«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ «Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում» Մերցը խղճուկ խայտառակություն է. Մեդվեդև Թրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ «Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկը Արեգնազ Մանուկյանը կգնա տուն

Կա՞ն Պուտինի միջնորդությամբ Ալիեւ-Փաշինյան «ստվերային» բանակցություններ

Միջազգային

Օ­րերս Նի­կոլ Փա­շին­յա­նը Դի­լի­ջա­նում հան­դի­պեց ար­տերկ­րում Հա­յաս­տա­նի դես­պան­նե­րի հետ: Սա տա­րե­կան մի­ջո­ցա­ռում է, եւ ա­մեն ան­գամ նման հան­դի­պու­մը պաշ­տո­նա­պես լու­սա­բան­վում-մեկ­նա­բան­վում է ման­րա­մաս­նո­րեն: Բայց այս տա­րի գրե­թե լռութ­յուն էր: Այ­սինքն, նման ի­րոք կա­րե­ւոր մի­ջո­ցա­ռու­մը պաշ­տո­նա­պես գրե­թե մնաց չմեկ­նա­բան­ված, այն դեպ­քում, երբ Նի­կոլն իր խայ­տա­ռակ վար­կա­նի­շի պատ­ճա­ռով ձգտում է ա­ռա­վե­լա­գույնս ե­րե­ւալ հան­րութ­յա­նը, ան­գամ դրա հա­մար Սե­ւա­նի շուրջ գեր­թան­կար­ժեք հե­ծան­վա­վազք կազ­մա­կեր­պե­լու տես­քով:

ՆԻԿՈԼԻ ՀԱՐՎԱԾՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Այս­պի­սով, ա­մեն բան խո­սում է այն մա­սին, որ Նի­կո­լը, մեղմ ա­սած, չէր ցան­կա­նում, որ իր իսկ նշա­նա­կած դես­պան­նե­րի հետ, ով­քեր, այն էլ՝ բա­զում զտում­նե­րից հե­տո, քնում-արթ­նա­նում են Ե­րե­ւա­նից գնա­ցած հրա­հանգ­նե­րով, հրա­պա­րա­կայ­նաց­վի: Դա ար­դեն իսկ վկա­յում է, որ խոս­վել է այն­պի­սի բա­նե­րից, ո­րոնք ան­գամ տո­տալ պե­տա­կան գրաքն­նութ­յու­նից հե­տո հար­մար չէ թե­կուզ­եւ հատ­վա­ծա­բար ներ­կա­յաց­նել հան­րութ­յա­նը:

­Բայց ա­հա, չնա­յած նման գաղտ­նա­պա­հութ­յա­նը, պտտվում են խո­սակ­ցութ­յուն­ներ, որ այդ հան­դիպ­մանն ա­ռանձ­նա­պես էա­կան բան չի էլ խոս­վել: Նի­կոլն ըն­դա­մե­նն իր ստան­դարտ պատ­կե­րա­ցում­նե­րից է խո­սել աշ­խար­հում եւ Հա­յաս­տա­նի շուրջ ի­րա­վի­ճա­կից, ընդ ո­րում, բա­վա­կա­նին թույլ եւ կի­սատ-պռատ: Նույնկերպ անդ­րա­դար­ձել է այն աշ­խա­տանք­նե­րին, ո­րոնք պետք է ի­րա­կա­նաց­նել: Այ­սինքն, է­լի ա­ռանց ո­րե­ւէ ռեա­լութ­յան, կոնկ­րե­տաց­ման: Ա­պա ան­ցել է դես­պան­նե­րին հայ­հո­յան­քի աս­տի­ճան փնո­վե­լուն: Օ­րի­նակ, «Հ­րա­պա­րա­կի» տե­ղե­կաց­մամբ. «Մեզ պատ­մե­ցին, որ վար­չա­պետն ուղ­ղա­կի նվաս­տաց­րել է 50-ից ա­վե­լի դի­վա­նա­գետ­նե­րի, ո­րոնց աշ­խար­հի բո­լոր անկ­յուն­նե­րից կան­չել բե­րել էին Հա­յաս­տան»: Այդ «նվաս­տա­ցու­մից» հե­տո էլ Նի­կոլ խստիվ կար­գադ­րել է, թե իր մի ակ­նարկն էլ պետք է ա­մեն մե­կի հա­մար բա­վա­կան լի­նի, որ ա­ռանց ա­վե­լորդ հար­ցե­րի, շտա­պի հրա­հանգ­նե­րը կա­տա­րել, ինչ­քան էլ որ դրանք դես­պան­նե­րի հա­մար ա­նըն­դու­նե­լի լի­նեն: Ու, թե­րեւս, հենց սա էլ այս պատ­մութ­յան ա­մե­նագլ­խա­վոր դե­տալն էր:

Այս­պես, կրկնենք, որ ա­ռանց այդ էլ հրա­վիր­ված դես­պան­նե­րը, գո­նե տե­սա­կա­նո­րեն, Նի­կո­լի կադ­րերն են, նրա կող­մից նշա­նակ­ված եւ ա­մեն մի քմա­հա­ճույք պատ­րաս­տա­կա­մո­րեն կա­տա­րող: Այ­սինքն, ե­թե քննա­դա­տե­լու խնդիր կա, Նի­կոլն ի­րեն ու սե­փա­կան ԱԳ նա­խա­րա­րին՝ Միր­զո­յան Ա­րո­յին պետք է դա ուղ­ղեր: Սա տե­սա­կա­նո­րեն: Բայց գործ­նա­կա­նում դես­պան­նե­րը Նի­կո­լի՞, թե՞ Ա­րո­յի հրա­ման­ներն են կա­տա­րում. այս­տեղ հար­ցեր կան: Ա­ռա­վել եւս, մաս­նավո­րա­պես ան­ցած տա­րի ար­ձա­նագր­վե­ցին մի շարք դեպ­քեր, երբ Նի­կո­լի եւ Ա­րո­յի հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րութ­յուն­ներն ուղ­ղա­կիո­րեն հա­կա­սում էին ի­րար: Օրի­նակ, ա­մե­նա­կա­րե­ւոր դեպ­քե­րից մե­կով՝ Ար­ցա­խի հա­յա­թափ­ման ժա­մա­նակ, երբ Նի­կո­լը նախ հայ­տա­րա­րեց, որ հա­յե­րը կա­րող են մնալ. «Ու­ղիղ վտանգ քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չութ­յա­նը չկա… Այ­սօր էլ այդ գնա­հա­տա­կա­նը մի փոքր, շատ քիչ, ա­վե­լի դրա­կան ա­ռու­մով բա­րե­լավ­վել է, որ ու­ղիղ սպառ­նա­լիք քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չութ­յան կյան­քին այս պա­հին չկա»: Իսկ երբ դրան հե­տե­ւեց Ա­րո­յի ակ­նարկ-հայ­տա­րա­րութ­յու­նը Վա­շինգ­տո­նից, թե մնա­լու դեպ­քում կլի­նի ֆի­զի­կա­կան ոչն­չա­ցու­մը, եւ Նի­կո­լը պատ­րաս­տա­կա­մո­րեն ան­ցավ այդ քա­րոզ­չա­կան կուր­սին: Ընդ ո­րում, այդ ըն­թաց­քում նաեւ նկա­տե­լի էր, որ ո­րոշ դես­պան­ներ ի սկզբա­նե ա­ռաջ գնա­ցին հենց Ա­րո­յի ներ­կա­յաց­րած ուղ­ղութ­յամբ:

Ն­ման դրվագ­ներ քա­նիցս են նկատ­վել, ո­րոնք եր­բեմն ան­գամ հարց էին ա­ռաջ քա­շում՝ Միր­զո­յան Ա­րո՞ն է Նի­կո­լի մոտ ԱԳ նա­խա­րար աշ­խա­տում, թե՞ Նի­կոլն Ա­րո­յի մոտ՝ վար­չա­պետ: Այ­սինքն, երբ Դի­լի­ջա­նում Նի­կո­լը «շան լափ թա­փեց» դես­պան­նե­րի գլխին, ա­պա ա­ռաջ է գա­լիս այս հար­ցը՝ իսկ որ­քա­նո՞վ էր այդ ա­մենն ուղղ­ված նաեւ նույն դես­պան­նե­րի ան­մի­ջա­կան ղե­կա­վա­րին՝ Միր­զո­յա­նին: Ի վեր­ջո, չէ՞ որ այդ դես­պան­նե­րը գոր­ծել եւ գոր­ծում են (իսկ հա­ճախ, պա­րապ նստած, ո­չիչն չեն ա­նում) հիմ­նա­կա­նում հենց Ա­րո­յի կան­տո­րա­յից ստա­ցած հրա­հանգ­նե­րով, եւ ե­թե դրա­նից հե­տո Նի­կոլն այն աս­տի­ճան դժգոհ է, որ բո­լո­րին մի տեղ է հա­վա­քում եւ «պորտ­նե­րը տե­ղը դնում», ա­պա նախ՝ Ա­րոն կա­րող է հան­գիստ այդ ա­մե­նը նաեւ իր աշ­խա­տան­քի գնա­հա­տա­կա­նը հա­մա­րել: Եվ երկ­րոր­դը, դրա­նով Նի­կո­լը նաեւ դես­պան­նե­րին է փոր­ձում ցույց տալ, թե ում հրա­ման­նե­րը պետք է կա­տա­րեն, եւ ե­թե չեն ու­զում՝ կա­րող են դի­մում գրել եւ հե­ռա­նալ: Ա­սենք, դա եւս Ա­րոն կա­րող է հա­մա­րել ի­րեն ուղղ­ված անվս­տա­հութ­յան նշան:

ՄՈՍԿՎԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ

Ե­թե ըն­դու­նենք, որ Նի­կո­լի այս հար­վածն ի­րոք «տա­կից» ուղղ­ված էր իր սե­փա­կան ԱԳ նա­խա­րա­րին, ա­պա այլ հարց է ա­ռաջ գա­լիս՝ իսկ նա Միր­զո­յան Ա­րո­յից դժգո­հե­լու կամ որ ա­վե­լի վատ է՝ զգու­շա­նա­լու ա­ռիթ ու­նի՞: Պետք է որ, հաշ­վի առ­նե­լով ո­րո­շա­կի նյո­ւանս­ներ: Միր­զո­յան Ա­րոն հան­րա­յին ըն­կա­լում­նե­րում հա­մար­վում է «մա­քուր» ա­րեւմտ­յան կադր, ա­վե­լին՝ Ա­րեւ­մուտ­քի կող­մից «սիր­ված» հա­յաս­տանյան պաշ­տոն­յա­նե­րի եռ­յա­կի մեջ մտնող՝ ԱԽՔ Ար­մե­նի եւ Ա­լե­նի հետ միա­սին: Քա­նի դեռ Ա­րեւ­մուտ­քը Նի­կո­լին «վստա­հում» է, վեր­ջինս այդ եռ­յա­կից զգու­շա­նա­լու խնդիր չու­նի: Բայց քա­նիցս օ­րա­կար­գում պտտվե­ցին հա­մառ լու­րեր, թե այդ կադ­րե­րը Նի­կո­լի գլխին կախ­ված «հե­ղաշր­ջու­մա­յին սպառ­նա­լիք» են. մեկ քայլ աջ կամ ձախ, եւ մե­խա­նիզ­մը կսկսի գոր­ծել:

­Ներ­կա փու­լում եւս Նի­կոլն ակն­հայ­տո­րեն այդ վտան­գի տակ է, ե­թե հաշ­վի առ­նենք Պու­տի­նի Բա­քու կա­տա­րած այցն ու հա­ջոր­դած զան­գը Նի­կո­լին: Ս­րան էլ նա­խօ­րեին գու­մար­վեց եւս մեկ դրվագ՝ Պու­տի­նի եւ Ա­լիե­ւի նոր հե­ռա­խո­սազ­րույ­ցը, ո­րի ժա­մա­նակ, ըստ Կ­րեմ­լի մա­մու­լի ծա­ռա­յութ­յան. «Շա­րու­նակ­վել է Անդր­կով­կա­սում ըն­թա­ցիկ ի­րա­վի­ճա­կի տար­բեր ուղ­ղութ­յուն­նե­րի քննար­կու­մը, նե­րառ­յալ ադր­բե­ջա­նա-հայ­կա­կան խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի, սահ­մա­նա­զատ­ման եւ սահ­մա­նագծ­ման, եր­կու պե­տութ­յուն­նե­րի մի­ջեւ տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցութ­յուն­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման հար­ցե­րը։ Այս առն­չութ­յամբ ռու­սա­կան կող­մը հաս­տա­տել է պատ­րաս­տա­կա­մութ­յու­նը այ­սու­հետ եւս հնա­րա­վոր ա­ջակ­ցութ­յուն ցու­ցա­բե­րել Բաք­վին եւ Ե­րե­ւա­նին հա­մա­պա­տաս­խան փո­խըն­դու­նե­լի ո­րո­շում­ներ մշա­կե­լու հար­ցում»:

­Հե­տաքր­քիր պատ­կեր է ստաց­վում. մոտ 10 օր ա­ռաջ էր, որ Պու­տի­նը Բաք­վում էր, հան­գա­մա­նո­րեն քննար­կե­ցին այդ բո­լոր հար­ցե­րը: Ու չնա­յած իր ներ­կա ծայ­րա­հեղ զբաղ­վա­ծութ­յան, ՌԴ նա­խա­գա­հը նո­րի՞ց է հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­յով խո­սում Ա­լիե­ւի հետ: Դա շատ ա­վե­լի տրա­մա­բա­նա­կան տեսք կու­նե­նա այն դեպ­քում, ե­թե հի­շեց­նենք մեր են­թադ­րութ­յու­նը, որ այս պա­հին կով­կաս­յան ուղ­ղութ­յու­նը ոչ թե ան­գամ մոս­կով­յան, այլ Պու­տի­նի ան­մի­ջա­կան կա­րե­ւոր օ­րա­կար­գա­յին հար­ցե­րից է: Ս­տաց­վում է, որ Նի­կո­լի հետ հե­ռա­խո­սազ­րույ­ցում ինչ-որ կոնկ­րետ բա­ներ են խո­սել, եւ հի­մա պետք էր այդ ա­մե­նը նո­րից քննար­կել Ա­լիե­ւի հետ: Իսկ դա ա­վե­լի նման է, որ Պու­տի­նի անձ­նա­կան միջ­նոր­դութ­յամբ ո­րո­շա­կի բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց է ըն­թա­նում: Դեռ այս պա­հին «կի­սաստ­վե­րա­յին», բայց հա­ջո­ղութ­յան դեպ­քում, ո­րը կա­րող է շատ ա­րագ լի­նել, դա կա­րող է տա­նել ե­ռա­կողմ հան­դիպ­ման՝ մոս­կով­յան հար­թա­կում:

Ի դեպ, կան նաեւ խո­սակ­ցութ­յուն­ներ, որ Նի­կո­լը դես­պան­նե­րին զգու­շաց­րել է հնա­րա­վոր ա­նակն­կալ, քիչ սպա­սե­լի քայ­լե­րի մա­սին, ո­րը եւս տե­ղա­վոր­վում է նշված գոր­ծըն­թա­ցի տրա­մա­բա­նութ­յան մեջ: Հիմ­նա­կան քայ­լը, որ այս պա­հին սպաս­վում է Նի­կո­լից, կապ­ված է Ադր­բե­ջա­նի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րի եւ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի թե­մա­յի հետ: Ա­րեւմտ­յան հար­թա­կը, ինչ­պես քա­նիցս ֆիքս­վել է, պար­զա­պես չի աշ­խա­տում Ա­լիե­ւի դիր­քո­րոշ­ման պատ­ճա­ռով: Այ­սինքն, Նի­կոլն ա­նակն­կալ քայ­լեր ներ­կա պա­հին կա­րող է ա­նե­լ ռու­սա­կան հար­թա­կի ուղ­ղութ­յամբ: Չ­նա­յած, ա­նակն­կալ քայլ կա­րող է լի­նել, ե­թե նա հայ­տա­րա­րի ՀԱՊԿ-ից դուրս գա­լու, ռու­սա­կան բա­զան հե­ռաց­նե­լու մա­սին: Միայն թե ներ­կա տնտե­սա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րի պա­րա­գա­յում սա այս պա­հին ու­նի հա­վա­նա­կա­նութ­յան խիստ ցածր մա­կար­դակ:

Եվ ե­թե կա Պու­տի­նի անձ­նա­կան ներգ­րավ­մամբ նման ստվե­րա­յին գոր­ծըն­թաց, ա­պա Ա­րո­յի «վա­խը բռնե­լու», իսկ շատ հա­մա­ռե­լու դե­պքում՝ նրա­նից ա­զատ­վե­լու խնդիր Նի­կո­լը կա­րող է ու­նե­նալ: Այն­պես, ինչ­պես ժա­մա­նա­կին Ա­լե­նի «վա­խը բռնեց»՝ նրա հա­րա­զատ­նե­րին կա­լան­քի ու­ղար­կե­լով:

ՔԱՅԼԸ ՆԻԿՈԼԻՆՆ Է

Ա­հա այս ֆո­նին նաեւ նկա­տենք, որ Նի­կո­լի ուղ­ղութ­յամբ Բաք­վի ճնշում­նե­րը վերսկս­ված են: Այս­պես, Ան­կա­րա այ­ցի ընթաց­քում Ջեյ­հուն Բայ­րա­մո­վը թուրք պաշ­տո­նակ­ցի՝ Հա­քան Ֆի­դա­նի հետ տված հա­մա­տեղ մա­մու­լի ա­սու­լի­սում խո­սեց «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րից», նո­րից մատ­նան­շե­լով, թե դրան խան­գա­րում է ՀՀ Սահ­մա­նադ­րութ­յու­նը: Ա­վե­լին, այս ան­գամ պարզ­վեց, որ ՀՀ Սահ­մա­նադ­րութ­յու­նը, բա­ցի Ադր­բե­ջա­նից, նաեւ Թուր­քիա­յին է խփում: «Չ­նա­յած բա­նակ­ցութ­յուն­նե­րի գոր­ծըն­թա­ցում դրա­կան դի­նա­մի­կա է նկատ­վում, եւ հա­մա­ձայ­նագ­րի նա­խագ­ծի զգա­լի մա­սը հա­մա­ձայ­նեց­ված է, Ադր­բե­ջա­նի հան­դեպ տա­րած­քա­յին հա­վակ­նութ­յուն­նե­րը նախ­կի­նի պես պահ­պան­վում են Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րութ­յու­նում եւ մի շարք այլ նոր­մա­տի­վա-ի­րա­վա­կան ակ­տե­րում։ Միեւ­նույն ժա­մա­նակ, գաղտ­նիք չէ, որ Հա­յաս­տա­նը նաեւ տա­րած­քա­յին հա­վակ­նութ­յուն­ներ ու­նի Թուր­քիա­յի Հան­րա­պե­տութ­յան հան­դեպ։ Ներ­կա­յում խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նագ­րի կնքման հիմ­նա­կան խո­չըն­դո­տը մեր երկր­նե­րին ներ­կա­յաց­վող տա­րած­քա­յին հա­վակ­նութ­յուն­ներն են, ո­րոնք շա­րադր­ված են Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րութ­յու­նում»,- հայ­տա­րա­րեց Բայ­րա­մո­վը: Եվ չմո­ռա­նանք, որ այդ դեպ­քե­րում, երբ քննար­կում­ներ են ծավալ­վում Ռու­սաս­տան-Ադր­բե­ջան-­Հա­յաս­տան ե­ռա­կողմ հար­թա­կում, ՀՀ Սահ­մա­նադ­րութ­յան թե­ման, որ­պես կա­նոն, ի հայտ չի գա­լիս:

Այս­պի­սով, Նի­կո­լը նո­րից նույն «կոտ­րած տաշ­տա­կի» ա­ռաջ է: Ե­թե հա­մա­ռո­րեն փոր­ձում է շրջան­ցել ռու­սա­կան հար­թա­կը՝ թե­կու­զեւ Բաք­վի հետ դեմ առ դեմ բա­նակ­ցութ­յուն­նե­րի գնա­լու գնով, ա­պա պետք է լու­ծի Սահ­մա­նադ­րութ­յան հար­ցը: Ա­սել, թե նա ել­նե­լով գո­նե տար­րա­կան բա­րո­յա­կա­նութ­յու­նից, չի ու­զում ՀՀ Սահ­մա­նադ­րութ­յու­նը հար­մա­րեց­նել թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մի քիմ­քին, միամ­տութ­յուն կլի­ներ: Պար­զա­պես նա գո­նե այս պա­հին չի կա­րող այն փո­խել: Պետք է հան­րաք­վե, ո­րով պետք է ոչ միայն վերջ­նա­կա­նա­պես հրա­ժար­վի Սահ­մա­նադ­րութ­յան հիմ­քում դրված «Ան­կա­խութ­յան հռչա­կագ­րից», այլ նաեւ՝ Ցե­ղաս­պա­նութ­յու­նից: Ու տե­սա­նե­լի չէ այն մե­խա­նիզ­մը, ո­րով նա կկա­րո­ղա­նա նման նա­խա­գիծ հան­րաք­վեի դնե­լով, ստա­նալ դրա­կան արդ­յունք: Եվ երբ Բա­քուն մշտա­պես Նի­կո­լի այդ «ցա­վոտ կոշ­տու­կին» է սեղ­մում, ա­պա դա մեկ բան է նշա­նա­կում՝ ոչ մի «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր», ե­թե միայն դա չի բխում Պու­տին-Ա­լիեւ-­Փա­շին­յան հայտ­նի ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի դրույթ­նե­րից:

­Հենց այդ մո­տե­ցումն էր դրված Բաք­վում Պու­տին-Ա­լիեւ հան­դիպ­ման ժա­մա­նակ հայ-ադր­բե­ջա­նա­կան հար­ցով քննար­կում­նե­րի հիմ­քում: Այդ սցե­նա­րին էր վե­րա­բե­րում նաեւ նրանց վեր­ջին հե­ռա­խո­սազ­րույ­ցը: Եվ հի­մա, շատ նման է, որ սպա­սում են Նի­կո­լի վերջ­նա­կան կողմ­նո­րոշ­մա­նը՝ բո­լոր հնա­րա­վոր հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»Մերցը խղճուկ խայտառակություն է. ՄեդվեդևԹրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ«Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված