34 բնակիչ է տարհանվել, 1 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն. մանրամասներ Մոլդովական փողոցում բռնկված հրդեհից Մեղրիի մաքսակետի ղեկավար Հովհաննես Ամիրխանյանը կալանավորվել է․ «Փաստինֆո» Թող աղջիկները գտնեն իրենց փեսացուներին. Աշոտ Ղազարյանի ամանորյա շնորհավորանքը Ծանր ժամանակները ստիպում են մեզ ավելի խմբվել. Աշոտյան ՀՀԿ մի շարք անդամներ հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին Սիրելի՛ հավատավորներ, տարեմուտի ձեր աղոթքներում հիշեք նաեւ ինձ. Միքայել սրբազանի ուղերձը ԲԿ-ից Խնայեք ձեր ստամոքսները. «Նեմրա»-յի ամանորյա նվերը Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը որևէ մեկը չի չեղարկել. Վիտալի Բալասանյան Կոչս է՝ ովքեր հայավարի չեն ապրել, ասեն՝ մեղա Տեր Աստված, դարձի գան. Բալասանյան Մեր սիրելի Սրբազանն անցնում է ծանր փորձության միջով, մեր աղոթքները բազմապատկված են. Արագածոտնի թեմ

Թող ունենան այնպիսի դպրոցական տարիներ, ինչպիսին ունեցել ենք մենք՝ հաղթանակած, խաղաղ ու անհոգ. Եղիազարյան

Մշակութային

Սեպտեմբերմեկյան եռուզեռը չշրջանցեց նաեւ մշակութային գործիչների ընտանիքներին: Դերասան ՆԻԿՈԼԱՅ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ դուստրը նույնպես այս տարի կհամալրի առաջին դասարանցիների շարքերը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է նրա հետ: Այսպիսով՝ Նիկոկայ Եղիազարյանի դուստրը՝ ՌՈՒԲԻՆԱՆ, կհաճախի քաղաք Աբովյանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոց: Նրան սեպտեմբերի մեկին դպրոց կուղեկցեն տատիկը, մայրիկն ու հայրիկը: Դերասան հայրիկն ասաց, որ դպրոցի ընտրության հարցում ինքն ու կինը երկար են մտածել.

— Զարմիկներս արդեն հաճախել են այդ դպրոցը, եւ արդեն իսկ ունենք մեր կարծիքը դպրոցի վերաբերյալ: Ասեմ, որ Ռուբինաս անհամբեր է սպասում դպրոցին, անգամ պարտեզ հաճախելու ժամանակից: Իր մեջ տպավորվել է, որ դպրոցն իրեն շուտ է մեծացնելու: Հատկապես երբ փոքր եղբոր՝ Ռուբենի հետ խոսում է, անընդհատ շեշտում է, որ ինքն արդեն մեծ է եւ դպրոց պիտի հաճախի, իսկ եղբայրը դեռ փոքրիկ է: Շատ կցանկանամ, որ այդ ոգեւորությունը մինչեւ վերջ պահպանի, որը շատ կարեւոր է իր ու մեզ համար:

Որպես արդեն դպրոցական տարիքի երեխա ունեցող ծնող՝ ինչպիսի՞ մտահոգություններ ունեք կապված դպրոցի եւ դպրոցական շրջապատի հետ:

— Մտահոգություններս, անշուշտ, շատ-շատ են: Առհասարակ, մտահոգություններն են շատ կապված երեխաների հետ, հատկապես, որ մեծանում են, պատասխանատվությունն առավել մեծանում է: Ես ցանկանում եմ, որ լինի հայեցի եւ գեղեցիկ միջավայր, որ երեխաս մեծանա, դաստիարակվի ու կրթություն ստանա մի այնպիսի մթնոլորտում, որտեղ առաջին հերթին կլինի լավ հայ՝ իր հայերեն մտածելակերպով, լեզվով ու շրջապատին պիտանի լինելով: Մենք այսօր այնքան բան ենք կորցրել ու տեսել, որ մեր մշակույթը եւ կրթությունը պահպանելը դարձել է առավել քան կարեւոր, ինչը պետք է լինի թե՛ տանը, թե՛ դպրոցում:

Կհիշե՞ք մեկ հիշարժան դեպք Ձեր դպրոցական տարիներից:

— Իմ դպրոցական տարիները եղել են շատ հիշարժան՝ թե՛ արկածների առումով, թե՛ ուսման մեջ: Լավ եմ սովորել, բայց չարաճճի եմ եղել՝ մշտապես դասերից փախել եմ, միշտ աչքի եմ ընկել: Հիշարժան տարիներ եմ ունեցել: Բայց, անկեղծ ասեմ, չեմ ցանկանա, որ ո՛չ աղջիկս, ո՛չ տղաս ինձ նման վարքագիծ ունենան: Իմ պատճառով անընդհատ ծնող էին կանչում դպրոց՝ վարքիս հետ կապված: Շատ հետաքրքիր պահեր եմ ունեցել, իհարկե, հիմա մի քիչ այլ կերպ եմ դրանք հիշում:

Ի՞նչ կմաղթեք առաջին դասարանի շեմին կանգնած երեխաներին եւ նրանց ծնողներին:

— Նրանք մեր ապագան են, նրանք մեր արմատներն ու հիմքն են: Ես նրանց կմաղթեմ լիարժեք հայ լինեն, հայերեն լեզուն սերտեն, գրականությունը իմանան, մեր հայ դասականներին ճանաչեն ու ոչ միայն նրանց ստեղծագործությունները, այլ նաեւ նրանց անցած ճանապարհն ուսումնասիրեն, որը եղել է դժվարին, բայց, այդուհանդերձ, պահել եւ փոխանցել են մեզ մեծ մշակույթ: Կցանկանամ, որ նրանք ոչ թե փոխեն, այլ լիարժեք կանգնեն իրենց դասականի կողքին, ապրեն լիարժեք կյանքով՝ խաղաղ, գեղեցիկ միջավայրում, օրինակելի լինեն, ու ամեն մեկն իր մասնագիտության մեջ լինի անհատ, որովհետեւ մենք եղել ենք այդպիսին: Նաեւ կցանկանամ, որ յուրաքանչյուր երեխա իր պետությունն ու պետականությունը, ինքնությունն ու քրիստոնեությունը երբեք չմոռանա ու պահի այն արժեքները, որոնք մենք փոխանցում ենք նրանց: Չէ որ երբ նրանք ծնվում են, ունենում են իրենց առաքելությունը, այստեղ տարիքն ու ժամանակաշրջանը կապ չունի: Առաքելություն՝ մեր բակի, մեր դպրոցի, մեր աշխատանքի ու շրջապատի հանդեպ: Ուզում եմ ապրեն խաղաղ, ունենան այնպիսի դպրոցական տարիներ, ինչպիսին ունեցել ենք մենք՝ հաղթանակած, խաղաղ ու անհոգ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
34 բնակիչ է տարհանվել, 1 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն. մանրամասներ Մոլդովական փողոցում բռնկված հրդեհից Մեղրիի մաքսակետի ղեկավար Հովհաննես Ամիրխանյանը կալանավորվել է․ «Փաստինֆո» Թող աղջիկները գտնեն իրենց փեսացուներին. Աշոտ Ղազարյանի ամանորյա շնորհավորանքըԾանր ժամանակները ստիպում են մեզ ավելի խմբվել. ԱշոտյանՀՀԿ մի շարք անդամներ հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակինՍիրելի՛ հավատավորներ, տարեմուտի ձեր աղոթքներում հիշեք նաեւ ինձ. Միքայել սրբազանի ուղերձը ԲԿ-իցԽնայեք ձեր ստամոքսները. «Նեմրա»-յի ամանորյա նվերըՆոյեմբերի 9-ի փաստաթուղթը որևէ մեկը չի չեղարկել. Վիտալի ԲալասանյանԿոչս է՝ ովքեր հայավարի չեն ապրել, ասեն՝ մեղա Տեր Աստված, դարձի գան. ԲալասանյանՄեր սիրելի Սրբազանն անցնում է ծանր փորձության միջով, մեր աղոթքները բազմապատկված են. Արագածոտնի թեմՏարին սկսում ենք երեքով. պատգամավոր Ասպրամ Կրպեյանը նորություն ունիԱզգովի նույն նավի մեջ ենք, և նավը խորտակվելու դեպքում միասին ենք կործանվելու...Հայ Առաքելական Եկեղեցին «Եվրոմեդիա24»-ի կողմից արժանացել է «Ամենահեղինակավոր ինստիտուտ» մրցանակինԱմանորը մեզ կոչ է անում կանգ առնել և հարցնել ինքներս մեզ... Խորեն սրբազան 2026-ը պահանջում է սկզբունքային դիրքորոշում, հաշվետու ու արդյունավետ գործելաոճ. Անի ԿարապետյանԱյս տարի՝ հրե ձիու հետ, ընտրում ենք շարժումը, աճը և մեծ բարձունքները գրավելու ճանապարհը. Անահիտ ՀակոբյանՓոքր անուշադրությունը կարող է խլել այն, ինչի համար այդքան շտապում ենք. ՆԳՆ-ի հորդորը վարորդներինՀենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձում անդրադարձել է Բաքվում գտնվող հայրենակիցներին Ծառուկյանը բացահայտեց, թե երբ է պատրաստ փոխել քաշային կարգը UFC-ումՈրքան են վճարել Ադրբեջանի ավիաընկերությունները ՀՀ օդային տարածքն օգտագործելու համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված