Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

Մենք Արթուր Ալեքսանյանի ոսկե մեդալը պահանջելու ենք մինչև վերջ, միչեւ վերջին ատյան. Գիլոյան

Սպորտ

ՀՀ  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Օլիմպիական խաղերում ըմբիշ Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտի հետ կապված բողոքով դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովին.

«Օլիմպիական խաղերում ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի եզրափակչում Արթուր Ալեքսանյանի և իրանցի Մոհամադհադի Սարավիի գոտեմարտի բողոքարկման գործընթացը հետևյալ փուլում է. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գրավոր պատասխանել է, որ մրցավարները ճիշտ որոշում են կայացրել: Այն, որ մենք 100 տոկոսով ճիշտ ենք, դա փաստ է: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, կցելով Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի բողոքարկումը և Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պատասխանը, դիմել է միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովին։ Մենք Օլիմպիական խաղերի ընթացքում ունեցանք դեպքեր, երբ այլ գոտեմարտում նմանատիպ դրվագի համար ճիշտ հակառակ վերաբերմունքն է եղել: Մենք առավել քան վստահ ենք, որ Արթուր Ալեքսանյանն այդ գոտեմարտը չէր պարտվի: Թող բողոքարկման հանձնաժողովը որոշի: Մենք մեր ոսկե մեդալը պահանջելու ենք մինչև վերջ, մինչև վերջին ատյան, մինչև Լոզան»,-ասաց նա: 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ