Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

Կարիերայիս այս փուլում առաջնահերթություններն ակումբի օգտին են.Ավանեսյանը` Հայաստանի ընտրանու հրավերը մերժելու մասին

Սպորտ

Կալինինգրադի «Բալթիկայի» կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը խոսել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հրավերը մերժելու մասին.

«Այդ որոշումն ինձ հեշտ չի տրվել։ Բավականաչափ ժամանակ պահանջվեց` ամեն ծանրակշիռ դատելու և հասկանալու համար։ Բայց իմ ֆուտբոլային կարիերայի այս փուլում առաջնահերթություններն ակումբի օգտին են։ Այժմ մենք «Բալթիկայի» հետ մեծ նպատակներ ու խնդիրներ ունենք. ցանկանում ենք  վերադառնալ Ռուսաստանի Պրեմիեր լիգա։ Ես իսկապես հույս ունեմ, ու երկրպագուներն ու Հայաստանի հավաքականում ներգրավված բոլոր մարդիկ ըմբռնումով կմոտենան ինձ։  Մինչև տարեվերջ վերջ Հայաստանի հավաքականն ունի 6 հանդիպում և բոլորը համընկնում են «Բալթիկայի» խաղերի ժամանակացույցի հետ։ Ինչպե՞ս արձագանքեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը։ Մենք հեռախոսազրույց ենք ունեցել Ալեքսանդր Վասիլևիչի(Պետրակովի) հետ։  Ես բացատրեցի իմ դիրքորոշումը և խնդրեցի ինձ հասկանալ մարդկային տեսանկյունից։ Նա չեզոք արձագանքեց և ասաց. «Դա ձեր ընտրությունն է»:  Ես նրան հաջողություն եմ մաղթել։

Միայն ժամանակը ցույց կտա, թե երբ պատրաստ կլինեմ կրկին հավաքականում խաղալուն։ Այս փուլում ինձ համար կարևոր է «Բալթիկայի» հետ Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճելը։ Ես հավատում եմ, որ այս որոշումն ինձ օգուտ կտա»,- մեջբերում է Metaratings-ը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ