Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Խնդիրը կարող է բարդանալ, եթե Իսրայելը ավելի «խենթ» քայլերի դիմի. Իրանահայ խմբագիրը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

Իրանը կպաշտպանի իր տարածքային ամբողջականությունը, արժանապատվությունը, պատիվն ու հպարտությունը և կստիպի ահաբեկիչներին զղջալ Թեհրանում վախկոտ արարքի համար», - այսօր հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն՝ անդրադառնալով ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը։

Զարգացումների ին՞չ հնարավոր սցենարներ են հնարավոր առաջիկայում «Իրավունքին» բացառիկ մանրամասներ է ներկայացրել Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը.

-Նախևառաջ նշյալ ահաբեկչական արարքը կատարվել է Իրանի հողում և բնականաբար, Թեհրանը չի կարող անտարբեր անցնել դրա կողքից, նամանավանդ այս օրերին, երբ Իրանը փորձում է բոլոր կողմերի այդ շարքում և ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ երկխոսության դուռ բանալ և օրեր առաջ տեղի ունեցած նախագահ Փեզեշքիանի և  Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը այդ մասին էր խոսում:

Փաստորեն իսրայելական կողմը չի ցանկանում կարգավորված տեսնել Իրան-Արևմուտք հարաբերությունները և ամեն ինչ անում է խանգարելու նման սցենարի իրականացումը և հիմնականում միտում է Իրանին ներքաշել տարածաշրջանային պատերազմի մեջ:

Այնուամենայնիվ, Թեհրանը շատ ավելի խելացի է և նման մանր խաղերի դիմաց սեփական ուժերի միջոցով մեծ ներդրում չի կատարելու, այլ առավելագույն դեպքում կարող է օգտվել Մերձավոր Արևելքում գործող իրեն մոտից ուժերից: Իհարկե, խնդիրը կարող է բարդանալ եթե Իսրայելը ավելի «խենթ» քայլերի դիմի և այդ դեպքում Իրանն իր տարածքային ամբողջականությունը, արժանապատվությունը, պատիվն ու հպարտությունը խաթարել ցանկացող կողմին չի ներելու:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ