Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

Փարիզ-2024․ Մեդալային հաշվարկի առաջատարն ու Հայաստանի դիրքը

Սպորտ

 

 

Փարիզում ավարտին մոտեցող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում վերջին օրվանից առաջ մեդալային հաշվարկի նոր առաջատար դարձավ Չինաստանը, որի մարզիկները նվաճել են 90 մեդալ՝ 39 ոսկե, 27 արծաթե և 24 բրոնզե:

Երկրորդ տեղում գտնվող ԱՄՆ-ի թիմն ունի 122 մեդալ՝ 38 ոսկե, 42 արծաթե և 42 բրոնզե մեդալ: Լավագույն եռյակը եզրափակում է Ավստրալիան, որի մարզիկները նվաճել են 18 ոսկե, 18 արծաթե և 14 բրոնզե մեդալ:

Հայաստանի հավաքականն օգոստոսի 10-ին մեդալների թիվը հասցրեց չորսի ու բարելավեց դիրքը մեդալային հաշվարկում։

Ծանրամարտի մրցաշարի գերծանր քաշային կարգում Վարազդատ Լալայանի (+102 կգ) նվաճած արծաթե մեդալի շնորհիվ Հայաստանը բարձրացավ 66-րդ տեղ։ Դա Հայաստանի օլիմպիական հավաքականի չորրորդ ու վերջին մեդալն էր Փարիզ-2024-ում(Երեք արծաթե, մեկ բրոնզե)։

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ