Կորոնավիրուս է տարածվել
Առողջապահական
Վրաստանում կրկին կորոնավիրուս է տարածվել։ Վերջին երեք շաբաթվա ընթացքում այն գերիշխող վիրուսն է։ Այս մասին հայտարարել է իմունիզացիայի գծով տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար Իվանե Չխաիձեն:
«Լաբորատոր հաստատված դեպքերին վերաբերող տվյալները վկայում են այն մասին, որ այժմ երկրում կորոնավիրուսի ամենաշատ թվով դեպքեր են գրանցվել, ինչը բնորոշ չէ ամառային սեզոնին»,- ասել է նա։
Նա նաև անսովոր է անվանել այն, որ երկրում գրիպի վերջին դեպքը գրանցվել է հուլիսի սկզբին։