Հայտնաբերվել են առողջության համար ամենավտանգավոր քաղցրավենիքները
Սպառողի անկյուն
Քաղցրավենիքը վնասակար է, այս մասին մեզ պարբերաբար հիշեցնում են բժիշկները։ Դիետոլոգ Ելենա Սոլոմատինան նշել է քաղցր մթերքների ամենավտանգավոր տարբերակները:
Մասնագետի կարծիքով՝ ամենավնասակար քաղցրավենիքները վաֆլի, կարամելի և կոնֆետների սալիկներն են՝ այդ մթերքները պարունակում են ավելորդ շաքար, տրանս ճարպեր և արհեստական բուրավետիչներ։
Այս քաղցր մթերքներն օգտագործելիս տուժում է սրտանոթային համակարգը։ Սկզբում արյան մեջ խոլեստերինի մակարդակը շատ է բարձրանում, հետո մեծանում է ինսուլտի ու սրտի կաթվածի վտանգը։ Նաև քաղցրավենիքից կախվածություն է աստիճանաբար առաջանում է:
Բժիշկն առաջարկել է, թե ինչ մթերքներով կարելի է վերացնել շաքարավազի նկատմամբ կախվածությունը։ Քրոմի պաշարները լրացնելու համար հարմար են տավարի լյարդը, ձուն, հնդկահավը, պնդուկը, եգիպտացորենը, ճակնդեղը, բրոկկոլին և դեղձը։ Կենդանական և բուսական ծագման սպիտակուցները հարուստ են տրիպտոֆանով, այն է՝ կաթնամթերք, ձուկ, սունկ, վարսակ և չոր մրգեր: