Ամուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ «Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. Goal 6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունը Պուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան «Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա «Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտ Թրամփի մաքսային ռումբը հասավ Amazon Երևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.am Զգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց 101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը

Դեպի այս սատանիստական Եվրոպա՞ն են ուզում Հայաստանին քարշ տալ

Վերլուծություն

Այն, որ Մակ­րո­նը նման օ­լիմ­պիա­կան բա­ցում էր կազ­մա­կեր­պել, ի­հար­կե, կա­րե­լի է կա­պել նրա ան­ձի հետ. ա­մեն բան սե­փա­կան ճա­շա­կին եւ հա­կում­նե­րին հա­մա­հունչ էր: Բայց միան­շա­նակ է, որ դա կլի­ներ թե­րի բա­ցատ­րութ­յուն:

ՍԽԱԼ Է ՄԻԱՅՆ ՄԱԿՐՈՆԻՆ ՄԵՂԱԴՐԵԼԸ

­Բանն այն է, որ Օ­լիմ­պիա­դա­յի բաց­ման եւ փակ­ման ա­րա­րո­ղութ­յուն­նե­րի մի­ջո­ցա­ռում­ներն ա­մե­նե­ւին էլ միայն ըն­դու­նող երկ­րի քմա­հա­ճույ­քով չէ, որ կազ­մա­կերպ­վում է: Այդ մի­ջո­ցա­ռում­նե­րի եւ ողջ ըն­թաց­քի սցե­նար­նե­րը, ժա­մա­նա­կա­ցույ­ցե­րը եւ մնա­ցած ա­մեն բան հաս­տատ­վում է Մի­ջազ­գա­յին օ­լիմ­պիա­կան կո­մի­տեի կող­մից: Այ­սինքն, փա­րիզ­յան այս սա­տա­նիզ­մը չէր կա­րող տե­ղի ու­նե­նալ ա­ռանց ՄՕԿ-ի հաս­տատ­ման, այն է՝ այս ա­մե­նը Մակ­րոն-ՄՕԿ հան­ցակ­ցութ­յան արդ­յունք էր:

­Մեկ այլ նյո­ւան­սի մա­սին եւս չմո­ռա­նանք: Թե որ վե­րին տե­րե­րի ծա­ռան է Մակ­րո­նը, հայտ­նի փաստ է: Նույն­քան հայտ­նի պատ­մութ­յուն է, որ նույն «տա­նի­քի» տակ է գոր­ծում նաեւ ՄՕԿ-ը: Հա­մոզ­վե­լու հա­մար չմո­ռա­նանք, թե ինչ կար­գի քա­ղա­քա­կան կա­ռույ­ցի է վե­րած­վել ՄՕԿ-ը, ո­րը բա­ցա­հայ­տո­րեն ա­ռաջ է տա­նում նույն վե­րին տե­րե­րի քա­ղա­քա­կան կուր­սը, ան­գամ հաշ­վի չառ­նե­լով, որ Օ­լիմ­պիա­դա աս­վածն ի սկզբա­նե ձե­ւա­վոր­վել է մարդ­կութ­յա­նը միա­վո­րե­լու, խա­ղա­ղութ­յան, այլ ոչ թե բա­ժա­նե­լու հա­մար: Այ­սինքն` հաս­նում ենք մեկ պարզ հե­տե­ւութ­յան. այն, որ փա­րիզ­յան այս խայ­տա­ռա­կութ­յու­նը նույն վե­րին տե­րե­րի ան­մի­ջա­կան հրա­հան­գով էր, եւ այս ա­մենն ու­նի օ­լիմ­պիա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան սահ­ման­նե­րից լիո­վին դուրս գտնվող ի­մաստ, այդ մե­կը հաս­տատ է: Ու­րեմն, ո՞րն է այդ ի­մաս­տը, ի՞նչ են փոր­ձում ցույց տալ ի­րենց աշ­խար­հի տե­րեր հա­մա­րող այդ ու­ժե­րը:

ԻՆՉ ԷԻՆ ՈՒԶՈՒՄ ՑՈՒՅՑ ՏԱԼ

Օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի բաց­ման ա­րա­րո­ղութ­յու­նը, հաս­կա­նա­լի է, որ­քան հնա­րա­վոր էր, սկան­դա­լա­յին էր՝ բա­ցա­հայտ սա­տա­նիս­տա­կան ուղղ­վա­ծութ­յամբ: Մաշ­կի բո­լոր գույ­նե­րի տրանս­վես­տիտ­նե­րը, ե­րե­խա­յին գրկած, խա­ղում էին «Վեր­ջին ընթ­րի­քի» տե­սա­րա­նը, իսկ մերկ, մո­րու­քա­վոր այ­լա­սեր­ված մե­կը բո­լո­րին հրա­վի­րում էր մեր­կա­նալ: Մա­րի Ան­տո­ւա­նե­տը, սե­փա­կան կտրած գլու­խը բռնած, կոչ ա­րեց «ա­րիս­տոկ­րատ­նե­րին կա­խա­ղան հա­նել», թեեւ զու­գա­հեռ հնչող երգն ու­նի մեկ այլ տար­բե­րակ եւս՝ «կա­պի­տա­լիստ­նե­րին կա­խա­ղան հա­նել», եւ այդ­պես շա­րու­նակ: Ա­ռա­վե­լա­գույն ցի­նիկ, սպոր­տի հետ չնչին առն­չութ­յուն չու­նե­ցող մի­ջո­ցա­ռումն ակն­հայ­տո­րեն ու­ներ միայն մեկ նպա­տակ՝ հնա­րա­վո­րինս ցնցել հան­րութ­յա­նը եւ­ ընդ­լայ­նել «թույ­լատ­րե­լիի սահ­ման­նե­րը»: Եվ այն կար­գի ցի­նիզ­մով, որ ան­գամ ո­րոշ ԼԳԲՏ-ա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­ներ չդի­մա­ցան: Մաս­նա­վո­րա­պես նման կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րից մե­կը, ո­րը դեմ է ե­րե­խա­նե­րի սեք­սո­ւա­լաց­մանն ու գա­ղա­փա­րա­կան մշակ­մա­նը, տա­րա­ծեց հայ­տա­րա­րութ­յուն. «Մենք բա­ցար­ձա­կա­պես զզվան­քով տե­սանք, որ այս կի­սա­մերկ գեն­դե­րա­յին ա­ղան­դա­վոր­նե­րը Օ­լիմ­պիա­կան խա­ղե­րում պա­րում են փոքր ե­րե­խա­նե­րի շուր­ջը ողջ աշ­խար­հի առջեւ: Սա ներ­կա օ­րա­կարգ է, միայն ա­մե­րիկ­յան հարց չէ։ Դա գլո­բալ է: Եվ ե­թե սա ձեզ չի սար­սա­փեց­նում, ու­րեմն ու­շադ­րութ­յուն չեք դարձ­նում»:

­Բայց ին­չո՞ւ «նոր աշ­խար­հա­կար­գի ճար­տա­րա­պետ­նե­րը» ո­րո­շե­ցին ծաղ­րել քրիս­տո­նեութ­յանը. թե­րեւս սա շատ պարզ բա­ցատ­րութ­յուն ու­նի:

Ա­յո, քրիս­տո­նեա­կան հա­վատքն այն հիմքն է, ո­րի վրա կա­ռուց­վել է եվ­րո­պա­կան քա­ղա­քակր­թութ­յու­նը։ Ֆ­րան­սիա­ցի­նե­րի կե­սից ա­վե­լին, ինչ­պես ո­րոշ վի­ճա­կա­գիր­ներ են փոր­ձում հա­վաս­տիաց­նել, ա­սում են, որ կրոն չու­նեն, եւս 10%-ը կամ մի փոքր ա­վե­լը կա­րող են իս­լամ դա­վա­նել: Բայց ի­րո­ղութ­յունն այն է, որ եր­կի­րը հիմն­ված է քրիս­տո­նեա­կան ար­ժեք­նե­րի վրա։ Մ­շա­կույթ, լե­զու, պատ­մութ­յուն. այս ա­մե­նը կրում է հենց քրիս­տո­նեութ­յան դրոշ­մը: Իսկ ա­հա վեր­ջին ըննտ­րութ­յուն­նե­րը ե­կան հու­շե­լու, որ ազ­գա­յին ինք­նա­գի­տակ­ցութ­յու­նը ֆրան­սիա­կան հա­սա­րա­կութ­յան խոր­քե­րում դեռ պահ­պա­նում է իր խո­րը ար­մատ­նե­րը: Աս­վածն այս մի­ջո­ցառ­ման քննա­դա­տութ­յան հա­մա­տեքս­տում ա­վե­լորդ ան­գամ հիմ­նա­վո­րեց ֆրան­սիա­ցի հե­ղի­նա­կա­վոր վեր­լու­ծա­բան­նե­րից մե­կը. «Հի­շո՞ւմ եք 2019թ. ապ­րի­լի 15-ի ե­րե­կոն, երբ Աստ­վա­ծա­մոր տա­ճա­րում հրդեհ բռնկվեց։ Մին­չեւ հի­մա ա­սում են` «չպարզ­ված պատ­ճառ­նե­րով»։ Այս «օ­լիմ­պիա­կան սա­տա­նիզ­մը» վեր­ջա­պես չպար­զե՞ց հրդե­հի ի­րա­կան պատ­ճա­ռը: Ու կա այն հար­ցը` ե­թե ողջ Ֆ­րան­սիան այդ ժա­մա­նակ ոտ­քի չկանգ­ներ, այս ու­ժե­րը կվե­րա­կանգ­նեի՞ն տա­ճա­րը»: Վեր­ջին մտքի վրա կենտ­րո­նա­նանք` «ողջ Ֆ­րան­սիան այդ ժա­մա­նակ ոտ­քի կանգ­նեց հա­նուն Փա­րի­զի Աստ­վա­ծա­մոր տա­ճա­րի». դա այն հիմ­նա­վո­րումն է, որ չնա­յած ժա­մա­նա­կա­կից այ­լա­սեր­վա­ծութ­յուն­նե­րին, ի­րա­կա­նում ֆրան­սիա­կան քա­ղա­քակր­թութ­յան հիմ­քը մնում է քրիս­տո­նեա­կան դա­րա­վոր ար­ժե­հա­մա­կար­գը: Ընդ­լայ­նենք միտ­քը` ոչ միայն ֆրան­սիա­կան, եվ­րո­պա­կան:

Ա­հա թե ին­չու Եվ­րա­տե­սիլ կոչ­վա­ծը մի­տում­նա­վոր հար­ձակ­վում եւ ն­վաս­տաց­նում է քրիս­տոն­յա­նե­րին եւ­ եվ­րո­պա­կան պատ­մութ­յու­նը: Եվ ե­րե­ւի ոչ «ցան­կա­լի» է­ֆեկ­տի­վութ­յամբ, քա­նի որ վե­րին տե­րերն այս օ­լիմ­պիա­կան ա­րա­րո­ղութ­յամբ բա­ցահ­այ­տո­րեն փոր­ձե­ցին նոր զարկ տալ հա­սա­րա­կութ­յան այ­լա­սեր­վա­ծութ­յան ծրագ­րին, նաեւ ի ցույց դրե­ցին, թե որն է դրա վերջ­նա­կան ի­մաս­տը:

Այս­պես, սա­տա­նիս­տա­կան ծե­սի նման­վող այդ ա­րա­րո­ղութ­յան ա­վար­տին կազ­մա­կեր­պիչ­նե­րը եր­կու շատ թա­փան­ցիկ ակ­նարկ ա­րե­ցին: Նախ, մե­խա­նի­կա­կան «գու­նատ ձին ու հեծ­յա­լը» Սե­նա­յի եր­կայն­քով ար­շա­վում էր. սա սպո՞րտ էր հի­շեց­նում, թե՞ շատ ա­վե­լի մեծ չա­փով Հով­հան­նես Ա­վե­տա­րան­չի աստ­վա­ծաշնչ­յան «Ա­պո­կա­լիպ­սի­սի չորս հեծ­յալ­նե­րին»` մե­կում մարմ­նա­վոր­ված:

Ա­պա գլխի­վայր շրջված օ­լիմ­պիա­կան դրո­շը բարձ­րա­ցավ Փա­րի­զի վրա: Այս­տեղ սո­դո­մա­կան այս խա­ղե­րի կազ­մա­կեր­պիչ­նե­րը, ի­հար­կե, բա­վա­կա­նա­չափ աշ­խա­տանք չեն կա­տա­րել՝ նրանք պետք է ան­մի­ջա­պես կա­խեին շրջված խա­չը եւ ն­կա­րեին հնգագ­րամ­ներ, որ­պես­զի բո­լո­րը հաս­կա­նան ա­մեն ինչ: Չ­նա­յած ա­ռանց այդ էլ հաս­կա­նա­լի է` Եվ­րո­պա­յին (առն­վազն) քրիս­տո­նեա­կա­նի փո­խա­րեն սա­տա­նիս­տա­կան քա­ղա­քակր­թութ­յուն է պար­տադր­վում:

ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԹՈՒՅԼ Է

Այն, որ այս սա­տա­նիզ­մը չհա­պա­ղեց հրա­պա­րա­կավ ող­ջու­նել Մակ­րո­նը, ինչ­պես նաեւ օվ­կիա­նո­սի այն կող­մից հնչած Կա­մա­լա Հա­րի­սի դրվա­տան­քի խոս­քերն ի­րենց հեր­թին են պարզ վկա­յում, որ ի­րոք խոս­քը հա­տուկ մշակ­ված մի­ջո­ցառ­ման մա­սին է: Այլ հարց է, թե Եվ­րո­պան կա­րո՞ղ է կամ ցան­կութ­յուն ու­նի՞ այս ա­մե­նին դի­մա­կա­յել:

­Նե­գա­տիվ ռեակ­ցիա, ի­հար­կե, ե­ղավ: Մի շարք լրագ­րող­ներ խո­սե­ցին Ռու­սաս­տա­նից ա­պաս­տան խնդրե­լու մա­սին, մի շարք լրատ­վա­մի­ջոց­ներ հան­դես ե­կան բա­վա­կա­նին լուրջ քննա­դա­տութ­յամբ: Օ­րի­նակ, տե­ղին կլի­ներ մեջ­բե­րել հու­նա­կան պար­բե­րա­կա­նի գրա­ռու­մը. «2024 թվա­կա­նի Օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի բաց­ման ա­րա­րո­ղութ­յան ժա­մա­նակ ան­նա­խա­դեպ փո­թո­րի­կը շա­տե­րի կող­մից դիտ­վեց որ­պես «աստ­վա­ծա­յին ար­ձա­գանք» տրանս­վես­տիտ­նե­րի գար­շե­լի եւ սր­բա­պիղծ տե­սա­րա­նին, ո­րոնք կեր­պա­րա­նա­վո­րում էին Հի­սուս Ք­րիս­տո­սին եւ ն­րա ա­շա­կերտ­նե­րին Վեր­ջին ընթ­րի­քի ժա­մա­նակ: Նա­յեք Ֆ­րան­սիա­յի ա­մո­թին: Շոուն ցույց տվեց արեւմտ­յան քա­ղա­քակր­թութ­յան ամ­բող­ջա­կան փլու­զու­մը», եւ այլն:

Ար­ձա­գանք ե­ղավ նաեւ հո­գե­ւոր դա­սից: Կա­թո­լիկ ե­պիս­կո­պոս Ռո­բերտ Բա­րո­յի խոս­քով. « Ինչ եմ տես­նում: Սա Փա­րիզն է, Ֆ­րան­սիան, այն քա­ղա­քը, ո­րը ես սի­րում եմ: Ես ե­րեք տա­րի այն­տեղ անց­կաց­րել եմ որ­պես բժիշկ։ Իսկ ի՞նչ տե­սա, ե­թե ոչ մեծ ծաղր Վեր­ջին ընթ­րի­քի նկատ­մամբ… Ներ­կա­յաց­վա­ծը մեծ, սար­սա­փե­լի ծաղր է։ Ֆ­րան­սիան, ո­րը կոչ­վում է Ե­կե­ղե­ցու ա­վագ դուստ­րը, Փա­րի­զը, ո­րը մեզ տվեց Թո­մաս Աք­վի­նա­ցին, Վին­սենթ դը Պո­լին, Լ­յու­դո­վի­կոս IX թա­գա­վո­րին, Սեն-­Լո­ւիին: Ֆ­րան­սիան աշ­խար­հով մեկ կա­թո­լիկ մի­սիո­ներ­ներ ու­ղար­կեց։ Ֆ­րան­սիան, ո­րի մշա­կույ­թը, եւ­ ես նկա­տի ու­նեմ անձ­նա­կան պա­տի­վը, մար­դու ի­րա­վունք­նե­րը եւ­ ա­զա­տութ­յու­նը, հիմ­նա­կա­նում հիմն­ված են քրիս­տո­նեութ­յան վրա, կար­ծում է, որ լա­վա­գույն բա­նը քրիս­տո­նեա­կան հա­վատ­քը ծաղ­րելն է: Գի­տեք, մի հարց, ո­րը ես կցան­կա­նա­յի տալ, ո­րի պա­տաս­խա­նը մենք բո­լորս գի­տենք. կա­րո՞ղ են նրանք երբ­եւէ նման կերպ ծաղ­րել իս­լա­մը… Կար­ծում եմ, ըն­կեր­ներ, այս­տեղ ա­մե­նա­հե­տաքր­քիրն այն է, որ այս շատ աշ­խար­հիկ պոստ­մո­դեռն հա­սա­րա­կութ­յու­նը գի­տի, թե ով է իր թշնա­մին։ Ն­րա ա­նու­նը տվե­ցի։ Իսկ մենք՝ քրիս­տոն­յա­ներս, կա­թո­լիկ­ներս, չպետք է ա­մաչ­կոտ լի­նենք։ Մենք պետք է դի­մադ­րենք: Մենք պետք է մեզ ցույց տանք»:

­Բայց ա­սել, թե դի­մադ­րութ­յան նման կո­չե­րը հա­մա­տա­րած էին, սխալ կլի­ներ: Ո՞ր է Վա­տի­կա­նի ար­ձա­գան­քը, ո՞ւր են քրիս­տո­նեա­կան հա­մար­վող երկր­նե­րի ռեակ­ցիան. այն տպա­վո­րութ­յունն է, որ միայն Ռու­սաս­տա­նից իշ­խա­նութ­յան վե­րին մա­կար­դակ­նե­րով դա­տա­պարտ­ման եւ ի­րերն ի­րենց ան­վամբ կո­չե­լու հայ­տա­րա­րութ­յուն­ներ ե­ղան: Հա, ֆրան­սիա­կան դես­պա­նին պաշ­տո­նա­կան բո­ղոք հայտ­նեց նաեւ Ի­րա­նը՝ իս­լա­մա­կան պե­տութ­յու­նը: Եվ ե­թե եվ­րո­պա­կան հան­րութ­յու­նը եւս չկանգ­նի՝ հա­նուն սե­փա­կան ար­մատ­նե­րի փրկութ­յան, ա­պա պետք է հա­մա­րել, որ Եվ­րո­պան այն տես­քով եւ ար­ժե­հա­մա­կար­գով, ո­րը կոչ­վում է եվ­րո­պա­կան քա­ղա­քակր­թութ­յուն, պար­զա­պես գո­յութ­յուն չու­նի: Իսկ ԱՄՆ-ում այս հար­ցի պա­տաս­խա­նը կտրվի ա­ռա­ջի­կա նո­յեմ­բե­րին:

Եվ վեր­ջում. որ հա­յաս­տան­յան սա­տա­նիստ­ներն ի­րենց հեր­թին են փոր­ձում մեր եր­կի­րը քարշ տալ դե­պի հենց այս՝ սա­տա­նիս­տա­կա­նի վե­րած­վող Եվ­րո­պա, լիո­վին բաց տրա­մա­բա­նութ­յուն ստա­ցավ փա­րիզ­յան այս սո­դո­միզ­մով: Ե­թե միայն է­լի չհաս­կա­նանք...

 






Ամուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ«Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. Goal6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունըՊուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան«Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտԹրամփի մաքսային ռումբը հասավ AmazonԵրևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.amԶգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակըԱդրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրաԴեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսինՎարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեցԴեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության. ԲացահայտումՌուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ)Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալներըՊաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիսԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ ԹրամփՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ ԲաբուխանյանԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top