«Ժողովրդավարության բաստիոնը» գրավում է քաղաքական ազատության հերթական «բնագիծը»․ Մելիքյան Գերմանական հետախուզության նախկին ղեկավարին կասկածում են նաեւ Ադրբեջանին տեղեկատվություն վաճառելու մեջ. Der Spiegel Նիկոլ Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Առաջին անգամ ՆԱՏՕ-ի բոլոր 32 երկրների ռազմական ներկայացուցիչներ ժամանեցին Կիև Ըստ սպիրիտների, Տրոյայի ձին սարսափելի նեղացել է իրանցիներից․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ռուբեն Մխիթարյանը մտավ պատմության մեջ․ ԶԱՐՄԱՆՔ Ուկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիեւին հասցված մաշստաբային հրթիռակոծության արդյունքները (Տեսանյութ, Ֆոտո) Ինչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համար Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Բառիս բուն իմաստով, գոյատեվում ենք, չենք ապրում․ Կարին Տոնոյան

Ես անընդհատ երկնքին եմ նայում. ինչ է իրականում կատարվում Կուրսկում

Լուսանկարներ

Դեռեւս օգոստոսի 6-ին հայտնի դարձավ, որ ուկրաինական ուժերը Ռուսաստանի Կուրսկի մարզ են ներթափանցել: Ըստ ուկրաինական կողմի, իրենց վերահսկողության տակ է անցել 82 բնակավայր եւ 1150 քառ. կմ տարածք, գերի է վերցվել 100-ից ավելի ռուսաստանցի զինծառայող, որոնց թվում են նաեւ «Ախմատ» հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկները։ Տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են Կուրսկի մարզի տարբեր բնակավայրերից: Իսկ թե իրականում է ինչ է կատարվել Կուրսկում եւ ինչպիսին է իրավիճակը հիմա, «Իրավունք»-ը մանրամասներ է պարզել այնտեղ գտնվող մեր հայրենակցուհուց՝ ԿԱՐԻՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ:

- Կարինա, որտե՞ղ եք այս պահին գտնվում: Ի՞նչ իրավիճակում եք հիմա:

- Այս պահի դրությամբ գտնվում եմ Կուրսկի շրջանի հենց Կուրսկ քաղաքում՝ ծնողներիս մոտ։ Ես երեք տարի ապրել եւ աշխատել եմ Մոսկվայում։ Վերջերս Հայաստանում էի եւ որոշեցի գալ Կուրսկ եւ մի կես տարի մնալ ծնողներիս հետ, քանի որ մայրս ունի առողջական խնդիր եւ վիրահատության կարիք։ Հենց իմ գալուց մի երկու-երեք օր առաջ վիճակն արդեն թեժացել էր, բայց ես, միեւնույն է, հասա Կուրսկ։ Այստեղ է մեր տունը… Հիմա միայն մնում է աղոթքով մնանք եւ հավատանք, որ այս մղձավանջը շուտ կավարտվի:

- Տեղեկատվական պատերազմից զատ՝ իրականում այդտեղ ի՞նչ է կատարվում եւ ի՞նչ տրամադրություններ են տիրում:

- Ոչ միայն տեղեկատվական, այլեւ՝ այո, իրական պատերազմ է: Ռազմական գործողությունները մոտ 95 կմ Կուրսկ քաղաքից հեռու է: Ուկրաինացիները չեն նահանջում: Ըստ տեղեկության, բավական շատ զոհեր կան եւ մոտ 2000 անհետ կորած, որոնց թվում կան նաեւ երեխաներ։ Տյոտկինից տեղահանված մի տատիկ պատմեց, որ ռմբկոծել են իրենց տներին, քանդվել եւ այրվել է ամեն ինչ: Ով հասցրել, իրենց կենդանիներին բաց է թողել ու փախել: Նրա խոսքերով՝ թշնամու կողմից կռվողների մեջ տարբեր ազգերի ներկայացուցիչներ կան՝ նույնիսկ լեհեր, վրացիներ, գերմանացիներ: Բայց Կուրսկ քաղաքում մարդիկ, կարծես, դեռ չեն գիտակցում իրավիճակի լրջության աստիճանը: Շատ հանգիստ են, չգիտեմ… չեմ հասկանում։ Ցերեկը եւ գիշերվա ընթացքում անընդհատ օդային տագնապ է միանում: Արդեն սովորել ենք, հանգիստ ենք։ Ոչ մեկ չի շտապում հագնվել ու թաքնվել: Կարծես, կյանքը շարունակվում է իր հունով։ Բայց ես անընդհատ երկնքին եմ նայում, որպեսզի եթե մի բան լինի, նկատեմ։

- Բայց որքանո՞վ է անվտանգ այս պահին մնալը Կուրսկում՝ խաղաղ բնակիչների համար:

- Իհարկե, կարծում եմ՝ այստեղ մնալն անվտանգ չէ, քանի որ ոչ մեկ չգիտի ամեն պահի ինչ կարող է կատարվել: Բայց հուսով եմ, որ եթե թշնամին մոտենա մեզ, կտեղեկացնեն, որպեսզի հասցնենք տեղահանվել: Ամեն դեպքում, հիմա Կուրսկ քաղաքում շատրվաններն աշխատում են, այգիներում կան մարդիկ, խանութները բաց են։ Առայժմ խաղաղ է, բայց տագնապի ազդանշանն անընդհատ միանում է ամբողջ քաղաքով մեկ։ Այդ ձայնը զգուշացնում է, որ սահմանին կան անօդաչուներ:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեն տեղի հայերը Հայրենիքից:

- Այստեղ հանդիպեցի մի քանի հայ ընտանիքների, որոնք դեռ մնացել են: Շատերն արդեն հեռացել են եւ գնացել Մոսկվա կամ ժամանակավորապես Հայաստան։ Ուրիշների փոխարեն չեմ կարող ասել, բայց իմ ակնկալիքը Հայաստանից այն է որ եթե, Աստված չանի, վտանգ լինի, գոնե վարչապետը եւ ազգային անվտանգությունը կազմակերպեն հայերի տարհանումն այստեղից։ Իրականում շատերն անելանելի վիճակում են, չգիտեն ինչ անեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Որ հրաժարական տամ, ձեզ ոչ մի լավ բան չի սպասվում. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանըՓաշինյանը սկսեց «իշմարներ» շաղ տալ ընդդիմադիր պատգամավորի հորդորից հետո«Ժողովրդավարության բաստիոնը» գրավում է քաղաքական ազատության հերթական «բնագիծը»․ ՄելիքյանԳերմանական հետախուզության նախկին ղեկավարին կասկածում են նաեւ Ադրբեջանին տեղեկատվություն վաճառելու մեջ. Der SpiegelՆիկոլ Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել․ ԲԱՄԲԱՍԱՆՔԱռաջին անգամ ՆԱՏՕ-ի բոլոր 32 երկրների ռազմական ներկայացուցիչներ ժամանեցին ԿիևԸստ սպիրիտների, Տրոյայի ձին սարսափելի նեղացել է իրանցիներից․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌուբեն Մխիթարյանը մտավ պատմության մեջ․ ԶԱՐՄԱՆՔՇաքի մտած ադրբեջանցին իր պատժի առնվազն մի մասը կրելու է Հայաստանում, ի՞նչն ա խնդիրը․ Նիկոլ ՓաշինյանԱռավոտից «ֆեյսբուքյան փոթորիկներ» են, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնումՈւկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիեւին հասցված մաշստաբային հրթիռակոծության արդյունքները (Տեսանյութ, Ֆոտո)Թրամփ. ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿՀութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքինԻնչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համարԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցինՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի ԹուրքմենստանՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունըՍա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ ԲաբուխանյանՈրքան զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված