Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է Հայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները Կառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել Պոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ) ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարի Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. Տեսանյութ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ինձագին ու Չալհանօղլուն որակազրկվել են

Մի կծիր նրան, ով կարող է քեզ կուլ տալ. Գեղամ Գալստյան

Վերլուծություն

Քաղաքական դաշտի անուղեղ մարմիններ, պատմության միակ դասը, որ սերտեցիք պատմությունից, ոչինչ չսովորելն էր, մի՛ փորձեք խլել ժողովրդից իր ճակատագիրը տնօրինելու իրավունքը:

Քո խիղճը երբեք չխախտեց Եվրոպ,

Փշրելով գանգեր բյուրավոր հայի,

Արնախում Եվրոպ, բարբարոս Եվրոպ,

Անեծք սերնդիդ, անեծք հավիտյան:

Ավ. Իսահակյան

Կարեկցում եմ հայերին, որ երբեւիցե ներքաշվեն եվրոպական դիվանագիտության մեջ, ավելի լավ կլինի, որ Հայաստան անունը երբեք արտասանված չլինի եվրոպացի որեւէ դիվանագետի կողմից:

Ֆ. Նանսեն

Ժամանակը ոչ մեկին չի փոխում, ժամանակը բացահայտում է մարդու իսկական էությունը, մեր օրերում հայ ժողովուրդը մտահոգված մի դժբախտությունից գնում է մեկ այլ դժբախտության՝ չկորցնելով լավատեսությունն ապագայի նկատմամբ:

ԱՄՆ-ին եւ Արեւմուտքին ծառայող հայաստանյան չորս կուսակցություններ, որոնցից յուրաքանչյուրի անդամների թվաքականը չի գերազանցում եռանիշ թվին, Հայաստանի քաղաքական դաշտը դարձրել են նորահայտ կույսերի, հանրահայտ պոռնիկների, անուղեղ մարմինների, անմարմին ուղեղների, Արեւմուտքին եւ ԱՄՆ-ին գովերգելու, Եվրամիությանը փառաբանելու եւ սնափառության յուրահատուկ տոնավաճառի: Մինչդեռ Եվրամիությունը հատուկ կառույց է՝ մարդու ավանդական հոգեկերտվածքը ոչնչացնող, ինչն իրականացնում է ԼԳԲՏ քարոզի ներքո:

Հիշեցնեմ, պարոնայք Եվրամիության անդամակցման համար ստորագրահավաք նախաձեռնողներ, որ 2013 թվականին Հայաստանը ԵՄ-ին միացնելու համար Եվրամիության ընդլայնման եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն մեծ ջանքեր գործադրեց եւ ստացավ զրո արդյունք:

Քաղաքական դաշտի հմուտ մեկնաբաններ, երբեւիցե մտածե՞լ եք, թե ավանդապաշտ հայ ժողովուրդն ինչպես կհամակարպվի օրինականացված միասեռականների ամուսնությանը, որտեղ մարդն է որոշում իր սեռը: Էլ չասենք՝ մանկապիղծների կուսակցության անդամակցելու, ծննդյան վկայականում երեխայի ծնողների սեռը ջնջելու եւ ընտանեկան օրենքից «հայր» եւ «մայր» հասկացությունները հանելու մասին, ինչպես նաեւ՝ մշակութային մազոխիզմի, գենդերիզմի եւ դրանից բխող բազմաթիվ այլանդակությունների:

Վերջերս Արթուր Կիրակոսյանի հեղինակած «Ազատ խոսք» հաղորդաշարի հյուրերն էին Տ. Խզմալյանը եւ Ա. Քոչինյանը՝ եվրոպական կենցաղավարության եւ այլանդակությունների մասին ոչ մի խոսք:

Պ. Ղազարյանի հեղինակային «Դիալոգ» հաղորդաշարի հյուրն էր Արամ Զավենի Սարգսյանը, ով ինչեր ասես չփչեց ԱՄՆ եւ եվրոպական պետական գործիչների փոխարեն՝ եզրահանգումներ անելով, օգնության կանչելով սեփական ձեռքերին ու ոտքերին. մարդը իր տարերքի մեջ չէր օգտագործում միայն ուղեղը: Իսկ Ղազարյանը չհարցրեց նրան՝ Եվրոպա գնացող ո՞ր մարդը պիտի ընդունի եվրոպական ընտանեկան եւ կենցաղավարության օրենքները…

Հարգելի պարոնայք Պ. Ղազարյան եւ Ա. Կիրակոսյան, ինչո՞ւ չեք տալիս դեպի Եվրոպա տանող քառյակի ղեկավարներից, անվտանգությունից եւ տնտեսությունից եւ ոչ պակաս «կարեւոր» եվրոպական ընտանեկան կենցաղավարության վերաբերյալ հարցեր: Այնպիսի տպավորություն է, որ դուք հաղորդաշարի ժամանակ խուսափում եք այդ հարցը ուղղել զրուցակցին: Ավելին՝ այնպիսի տպավորություն է, որ դուք չեք ցանկանում եվրոպական ԼԳԲՏ-ական այլանդակությունների մասին հասարակությունն իմանա: Ինչո՞ւ… Ամաչո՞ւմ եք, թե՞ ինչ-որ խանգարող հանգամանքներ կան: Ի վերջո, ինքներդ ձեզ հարց տվե՞լ եք, թե եթե Եվրամիությունը դրախտի մի հատվածն է, ինչո՞ւ անգլիացիները լքեցին իրենց իսկ կազմակերպած կառույցը, կամ Շվեյցարիան ինչո՞ւ այդ դրախտի կառույցի անդամը չէ…

Եվրոպական կլասիկան այսօր այն է, ինչ ներկայացվեց Ֆրանսիայում՝ Օլիմպիական խաղերի բացման օրը՝ տղամարդ տրանսգենդերների շոու, որը ծաղրանք էր աշխարհի բոլոր քրիստոնյաների հանդեպ: Դուք ձեզ պատկերացնո՞ւմ եք սեռափոխված վիճակում, կամ որ ձեր երեխաներն ու թոռները պետք է որոշեն իրենց սեռը եւ դառնան մանկապիղծների ակումբի անդամ:

Կուսակցությունների վերոնշյալ ղեկավարներ, դուք այս պահին նման եք այն գրական հերոսին, ով հոգին հանձնել է Սադայելին, իսկ խիղճը դրել գրպանը: Եթե ձեր գաղափարը հայ ժողովուրդն ընդունի, անհեթեթությունը կդառնա կատարյալ, եւ Հայաստանը կգնա… կործանման:

Որքան էլ ցավալի է, պետք է խոստովանել, 21-րդ դարի սկիզբը կենսաբանական հախուռն փոփոխությունների ժամանակաշրջան դարձավ եւ կործանարար ազդեցություն թողեց հայ անհատի մտածողության եւ հակումների վրա: Մեր ազգային քաղաքական գործիչ-վերլուծաբանների չարիքներից մեկը դիլետատիզմն է, որը Հայաստանում տարերքի մեջ է: Յուրաքանչյուր գործիչ կամ վերլուծաբան կարող է եզրահանգումներ անել եվրոպական գործիչների եւ ԱՄՆ-ի պրեզիդենտի, ՌԴ նախագահի փոխարեն եւ պնդել իր տեսակետը: Մի կիսագրագետ կարող է հնչեցնել, որ ինքը հողագնդի ամենախելացի ու գրագետ մարդն է: Լեւոն Շիրինյանն էլ կարող է Ալիեւի փոխարեն ասել՝ Ղարաբաղի նախկին ղեկավարներին Եվլախի կզարանից տարեք Բաքվի կզարան: Քաղաքագետ-վերլուծաբան Գ. Ստեփանյանը վստահորեն կարող է պնդել, թե՝ ՌԴ-ն Հայաստանից պետք է գնա, քանզի մեր բարեկամները Եվրոպան եւ ԱՄՆ-ն են:

Պարոնայք, եթե մտածում եք, որ աշխարհի հզորների, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միակ նպատակը Հայաստանում կուտակված հարցերի լուծումն է, չարաչար սխալվում եք: Հայաստանն ընդամենը փոքրիկ պնդօղակ է ԱՄՆ-ի կողմից աշխարհը կլանելու իր ճանապարհին: Եվրոպան Ամերկայի գրպանում է, պայքարը Ասիա աշխարհամասի համար է, ԱՄՆ-ի ցանկությունն է Լիսաբոնից մինչեւ Վլադիվաստոկ պահել իր ազդեցության տակ: Ուկրաինական կռիվը գերտերությունների պայքարում ընդամենը մանրադրամ է, բայց գերտերություների այդ քաղաքական խաղերում Ռուսաստանի պարտությունը բացառված է:

Սիրելի հայրենակիցներ, Հայաստան աշխարհը դարեր շարունակ տառապել է իր անառակ զավակների գործունեությունից եւ կշարունակի տառապել, քանի որ դարերի ընթացքում է այդ փորձը ձեռք բերվել: Բայց սիրելի հայրենակիցներ, լսե՛ք հայ կոմունիստի վերջին միտքը՝ կյանքն առանց պատասխանատվության վերածվում է անբացատրելի, անիմաստ ժամանակահատվածի, եւ մարդը շեղվում է այն ճանապարհից, որը տանում է դեպի փրկություն: Մեկընդմիշտ հիշեք՝ բոլոր ժամանակներում իշխում է ուժը, ծնում իրավունք եւ դառնում պարտադրանք: Հայաստանը որքան հեռանա ռուսներից, այնքան կմոտենա կործանման անդունդի եզրին: Բայց իմացեք՝ հայի համար մեկ ռուս զինվորի ոտքն Արաքս գետի ափին ավելին է, քան եվրոպաներն ու ամերիկաները, քան ՄԱԿ-ը եւ միջազգային դատաիրավական մարմինները: Որտե՞ղ է քո երկար դարերի փորձը, հա՛յ ժողովուրդ, որտե՞ղ քո խելքը՝ այդքան գովաբանված, որտե՞ղ է քո ոգին կռվի եւ պայքարի, ճիշտ կողմնորոշվելու, որ հազարամյակների ուղին շարունակես:

Եթե չես պայքարում ուզածիդ համար, հետո չողբաս կորցրածիդ համար:

Հայ կոմունիստ

ԳԵՂԱՄ ԳԱԼՍՏՅԱՆ






Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top