Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման արդի բանալին «Աստղիկ» բկ-ում
ՏեսանյութերԿրծքագեղձի քաղցկեղ. կանանց մոտ ամենատարածված ուռուցքային հիվանդությունն է:
Այն բուժելու արդյունավետ միջոցը վաղ ախտորոշումն է: Գոյություն ունեն կրծքագեղձի այնպիսի գոյացություններ, որոնք շոշափելի չեն և տեսանելի են միայն մամոգրաֆիայի միջոցով,իսկ նրանց բարորակ կամ չարորակ բնույթը հնարավոր է պարզել միայն ստերեոտակտիկ վակումային բիոպսիայի միջոցով,որի բացառիկ հնարավորությունը տալիս է որոշել կրծքագեղձում առկա միկրոկալցիֆիկատների տեսակը:
Կրծքագեղձի քաղցկեղի գաղտնի փուլի, ռիսկի գործոնների, ժառանգական նախատրամադրվածություն, եվրոպական չափորոշիչներին համապատասխանող ժամանակակից, նորագույն սարքավորումներով հագեցած սարքովորումներով վաղ փուլում ախտորոշման մեթոդների մասին զրուցել ենք աշխարհի լավագույն բկ-ների շարքին դասված, միջազգային ստանդարտներին համապատասխան «Աստղիկ» բկ-ի Մամոգրաֆիայի ծառայության ղեկավար, ռադիոլոգ Նունե Մաշուրյանի հետ.