Ղրիմի թեմայի շուրջ էլ է՞ Փաշինյանը մանդատավոր ընդդիմությանը աչքով իշմար տվել Ռուսական բանակը փոխել է զանգվածային հարվածների մարտավարությունը. Ուկրաինական լրատվամիջոցներ MI6-ը վախենում է, որ բրիտանական գաղտնիքները Ռուսաստանի ձեռքին է. The Telegraph MI6-ը եւ Կիեւը նորից փորձում են հեղաշրջում կազմակերպել Ռուսաստանում Իրականում Թրամփին պե՞տք է Իրանի հետ պատերազմի արագ ավարտը Թուրք–իրանական հարաբերությունները կարող են ծայրահեղ սրվել Կիևը հարձակման ենթարկվեց Պուտինի նկարով անօդաչուի կողմից Համացանցում տարածվող լուսանկարը ֆեյք է․ ստեղծելու ու տարածելու հրահանգ տվողի և իրականացնողների անուններն ինձ հայտնի են․ Միքայել Մինասյան «Ժողովրդավարության բաստիոնը» գրավում է քաղաքական ազատության հերթական «բնագիծը»․ Մելիքյան Գերմանական հետախուզության նախկին ղեկավարին կասկածում են նաեւ Ադրբեջանին տեղեկատվություն վաճառելու մեջ. Der Spiegel

Կամո Ունանյանը կմասնակցի «FightNights Global» 124-րդ MMA-ի մրցաշարին

Լուսանկարներ

Օգոստոսի 23-ին Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տեղի կունենա համաշխարհային ամենախոշոր կազմակերպություններից մեկի՝ «FightNights Global» 124-րդ MMA-ի մրցաշարը: Այդ մենամարտում կարատեի աշխարհի և եվրոպայի չեմպիոն, MMA մարզաձևում արդեն 7/0 ռեկորդակիր, WKN վարկածի հաղթող Կամո Ունանյանը կմենամարտի ուզբեկ մարզիկ Բակջան Ալիբեկովի հետ: Մրցաշարից առաջ` Հայաստանի կարատեի միության լրատվականը Կամո Ունանյանի հետ զրուցել է իր ֆիզիկական պատրաստվածության և հակառակորդի հնարավորությունների մասին։

- Վերջին մենամարտի ժամանակ ձախ ձեռքի բավականին լուրջ վնասվածք էիք ստացել, արդեն ապաքինվե՞լ է Ձեր ձեռքը և հիմա ի՞նչ մարզավիճակում եք գտնվում:

- Ձեռքի վնասվածքից հետո ժամանակ չեմ կորցրել և պատրաստվել եմ օգոստոսի 23-ին կայանալիք մենամարտին: Ձեռքս լիովին չի ապաքինվել, քանի որ դրա համար երկար ժամանակ է հարկավոր: Բայց դա կարևոր չէ, ուշադրությունս չեմ կենտրոնացնում, որ ունեմ թե՛ ձեռքի, թե՛ մեջքի վնասվածք, ամբողջությամբ գնալու եմ հաղթանակի հետևից: Ամեն դեպքում մրցաշարից առաջ այս պահին գտնվում եմ լավ մարզավիճակում:

- Կամո, բավականին փորձառու և լուրջ մրցակից ունեք, արդյո՞ք ուսումնասիրել եք հակառակորդի սպորտային կարիերան։

- Բակջան Ալիբեկովն ազգությամբ ուզբեկ մարզիկ է, որն ապրում և մարզվում է Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում: Նա մարզվում է տեղի պրոֆեսիոնալ ակումբում, որտեղ մարզվում են նաև բավականին լուրջ մարզիկներ: Փորձառու մարզիկ է, որն ունի 7 հաղթանակ և 6 պարտություն: Ամեն դեպքում, ամեն ինչ անելու եմ, որ այս մարտն էլ վաղաժամ ավարտեմ հաղթանակով:

- Ձեր վերջին մենամարտում նվաճեցիք WKN վարկածի MixFight-ի գոտին: Այդ հաղթանակը ի՞նչ տվեց Ձեզ և ի՞նչ փոխեց այն Ձեր սպորտային կարիերայում:

- Այն մեծացրել է պատասխանատվությունն իմ կարիերայի հանդեպ: Արդեն գրանցել եմ իմ ռեկորդը MMA մարզաձևում՝ 7 հաղթանակ և ոչ մի պարտություն, ու այս ամենին հաջորդեց WKN վարկածով գոտու նվաճումը, դրա համար ձախողելու իրավունք չունեմ:

- Մենամարտերով հագեցած գրաֆիկով հասցնում ե՞ք հանգստանալ:

- Հանգստի ժամանակ չունեմ, քանի որ այս մրցաշարին հաջորդելու է կարատեի խոշոր երկու մրցաշար, որոնց նույնպես պետք է լինեմ լավ մարզավիճակում և նույնպես պետք է ամեն ինչ անեմ հաղթանակի համար:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ղրիմի թեմայի շուրջ էլ է՞ Փաշինյանը մանդատավոր ընդդիմությանը աչքով իշմար տվելՌուսական բանակը փոխել է զանգվածային հարվածների մարտավարությունը. Ուկրաինական լրատվամիջոցներMI6-ը վախենում է, որ բրիտանական գաղտնիքները Ռուսաստանի ձեռքին է. The TelegraphMI6-ը եւ Կիեւը նորից փորձում են հեղաշրջում կազմակերպել ՌուսաստանումԻրականում Թրամփին պե՞տք է Իրանի հետ պատերազմի արագ ավարտըԹուրք–իրանական հարաբերությունները կարող են ծայրահեղ սրվելԿիևը հարձակման ենթարկվեց Պուտինի նկարով անօդաչուի կողմիցՀամացանցում տարածվող լուսանկարը ֆեյք է․ ստեղծելու ու տարածելու հրահանգ տվողի և իրականացնողների անուններն ինձ հայտնի են․ Միքայել ՄինասյանՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսերՈր հրաժարական տամ, ձեզ ոչ մի լավ բան չի սպասվում. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանըՓաշինյանը սկսեց «իշմարներ» շաղ տալ ընդդիմադիր պատգամավորի հորդորից հետո«Ժողովրդավարության բաստիոնը» գրավում է քաղաքական ազատության հերթական «բնագիծը»․ ՄելիքյանԳերմանական հետախուզության նախկին ղեկավարին կասկածում են նաեւ Ադրբեջանին տեղեկատվություն վաճառելու մեջ. Der SpiegelՆիկոլ Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել․ ԲԱՄԲԱՍԱՆՔԱռաջին անգամ ՆԱՏՕ-ի բոլոր 32 երկրների ռազմական ներկայացուցիչներ ժամանեցին ԿիևԸստ սպիրիտների, Տրոյայի ձին սարսափելի նեղացել է իրանցիներից․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌուբեն Մխիթարյանը մտավ պատմության մեջ․ ԶԱՐՄԱՆՔՇաքի մտած ադրբեջանցին իր պատժի առնվազն մի մասը կրելու է Հայաստանում, ի՞նչն ա խնդիրը․ Նիկոլ ՓաշինյանԱռավոտից «ֆեյսբուքյան փոթորիկներ» են, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնումՈւկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիեւին հասցված մաշստաբային հրթիռակոծության արդյունքները (Տեսանյութ, Ֆոտո)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված