Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

«Հրապարակ». ՔՊ-ականներն անհանգիստ են. ընտրությունների են նախապատրաստվում

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի ՔՊ-ականների շրջանում իրարանցում է, մինչեւ սեպտեմբերի 15-ը պետք է ձեւավորվի Կապանի ՔՊ խորհուրդը, որը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ լուծարվել է հունիսին:

Հիշեցնենք․ Սյունիք այցի ընթացքում Փաշինյանը պարզել էր, որ Կապանի կառույցում «շունը տիրոջը չի ճանաչում»՝ ներկուսակցական թշնամանք, բամբասանք, իրար տակ փորել, եւ այդ մթնոլորտում հնարավոր չէ ռեյտինգ ունենալ։ Նա նկատողություն էր տվել ՔՊ-ական պատգամավորներին, իսկ կառույցի ղեկավար Նարեկ Դավթյանին անգամ ցանկացել էր կուսակցությունից հեռացնել, բայց մարզպետի խնդրանքով չէր արել:

Հիմա Սյունիքում զրոյից կառույց են ստեղծում` Փաշինյանը մտադիր է անձամբ մասնակցել խորհրդի ձեւավորման ընտրություններին, որպեսզի չկրկնվի նախորդի պատմությունը, երբ պարզվեց, որ ընտրակեղծիքներ են կատարվել: Սյունիքում նախորդ ընտրությունները, ի դեպ, համակարգել են կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու Արսեն Թորոսյանը, հիմա Փաշինյանը որոշել է անձամբ վերահսկել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ