Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

Տիկնիզյանը` ԲԿՄԱ-ի դարպասը խփած գոլը չտոնելու մասին

Սպորտ

 

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը բացատրել է, թե ինչու չի տոնել Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրում  ԲԿՄԱ-ի դարպասը խփած հաղթական գոլը, հիշեցնենք` Տիկնիզյանը դարձել է հանդիպման միակ ու հաղթական գոլի հեղինակը։

«Ինչպե՞ս կարող եմ գոլ տոնել մի թիմի դեմ, որը որպես ֆուտբոլիստ դաստիարակել է ինձ: 13 տարեկանում եկա Մոսկվա և 8-9 տարի ապրեցի գիշերօթիկ դպրոցում։ Ես երախտապարտ եմ մանկավարժներին, որոնք այնտեղ էին, բոլորին, որոնք ներգրավված են եղել իմ զարգացման մեջ:

Սա հարգանքի տուրք է, այլ կերպ չէր էլ կարող լինել։ Այս վերաբերմունքն ինձ համար ոչ մի տեղ չի կարող կորել։ Ես միշտ երախտապարտ կլինեմ ԲԿՄԱ-ին»,- ասել է Տիկնիզյանը  Чемпионата-ի թղթակցի հետ զրույցում։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ