Լա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Սեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Կյանքից հեռացել է դերասանուհի Նինա Գրեբեշկովան Որոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանում Ռուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվա Ալիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆ Ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերին Տարադրամի փոխարժեքները մայիսի 13-ին

Տխուր է հեռանալը… ռուս սահմանապահները ծառայում էին բարեխիղճ եւ առանց տրտնջալու. Ելենա Սարկիսյան

Տեսանյութեր

Հայաստանի առաջարկով՝ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ղեկավարությունը հայկական կողմի պահպանությանը հանձնեց «Զվարթնոց» օդային անցակետի պետական սահմանը: Ռուսները հեռացան օդանավակայանից՝ հանդիսավոր արարողությամբ, որին ներկա էին ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաներ, այլեւ տարբեր տարիներին «Զվարթնոց» օդային անցակետի պետական սահմանը պահպանած պահեստազորի եւ պաշտոնաթող սպաներ: Նրանց թվում էր նաեւ պաշտոնաթող մայոր ԵԼԵՆԱ ՍԱՐԿԻՍՅԱՆԸ: Նա կարոտով էր հիշում իր ծառայության տարիներին ռուս սահմանապահների կատարած մեծ աշխատանքը:

Ո՞ր թվականից եք ծառայել ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունում, մասնավորապես՝ «Զվարթնոց» օդային անցակետի պետական սահմանում:

Հենց «Զվարթնոց» օդային անցակետի պետական սահմանում՝ 2003 թվականի դեկտեմբերից մինչեւ 2004 թվականի մայիսը: Իսկ ընդհանրապես` սահմանապահ եմ 1992 թվականից: Հիշում եմ՝ երբ Մեղրիի սահմանապահ զորքերից տեղափոխվեցի «Զվարթնոց»-ի օդային անցակետ, ընդամենը մոտ 60 հոգի սահմանապահ կար: Ռուս սահմանապահներն այդ տարիներին ծառայեցին շատ մեծ ծանրաբեռնվածությամբ: Գրեթե՝ առանց հանգստի: Եվ նրանք ծառայում էին բարեխիղճ ու առանց տրտնջալու: Հետագայում, իհարկե, սահմանապահների թիվն ավելացավ:

Ի՞նչ առանձնահատկություն ունի «Զվարթնոց» օդային անցակետի պետական սահմանում իրականացվող ծառայությունը:

 Անցակետում սահմանապահ ծառայության առանձնահատկությունն այն է, որ սահմանապահը գործ ունի տարբեր պետությունների քաղաքացիների անձնագրերի հետ: Եվ ամեն անգամ քաղաքացու անձնագրում կնիք դնելով՝ նրա մուտքը թույլ տալու կամ չտալու որոշում է կայացնում՝ հիմք ընդունելով անձնագրի վավերականությունն ու իրական լինելը: Իսկ ճիշտ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է ունենալ մասնագիտական ​​մեծ գիտելիքներ:

Իսկ ի՞նչ կասեք դժվարությունների մասին:

Անցակետում ծառայության դժվարությունն այն է, որ շուրջօրյա է: Իսկ ինչպես գիտեք, գիշերը ծառայություն իրականացնելն առավել բարդ է: Բայց ամենակարեւորը միշտ պետք է պատրաստ լինես արգելել պետական սահմանի խախտումները:

Ի՞նչ եք կարծում, հայ սահմանապահները միայնակ՝ առանց ռուսների, կկարողանա՞ն պաշտպանել օդային սահմանը:

— Հույս ունեմ… Կարծում եմ՝ այս տարիներին, երբ հայերն ու ռուսները միասին են իրականացրել այս ծառայությունը, ռուս սահմանապահները լիովին փոխանցել են իրենց փորձն ու պրոֆեսիոնալիզմը: Իհարկե, ցանկալի կլիներ, որ հայ եւ ռուս սահմանապահների համատեղ ծառայությունը շարունակվեր:

Ի՞նչ զգացողություններ ունեք՝ ներկա լինելով ռուս սահմանապահների հրաժեշտի արարողությանը:

— Իհարկե, տխուր է հեռանալը, որովհետեւ գրեթե 55 տարի ռուսները ծառայություն են իրականացրել օդային անցակետում: Բայց կյանքը շարունակվում է, ամենակարեւորն այն է, որ պատերազմ չլինի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Լա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետՍահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆՋերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները մայիսի 13-ինՋրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դիԱստղագուշակ՝ մայիսի 13-ի համարՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստՋուր չի լինիԵրկար ժամանակ լույս չի լինիԹրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել«Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի«Փաստ». Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները«Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն«Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը ԵվրամիությանըԿատարը Թրամփին նվիրել է 400 միլիոն դոլար արժողությամբ շքեղ Boeing 747-8 ինքնաթիռ (Ֆոտո)Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումըՍտամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումըՏղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է Պուտինին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top