Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

«Ինտերը» խոշոր հաշվով հաղթանակ տարավ (տեսանյութ)

Սպորտ

Ա սերիայի երրորդ տուրում Իտալիայի չեմպիոն «Ինտերն»  ընդունեց Եվրոպա լիգայի գործող գավաթակիր Բերգամոյի «Ատալանտային» և հաղթեց 4-0 հաշվով:

Դուբլի հեղինակ դարձավ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Մարկուս Թյուրամը, մեկ գոլ խփեց իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան, պատահմամբ սեփական դարպասն էլ գրավեց ալբանացի պաշտպան Բերատ Ջիմսիթին:

Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը երկրորդ անընդմեջ հաղթանակը տանելուց հետո 7 միավորով «Տորինոյի» հետ բաժանում է 1-2-րդ տեղերը, «Ատալանտան» երեք միավորով 11-րդն է:

«Ինտեր» - «Ատալանտա»` 4-0 (տեսանյութ)

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ