Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է Հայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները Կառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել Պոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ) ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարի Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. Տեսանյութ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Ֆեյք Նյուտոնի ամառային վախերը

Վերլուծություն

Եթե իր գլխին ընկած խնձորի շնորհիվ Իսահակ Նյուտոնը հայտնագործեց Տիեզերական ձգողականության օրենքը, ապա Նիկոլ Փաշինյանի դեպքում տպավորիչ ոչինչ տեղի չունեցավ, բացի այն, որ հերթական անգամ նա ի ցույց դրեց իր վախերը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին արտառոց դեպք էր գրանցվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Շենքերից մեկի 9-րդ հարկի բնակիչը, տեսնելով Նիկոլ Փաշինյանին իրենց բակում, տանից վերցրել էր խնձորն ու նետել նրա ուղղությամբ։ Դեպքի մասին ուշագրավ մանրամասներ է հրապարակել փաստաբան Ռոման Երիցյանը: Նա մասնավորապես նշել է, որ «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ կասկածվողը 71-ամյա արցախցի Ալբերտ Առուստամյանն է. «Նրա ընտանիքի անդամներին (2 աղջկան եւ թոռնուհուն) նույն օրը, վերջիններիս կամքին հակառակ, տեղափոխել են ոստիկանության Զեյթունի բաժին եւ պահել տեղում մինչեւ առավոտյան 07։00-ն։Ալբերտ Առուստամյանին, ով երկրորդ կարգի հաշմանդամ է, նույն օրը եւս ձերբակալել են, տեղափոխել ոստիկանության Զեյթունի բաժին, արժանացրել կոպիտ ու արհամարհական վերաբերմունքի, իսկ հաջորդ օրվա առավոտյան տեղափոխել ՁՊՎ։ Ըստ ընտանիքի անդամների` նույն օրը Ալբերտ Առուստամյանի բնակության վայրը մանկահասակ երեխաների ներկայությամբ ենթարկել են խուզարկության՝ նույն տեսակի (սորտի) խնձոր գտնելու նպատակով»։

Արդյունքում Ալբերտ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը եւ անձը ՁՊՎ-ից ազատ է արձակվել: Սակայն առավել ուշագրավ է Ռոման Երիցյանի պատմածը միջադեպի ականատեսների մասին, որոնք, ըստ նրա, եղել են բակում խաղացող երեխաները. «Պատմում են, որ Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս պահակախումբը ենթադրել են, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել եւ անմիջապես պառկել են գետնին»։

Փաստորեն, մի ողջ ամառային արձակուրդ էլ չբավարարեց Նիկոլ Փաշինյանին հաղթահարել ոչ միայն հեծանիվի ցավը, ինչպես ինքն էր ասում, այլեւ` անսահման վախերը: Վառ օրինակ նաեւ այն, որ հեծանվորդի համազգեստի տակ նա մի կերպ «ճխտում է» զրահաբաճկոնն ու հայտնվում մարդամեջ: Ինչեւէ, այդուհանդերձ, խնձորն իրենն արեց եւ անհետեւանք չմնաց, փուստ էր կպել, թե՝ ոչ, ամեն դեպքում, «մեծն» հեծանվորդի մտքին փչեց նոր գաղափար՝ հիմա էլ դառնալ լողորդ: Եվ ահա համացանցը ողողված է Նիկոլ Փաշինյանի հակաէսթետիկ կիսամերկ լուսանկարով:

ԲԱՅՑ ԷԼ ԽՆԴԱԼՈՒ ՉԷ

Իհարկե, այս ամենի մասին կարելի է շատ երկար խոսել, այդ թվում անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի ծնկներին իջած Եռագույն դրոշին: Մի զարմացեք, վերջինս երկու օր շարունակ Սեւանի շուրջ պտտվում էր իր «տրիկո-շորտի» եզրին կարված ՀՀ թարս դրոշով՝ վրան էլ դաջված Արագածը, նույնպիսին էին նաեւ հագի գուլպաները: Ու մի՞թե սա Հայաստանի դրոշի հանդեպ անարգանք չէ: Հարցն իհարկե հռետորական է` տիրող համատարած անպատժելիության ֆոնին: Երկիրը, պարզապես, դրել են ազատ անկման ռեժիմի վրա, իսկ իրենք հեծանիվ են քշում Սեւան-Դիլիջան-Երեւան երթուղով, ինչն այլեւս խնդալու չէ՝ մեզ սպասվող մարտահրավերների համատեքստում: Ու երբ Նիկոլ Փաշինյանը հանրության լայն շրջանակների լուռ համաձայնությամբ երկիրն «իզգոյ» է դարձնում, բոլորը, չգիտես ինչու, նեղանում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից, երբ նա ասում է՝ «Ո՞ւմ են հայերը պետք՝ մեզնից բացի»: Մինչդեռ որքան էլ ցավալի լինի, այսօր նույն կերպ մեզ վերաբերվում են թե՛ Արեւմուտքում, թե՛ Արեւելքում, թե՛ Հյուսիսում, պարզապես, Լուկաշենկոյի լեզվի տակ ոսկոր չկա, նա է ասում: Ավելին՝ երբեմն մոնիթորինգ անելով համացանցը՝ այնպիսի տպավորություն է, որ մենք ինքներս էլ մեզ հետաքրքիր չենք… Ամեն մեկն իր ամառային վոյաժների մեջ է, կարծես, մի ամիս առաջ նույն հանրությունը չէր մտահոգ դեմքով ասում, որ մեր վիճակն օրհասական է: Ու սա ունի մեկ պատճառ՝ Հայաստանը մինչեւ այսօր կառավարության ղեկին հանդուրժում է Փաշինյան Նիկոլին, 2018-ի հակասահմանադրական իշխանափոխությունից հետո՝ վեց տարվա մեջ սասանվեցին բոլորը, բայց ոչ նրա աթոռը։ Հիմա ումի՞ց ենք նեղանում։ Ավելին՝ մոտավոր հաշվարկով, եթե վաղը տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա մոտ երեք տասնյակ քաղաքական ուժեր կնետվեն ընտրապայքարի մեջ: Ընդ որում՝ առանձին-առանձին` կեսը մերձիշխանական, կեսը` մերձընդդիմադիր: Արդյունքը, ճի՛շտ եք, կլիներ նույնը, ինչ 2021 թվականին՝ օրվա իշխանության վերարտադրություն՝ մի քանի տոկոս էս կողմ կամ էն կողմ: Եվ ինչքան էլ մեծ սպասումներ գեներացվեն շաբաթներ անց մեկնարկող թեժ աշնան հետ, փաստ է, որ «կոնսենսուս մինուս մեկը» հինգ ամիս առաջ ավելի իրատեսական էր, քան հիմա: Իսկ մնացյալը հրաշքների ու պաթոսի տիրույթում է, եթե չասենք ավելի սարսափելի սցենարների...

«ՋՐԵՐԸ ԴԵՌ ՉԵՆ ՊԱՐԶՎՈՒՄ»

Իսկ թե ինչ է կատարվում ընդդիմադիր դաշտում, անգամ ամենագետ բրիտանացի գիտնականների ուղեղը կկախի, եթե փորձեն հասկանալ: Մամուլում տարածվեց տեղեկատվություն, թե ձերբակալվել են նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի կուսակցության փոխնախագահն ու մամուլի քարտուղարը, ապա ազատ արձակվել: Բայց նոնսենսը ոչ թե սա է, այլ այն, որ մամուլի քարտուղարը ո՛չ ավել, ո՛չ պակաս Նիկոլ Փաշինյանի «Հեղափոխության պահապանների» հիմնադիր Հայկ Ստեփանյանն է: Ի՞նչ է ստացվում, 2018-ին միհրանպողոսյանների պատճառով թիրախավորվում է նախկին իշխանությունը, տեղի է ունենում այն, ինչ բերում է անդառնալի հետեւանքներ, իսկ վեց տարի անց անվրդով «հեղափոխականները» հայտնվում են Միհրան Պողոսյանի թիմում: Հիմա ո՞վ է ընդդիմադիր, ո՞վ նիկոլական` մնում է հարցերի հարցը: Իսկ չէ՞ որ 2018-ին իշխանափոխության էին ելել, որովհետեւ Միհրան Պողոսյանի բանանները թանկ էին: Թե՞ մի բան էր, ասում էին էլի: Լավ, սա էլ դնենք մի կողմ, իսկ ի՞նչ եղան նրա աղմկոտ քրեական գործերը, որոնք հարուցվել էին բանանի փոխարեն՝ թմրանյութերի հայտնաբերման հետ կապված: Այս մասին իրավապահ համակարգը լուռ է:

Ցավալիորեն, չի մաքրազատվում նաեւ Բագրատ սրբազանի շրջապատը: Ավելին՝ նրա հավաքներին հիմա էլ արդեն հարթակում է հայտնվում Գարեգին Չուգասզյանը: Ով է նա, հիշեցնում է ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, քաղաքական գիտությունների թեկնածու Ալեն Ղեւոնդյանը. «Սբ. Աննա եկեղեցու բակում ելույթ ունեցող Գարեգին Չուքասզյանը ժամանակին Բաց հասարակություններ հիմնադրամի (Սորոսի հիմնադրամ) Հունգարիայի HAB-ի ղեկավարն էր: Առանց մեկնաբանության»: Սա՞ էր հոգեւոր ու արժեքային պայքարը. կհարցնեն միամիտներն ու կմնան անպատասխան:

ՀԱՐՑԵՐ ՈՒ ԷԼԻ ՀԱՐՑԵՐ

Հանրային գործիչ Հայկ Եսայանն էլ հարցեր ունի սրբազան շարժանը: Նա մասնավորապես գրել է. «Ուկրաինա վերնագիրը ունեցող պետության ղեկավարը օրենքով արգելել է ուղղափառ եկեղեցու գործունեությունը: Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է այդ պետության ղեկավարին եւ դեմ արտահայտվել այդ հակաաստվածային նախաձեռնությանը: Հայաստանում այս օրերին տեղի է ունենում քաղաքական շարժում, որը շարժման ղեկավարի կողմից որակվում է որպես սրբազան եւ իր առաքելությունն է համարում արդարություն տարածելը՝ փորձելով իշխանության գալ Հայաստանում: Այդ շարժման աջակիցները եւ լրագրողները, կարծում եմ, ճիշտ կանեն` հարցնեն շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, թե արդյոք ինչպես է վերջինս վերաբերվում Ուկրաինայի ղեկավարի հակաաստվածային եւ հակաքրիստոնեական քայլին»:  Այլ ուշագրավ հարց է բարձրացնում նաեւ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը. «Քրիստոնեությունը` որպես պետական կրոն, առաջինը ընդունած Հայաստանում մինչեւ հիմա ոչ միայն այդ այլասերումներն արգելող օրենքները չկան, այլ նաեւ գործում է գենդերի մասին օրենքը։ Այս մասին կարող եք հարցնել Հայաստանում գործող ընդդիմադիր քաղաքական ուժերին եւ շարժումներին։ Հարցրեք նրանց, թե իշխանության գալու դեպքում ի՞նչ կոնկրետ իրավական քայլեր են անելու Արեւմուտքի կողմից պարտադրվող այլասերումների քարոզը Հայաստանում արգելելու համար… Եթե նույնիսկ հոգեւոր եւ ազգային արժեհամակարգի իրավական պաշտպանության հարցում ընդդիմությունը վախենում է հակառակվել Արեւմուտքին, բա Արցախը ո՞նց էին ուզում պահել, եւ հիմա Հայաստանը ո՞նց են ուզում փրկել` առանց Հավաքական Արեւմուտքի եւ իր այլասերված էլիտաների դեմ կռիվ տվող Ռուսաստանի վրա հենվելու»։

Ինչեւէ, վերադառնանք օգոստոսի 20-ին Ուկրաինայի Ռադայի ընդունած օրենքի նախագծին, որով երկրում ամենամեծ քրիստոնեական դավանանքն ու հավատացյալների համայնքն ունեցող Ուկրաինական ուղղափառ եկեղեցին արգելելու հնարավորություն է ընձեռվում: Այս որոշումն ընդունելուց հետո միայն քրիստոնեական աշխարհն ու Հայ Առաքելական եկեղեցին իրենց ձայնը բարձրացրին: Էլի ուշացած… Մինչդեռ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը դեռեւս 2023 թվականի ապրիլին կոչ էր անում. «Մեր ձայնը բարձրացնենք՝ ի պաշտպանություն Կիեւ-Պեչերսկի Լավրայի միաբանության եւ նրա հավատացյալ հոտի»: Այն ժամանակ արդեն իսկ 200 հոգուց բաղկացած միաբանության վանականներին ուկրաինացի ֆաշիստները դուրս էին շպրտել թե՛ իրավաբանորեն, թե՛ բարոյապես իրենց պատկանող տաճարից: Համացանց գցած տեսահոլովակները սահմռկեցուցիչ էին. ծաղրում էին քրիստոնյա հավատացյալներին, իսկ Կիեւ-Պեչերսկի Լավրայի Վանահայր միտրոպոլիտ Պավելին հենց եկեղեցում ոտքին ռադիոսարքավորումով ոտնապարանջան էին հագցնում: Մինչդեռ քրիստոնյա աշխարհը աչք փակեց, ինչպես աչք փակեց Օլիմպիադայի այլասերությունների վրա, եւ էլի ուշացած եղան արձագանքները… Չէ, իսկապես, որպեսզի Աստված կրկին երես դարձնի մեզ վրա, նախ պետք է դարձի գանք բոլորս:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА Новости
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top