ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են

Եթե Բագրատ սրբազանի քաղաքական ասելիքն ավելի ցածր է, քան մերը, մենք կասենք էլի. Բագրատյան

Թեմա

«Իրավունք»-ի այն հարցին, թե արդյոք ՀՀ նախկին վարչապետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ կիսում է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի այն լավատեսությունը, որ աշնանը հնարավոր է հաջողության հասնել՝ սկսած պայքարում, ասաց. «Գուցե հնարավոր է, բայց սկսենք իրենից. բոլորս ասեցինք իրեն՝ համաձայն ենք, ինքը պետք է գործ անի, ես չեմ տեսնում գործ: Մենք հիմա էլ Բագրատ Սրբազանին օժանդակում ենք, սեպտեմբերին հետն ենք լինելու, դրանից հետո վերջացավ լիմիտը: Եթե նրա քաղաքական ասելիքը ավելի ցածր է քան մերը, այդ դեպքում՝ մենք կասենք էլի»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Սահմանադրության հանրաքվեն տեղի կունենա 2027-ին, այսինքն՝ վստահ է, որ 2026-ին վերընտրվելու է, Բագրատյանն ընդգծեց. «Իրենք վստահ են, որովհետեւ իրենք սպասում են, որ 2026-ին կլինի հերթական ընտրություն, եւ իրենք խաղաքարտերը կխառնեն: Մոտ 10-15 կուսակցություն կհայտարարվի իբր թե ընդդիմադիր: Ինչպես Երեւանի ընտրություններում եղավ, 9 տոկոս հավաքեցին, դարձան քաղաքապետ: Որովհետեւ ընտրված 13-14-15 ուժերը իբր ընդդիմադիր էին, պարզվեց՝ ոչ մի ընդդիմադիր էլ չեն: Իրենք այդպիսի սցենար են նախապատրաստում, երեւի կհայտարարեն կոալիցիա ու կհաղթեն: Ամեն ինչ կախված է նրանից, թե իսկական ընդդիմությունն ինչպես կվարվի՝ կթողնի՞ ընտրությունները մինչեւ 2026 թվականը, կամ էլ եթե նույնիսկ հերթական ընտրություններ լինեն, կկարողանա՞ արդյոք միավորվել»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ