Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

«Սևիլիան» այլ տարբերակով կփորձի թիմ հրավիրել Տիկնիզյանին

Սպորտ

Իսպանական «Սևիլիան» մտադիր է Մոսկվայի «Լոկոմոտիվին» նոր առաջարկ անել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ, հաղորդում է ռուս ինսայդեր Իվան Կարպովը։

Ըստ աղբյուրի՝ «Լոկոմոտիվի» համար վարձակալության տարբերակն ընդունելի չէ. ռուսական ակումբում պատրաստ կլինեն քննարկել միայն վաճառքի հնարավորությունը:

Այդուհանդերձ, «Սևիլիան» նոր առաջարկ է պատրաստում և կարող է վճարովի դարձնել վարձակալությունը։   «Լոկոմոտիվն» այս տրանսֆերից ակնկալում է 8 միլիոն եվրո, մինչ դեռ Լա Լիգայի թիմը չի կարողանա վճարել 6 մլն եվրոյից ավելի:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Սևիլիան» ցանկացել է մինչև այս մրցաշրջանի ավարտն անվճար վարձակալել հայ ֆուտբոլիստին, իսկ 2025թ. ամռանը 5 միլիոն եվրոյի դիմաց գնել նրա տրանսֆերային իրավունքը: «Սևիլիան» այդ գումարը պետք է վճարեր մինչև 2027թ. հուլիս: 

Հավելենք, որ այս առնչությամբ իսպանական ակումբի ներկայացուցիչը մեկնաբանություն էր տվել, չհերքելով շրջնառվող լուրերը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ