Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

Փարիզ-2024. Մեդալային հաշվարկն ու Հայաստանի դիրքը մրցաշարային աղյուսակում

Սպորտ

Փարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքական օգոստոսի 7-ին մեդալների հերթական հավաքածուների խաղարկումից հետո առաջատարի դիրքը պահպանում է ԱՄՆ-ի հավաքականը, որի մարզիկները 12 օրվա ընթացքում նվաճել են 94 մեդալ՝ 27 ոսկե, 35 արծաթե և 32 բրոնզե:

Երկրորդ տեղում գտնվող Չինաստանի թիմն ունի 25 ոսկե, 23 արծաթե և 17 բրոնզե մեդալ: Լավագույն եռյակը եզրափակում է Ավստրալիան, որի մարզիկները նվաճել են 18 ոսկե, 12 արծաթե և 11 բրոնզե մեդալ:

Հայաստանի օլիմպիական հավաքականը նվաճած երկու մեդալների շնորհիվ բարելավել է դիրքը մեդալային հաշվարկում։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Արթուր Ալեքսանյանի (97 կգ) արծաթե մեդալի ու Մալխաս Ամոյանի (77 կգ) բրոնզե մեդալի շնորհիվ Հայաստանը 55-56-րդ տեղերն է բաժանում ընդհանուր հաշվարկում։

Հայաստանի թիմի առաջին մեդալը նվաճել էր Արթուր Դավթյանը, որն օգոստոսի 4-ին երկրորդ տեղն էր գրավել սպորտային մարմնամարզության հենացատկի վարժությունում։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ