կարող են սխալ մեկնաբանվել:

Աղեղնավոր

Այս շաբաթվա սկզբին Աղեղնավորները հուսահատորեն նոր բան կցանկանան։ Դուք կարող եք սկսել արագ մաքրել տարածքը, կտրել հին կապերը և նոր ծրագրեր կազմել: Բայց ամեն ինչ այնքան արագ չի ստացվի, որքան կցանկանայիք, և Մերկուրիի հետընթացի մոտենալով դադար կլինի: Շաբաթվա կեսին վերահսկեք ձեր էմոցիաները՝ ձեզ հիմա պետք չեն անհարկի կոնֆլիկտներ աշխատավայրում կամ սիրելիների հետ: Հանգստյան օրերը բարենպաստ են քաղաքից դուրս կամ ծով մեկնելու համար․ պարզապես անհրաժեշտ է հանգստանալ բնության գրկում:

Այծեղջյուր

Հենց երկուշաբթի օրը Այծեղջյուրները պետք է ուշադիր կշռադատեն իրենց տարբերակները, հստակեցնեն ծրագրերը և սահմանեն առաջնահերթությունները: Որովհետև երեքշաբթի օրվանից դուք պետք է շատ ակտիվ գործեք։ Այս շաբաթ սպասվում են ինչպես շատ զգալի աճ, այնպես էլ բավականին անկումներ։ Չորեքշաբթի օրը զգույշ եղեք ձեր հայտարարություններում և քննադատություններում, որպեսզի վեճի կամ նույնիսկ կռվի չբախվեք։ Շաբաթվա վերջում կարող եք ծանրաբեռնվել լրացուցիչ աշխատանքով՝ փոխարենը ստանալով կարիերայի սանդուղքով բարձրանալու խոստում: Բայց երաշխիքներ պահանջեք, հակառակ դեպքում ձեզ ուղղակի կօգտագործեն և վարձատույց չեն լինի։ Հատուկ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը և պահպանեք խմելու ռեժիմը։

Ջրհոս

Կոպիտ խոսքերը, չմտածված արարքները և ուրիշների նկատմամբ բացասական վերաբերմունքը, որոնց մեղավորը Ջրհոսներն են վերջին շաբաթների ընթացքում, կարող են հանգեցնել կրակոտ կոնֆլիկտի կամ, ընդհակառակը, ձեզ ներքաշել դեպրեսիայի ճահիճը: Զինվեք ուժով և համբերությամբ. կարող է ճգնաժամից դուրս գալու ելք հենց հիմա չտեսնեք, բայց եթե այս շաբաթ ապրեք նվազագույն կորուստներով, ապա ամեն ինչ կկարգավորվի: Զերծ մնացեք խոշոր գնումներից։ Մտածեք ավելի առողջ սննդակարգի ներդրման մասին: Սա նաև լավ ժամանակ է դիետա պահելու համար։ Զգույշ եղեք ճանապարհներին և բոլոր տեսակի տրանսպորտում։

Ձկներ

Այս շաբաթ Ձկները ոչ թե գործելու, այլ կուտակված խնդիրներից բողոքելու ցանկություն կունենան։ Հավաքվեք և ավելի շատ նախաձեռնություն ցուցաբերեք: Վերահսկեք ձեր զգացմունքները: Խուսափեք արկածներից և մի փորձեք կասկածելի բացեր փնտրել՝ բոլոր հարցերում գործեք խիստ օրինական ճանապարհներով: Չորեքշաբթի օրը բարենպաստ է ցանկացած ստեղծագործական աշխատանքի համար։ Եթե բավականաչափ կարգապահություն դրսևորեք և հավատարիմ մնաք դրան, ֆինանսական հաջողությունը ձեզ է սպասում:






Ֆերմերները 250 միլիոն դրամի փոխարեն՝ այսուհետ 500 միլիոն դրամի գյուղտեխնիկա կկարողնան գնել՝ լիզինգովՔաղաքապետարանը մանրամասներ է հայտնել ձերբակալվածների մասինԹրամփը պատրաստ է օգտագործել Ուկրաինայում կարգավորման ցանկացած միջոց․ ՌուբիոԱմերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համարՈւՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստՌուսական պատվիրակությունը ժամանել Է ՍտամբուլԵս հիմա գտնվում եմ իմ աշխատասենյակում, պատրաստվում եմ երկու ժամից ընդունել քաղաքացիների. Նոր Նորքի թաղապետՈրպեսզի Նիկոլի հիստերիկությունը չդիտվի արտառոց մի բան՝ բոլորին է հրահանգված հիստերիկանալՆիկոլը «որսի գնալ չցանկացող շան հայացքով էր» մեկնել Մոսկվա. Էդգար ՂազարյանՀայտնի է Պուտին-Զելենսկի բանակցությունների կոնկրետ վայրըՈրքան կտևեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըՊարզ էր, որ «ֆաս» հրաման էր իջեցվել, և քպ-ականները տեղում գծված սցենարով «կպել» էին գործինՈսկու գները հասել են ռեկորդային մակարդակիԵթե ԱՄՆ-ն չեզոքացնի Նեթանյահուի ազդեցությունը, կարելի է ստորագրել միջուկային գործարքը. Իրանը, որոշակի պայմանների դեպքում, պատրաստ է. Ալի ՇամխանիՀաճելի լուրեր, նաև կարևոր տեղեկություններ կստանաք․ աստղագուշակ՝ մայիսի 15-ի համարՍպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, քամու ուժգնացումՆոր Նորքի թաղապետը հրաժարականի դիմում է ներկայացրելԿիևյան կամրջի վերանորոգման վրա ծախսվել է մի քանի հազար դրամ․ նախատեսված 390 մլն դրամը մսխել է․ ՍտեփանյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 15-ինՆուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հարվածներ են հասցրել քաղաքացու գլխինՍԱՐՍԱՓ ՄԽՉՅԱՆՈՒՄ. Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել Մնացել եք ԱԺ-ում ի՞նչ անեք, ավելի լավ է մանդատներդ դնեք. Վահան ԲաբայանԶելենսկին պետք է խելոք նստի Ստամբուլում եւ սպասի, թե երբ Պուտինը կգա կամ, առհասարակ, կգա՞. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կմերժվի«Ժողովուրդ». ԱԳՆ Արարատ Միրզոյանը մեկ ամսում 9 թանկարժեք նվեր է հայտարարագրել«Փաստ». ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար«Հրապարակ». Համայնքապետերի նկատմամբ հետապնդումների դեմն են առնում«Ժողովուրդ». Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում. տնօրենի պաշտոնը` կռվախնձոր«Փաստ». Ի՞նչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի հետՌուսները Կոնստանտինովկայի ճակատում հերթական լուրջ հաջողությունն են գրանցել (Քարտեզ) Պոիտինն ու Թրամփը Ստամբուլ չեն մեկնիԱկտիվացել են խոսակցությունները Լավրովի թոշակի անցնելու եւ Կիրիենկոյի` նրան փոխարինելու մասինՀակառակորդը շարունակում է լայնածավալ պատրաստություններ տեսնել՝ ապագա պատերազմների համար. ՀամբարձումյանՍու-35-ը փախուստի է մատնել ռուսական տանկերը գրավել փորձող էստոնական ՆԱՏՕ-ական ուժերին (Տեսանյութ)ԷՐԴՈՂԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂԿԱՐԾԵՍ ԹԵ ՍԿՍՈՒՄ Է ՏԵՍԱՆԵԼԻ ԴԱՌՆԱԼ, ԹԵ ԻՆՉՈՒ ԱԼԻԵՎԸ ՄՈՍԿՎԱ ՉԳՆԱՑՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Այսուհետ Newsmedia.am գործակալության էջում կլինի նոր ՔԱՂԱՔԱՑՈՒ ՁԱՅՆԸ խորագիրԻնչ է սպասվում ռուսական թատրոնում մայիսինԻնչ է սպասվում Պարոնյան թատրոնում մայիսինՏաքսու վարորդը ծեծել է երգչուհի Ռաիսա Ավանեսյանին. ինչ է տեղի ունեցելՈւկրաինան շտապ տարհանում է հայտարարել Դրուժկովկայում և ԼիմանումՈւկրաինական ուժերը «ծանր բարդությունների» են հանդիպել Պոկրովսկի և Կոնստանտինովկայի ուղղություններում. Ուկրաինացի վերլուծաբաններ (Քարտեզ)Ըստ իս Մերձավանի կրթօջախում, ուսուցչուհին ենթարկվում է ԲՈՒԼԻՆԳԻ, եւ դրանով ամեն բան ասված է. Հայտնի հետաքննող լրագրողը հանրապետությունը ցնցած դեպքի մասին«Գերտրուդա» օպերացիան, ինչպես եւ վիլսոնյան տարբերակը Թուրքիայի վրա ճնշման լծակ է եղել` ո՛չ ավել. ՆահապետյանՈրն էր փաշինյանի մոսկովյան այցի նպատակըՍուրեն Պապիկյանն իր ելույթում նշել է միջազգային խաղաղապահ գործընթացներին Հայաստանի աջակցության մասինՈւշադրություն․ հերթական ազգային ամոթը, որի քավորը կրկին Փաշինյանն էՀնարավոր է, որ տարատեսակ աղազարներ ասլան կտրեն. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄեր երկրի ու ժողովրդի բոլոր պրոբլեմները սկիզբ են առնում գործող կառավարիչներիցՍամ ռուսկիյ, սամ ֆաշիստ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top