ՀՐԱՏԱՊ. Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով հաստատված դեպքերի թիվը հասել 75-ի
Առողջապահական
2024 թվականի օգոստոսի 23 դրությամբ Հայաստանում հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդի 75 դեպք։ Այս մասին հայտնում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը։
Հիշեցնենք, որ Արևմտյան Նեղոսի տենդի առաջին դեպքը հայտնաբերվել է օգոստոսի 7–ին՝ Արագածոտնի մարզում։ Մեկ մարդ մահացել է։
Կենտրոնը նաև ութ կետից բաղկացած ուղեցույց է հրապարակել, թե ինչպես խուսափել Արևմտյան Նեղոսի տենդից․
- Սահմանափակել մթնշաղին մինչև լուսաբաց դրսում անցկացրած ժամանակը, երբ մոծակներն ակտիվանում են։
- Ձեռք չտալ սատկած թռչուններին։
- Կրել երկարաթև հագուստ։
- Հեռացնել տան շրջակայքում առկա ջրականգերը` մոծակների բազմացումը կանխելու համար։
- Օգտագործել պատուհանի և դռների համար նախատեսված հակամիջատային ցանց։
- Օգտագործել միջատավանիչ միջոցներ։
- Խուսափել երկար խոտերից, խոնավ տարածքներից, թփերից և խոտածածկ ափերից։
- Կրել մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, պաշտպանիչ հագուստ` հիվանդ կենդանիների հետ շփման, սպանդի կամ մսեղիքի մշակման ընթացքում։