Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

ԴԱՀԿ աշխատակիցների համար օրենքով պարգևավճաների ֆոնդ կամրագրվի․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ) աշխատակիցների համար օրենքով պարգեւավճարների ֆոնդ կամրագրվի։ Կառավարությունն օրենսդրական նախագիծ է ներկայացրել ԱԺ, որը, ըստ ամենայնի, կընդունվի աշնանային նստաշրջանի առաջին նիստում։ Պարգեւատրման ֆոնդի ձեւավորման պայմանները, հաշվարկը, գումարի առավելագույն չափը, ըստ նախագծի, սահմանելու է կառավարությունը:

 

 Հիմնավորումն այն է, որ հարկադիր կատարողների աշխատավարձերը ցածր են: Տեսուչի աշխատավարձը մոտ 130 հազար դրամ է, բաժնի պետերինը՝ մոտ 450 հազար։ Իսկ երկրորդ հիմնավորումն առավել զավեշտալի է․ «ՀՀ կառավարության 2022 թ. հուլիսի 21-ի N 1133-Լ որոշմամբ հաստատված... արդյունքահեն համակարգի վրա հիմնված պարգեւատրման 2022 թ. սեպտեմբերից գործարկված պիլոտային ծրագիրը հաջողվել է, որի արդյունքում Ծառայության կատարողականի դրական ցուցանիշը զգալի աճ է գրանցել: 

Արդյունքում պարգեւատրման հավելյալ ֆինանսական միջոցների ներգրավման կառուցակարգն օրենսդրորեն ամրագրելու անհրաժեշտություն է առաջացել»: Այսինքն՝ մեկ անգամ պարգեւատրման պիլոտային ծրագիր է իրականացվել՝ պարգեւավճարներ են տվել ԴԱՀԿ աշխատողներին, արդյունքում լավ ցուցանիշներ են արձանագրվել, որոշել են դա դարձնել մշտական: Ասել կուզի՝ ԴԱՀԿ-ում աշխատում են «փողին մուննաթ» կարգախոսով, այլ ոչ թե օրենքով սահմանված աշխատավարձերով»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ