Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

Աշոտ Խաչատրյանը` ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն

Սպորտ

Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Խաչատրյանը (72 կգ) Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական (Մ20) առաջնությունում նվաճել է արծաթե մեդալակիր։

Հայ ըմբիշը եզրափակիչում մենամարտել է Ռուսաստանի ներկայացուցիչ Զաուր Բեսլեկովի դեմ և գերլարված պայքարում պարտվել 5-6 հաշվով։

Խաչատրյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից և 14-4 հաշվով հաղթել հարավկորեացի Գուն Հի Լիին, 1/8 եզրափակիչում 6-1 հաշվով պայքարից դուրս է թողել Եվրոպայի Մ20 գործող չեմպիոն Ռոկաս Ցեպաուսկասին, իսկ երրորդ գոտեմարտում առավելության է հասել չինացի Վենհաո Հուի նկատմամբ (9-4): Կիսաեզրափակիչում նա  ադրբեջանցի Ռուսկան Նուրուլաևին հաղթել է 4-1 հաշվով:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ