Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է Հայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները Կառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել Պոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ) ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարի Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. Տեսանյութ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ինձագին ու Չալհանօղլուն որակազրկվել են

Կորսված սեպտեմբեր

Վերլուծություն

Մինչ շատերը սպասում էին քաղաքական թեժ աշնան՝ հիմա էլ վրա հասավ Արեւմտյան Նեղոսի տենդը: Արմավիրի մարզում վերջին երկու ամսվա ընթացքում 51 մարդու մոտ հաստատվել է հիվանդությունը, արձանագրվել՝ 3 մարդու մահ եւ ինչպես կորոնավիրուսի դեպքում, այնպես էլ հիմա իշխանությունն անգործության է մատնված: Իսկ դրան զուգահեռ արցախյան պատերազմների մասնակիցների հետ հանդիպման ժամանակ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասել է, որ սեպտեմբերի 22-ին Մարզահամերգային համալիրում սպասվում է շատ մեծ, կարեւոր միջոցառում։

«Մենք չուզեցինք դրսում հանդիպել, որպեսզի հանրահավաքի տպավորություն չթողնենք։ Մարդկանց ակնկալիքները հանրահավաքային չլինեն, եւ նաեւ մեր ասելիքներն ու ուղերձները, թե ինչ ենք անելու հաջորդ օրվանից , ճիշտ ձեւով թիրախային տեղ հասնեն», - նշել է նա։

Սա, թերեւս նշանակում է, որ այս շարժման պայքարի համար կորսված է եւս մեկ ամիս: Մինչդեռ անոնսավորվում ու տարբեր հանդիպումների ժամանակ խոսք էր տրվում, թե ակտիվություն է լինելու սեպտեմբերի հենց սկզբին: Ըստ էության, ստացվեց նույնը, ինչ մայիսին էր, երբ ասվում էր, թե հարց է լուծվելու «մայիսն էլ հունիս չի դառնալու», եւ ահա սեպտեմբերյան պայքարն էլ հուշիկ քայլերով դառնում է հոկտեմբերյան: Բայց այս դեպքում արդեն հարց է ծագում՝ արդյոք հոկտեմբերին կլինի ընդդիմադիր դաշտում այն կոնսենսուսը, որը, կարծես թե, ձեւավորվել էր մայիսին: Ինչպես ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է ասում. «Բագրատ սրբազանին բոլորս ասացինք իր հետ համաձայն ենք, ինքը պետք է գործ անի, ես չեմ տեսնում գործ: Մենք հիմա էլ Բագրատ Սրբազանին օժանդակում ենք, սեպտեմբերին հետն ենք լինելու, դրանից հետո վերջացավ լիմիտը: Եթե նրա քաղաքական ասելիքը ավելի ցածր է, քան մերը, հենա մենք կասենք էլի»:

Որքան էլ դառն է ընդունել, այլեւս փաստ է, որ գրեթե կես տարի հանրային որոշակի շրջանակներ համախմբած նախ «Տավուշը հանուն հայրենիքի», ապա «Սրբազան պայքար» վերանվանված շարժումը գործնականում չտվեց որեւէ արդյունք, չարդարացվեցին հույսերն ու սպասումները: Եվ այն վստահությունը, որը կար շարժման առաջնորդի նկատմամբ, այլեւս մսխված է: Ավելին՝ այս ընթացքում մի կողմից ժամանակ տրվեց, որ Նիկոլ Փաշինյանն իր չեղած վարկանիշը կարողանա կամաց-կամաց իմիտացիա ստեղծել, թե բարձրանում է՝ Կիրանցում ու Ջերմուկում ջերմ ընդունելություններ բեմադրելով, իսկ մյուս կողմից էլ ի ցույց դրվեց, որ ամենեւին էլ նախորդ շարժումների քաղաքական առաջնորդների կենսագրությամբ չէր պայմանավորված ընդդիմության հաջողության չհասնելը: Անձամբ Հռոմի պապն էլ գար ու առաջնորդեր ընդդիմադիր պայքարը, էլի արդյունքը լինելու էր նույնը՝ հայաստանյան առկա քաղաքական բովանդակության, հռետորաբանության եւ տրամաբանության մեջ: Ինչպես նախորդ փողոցային պայքարը համակարգող շարժումները, այնպես էլ Բագրատ սրբազանի շարժումը խուսափեցին մի շարք կարեւոր հարցերի պատասխաններից, թե, ի վերջո, ի՞նչ հստակ այլընտրանք է առաջարկվում, կենացներից անդին՝ ինչպես ենք վերադարձնելու կորցրածը, ու ինչպիսի արտաքին վեկտոր է ունենալու Հայաստանը՝ այլեւս բեւեռացված աշխարհում, որտեղ կիսահղի վիճակ չի լինում՝ կա՛մ այս կողմում ես, կա՛մ` այն:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐԻԶՄ

Ընդհանրապես, այն իրավիճակն, ինչ տիրում է ընդդիմադիր դաշտում, լավագույնս կարելի է ներկայացնել Սուրեն Պետրոսյանի օրինակով: Մի անուն, որին բոլորն ասում են, թե չեն ճանաչում, չգիտեն՝ ում կողմից է հովանավորվում կամ ուղղորդվում, որտեղից հայտնվեց եւ ընդհանրապես՝ ինքը ոչ մեկ է, բայց բոլորը խոսում են նրանից: Ավելին՝ Հանրապետության հրապարակում մայիսին գրեթե վարչապետի թեկնածու հռչակված Բագրատ սրբազանի կադրային քաղաքականությունը երեւաց հենց այնտեղ, որ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը համարվում էր իր շարժման առաջնորդներից մեկը, քաղաքական խորհրդատուն ու աջ ձեռքը, իսկ հետո պարզվեց, որ է՛լ ժուչոկ է եղել վրան, է՛լ ներդրված է եղել, է՛լ հազարումի մեղքեր ունի: Վերջինս էլ գնաց գանգատվելու Հանրայինի Պետրոս Ղազարյանին՝ «բոչկա» գլորելով ամբողջ ընդդիմադիր դաշտի վրա: Ահա, թե ինչ է լինում, երբ ոչ թե անցած ճանապարհ, հստակ սկզբունքներ ունեցող մարդիկ, այլ պատահական անցորդներն են հայտնվում ընդդիմադիր պայքարի հարթակներում: Ընդ որում՝ եթե հիշում եք, գոնե «Իրավունք»-ը զգուշացրել էր ի սկզբանե, որ Սուրոն Կիրանցում «Աղավնո-2» օպերացիա է իրականացնում: Չիմացողների համար նաեւ իր կենսագրությունն էլ էինք ներկայացրել:

Ինչեւէ, վերադառնանք Սուրեն Պետրոսյանի հնչեցրած մտքերին Հանրայինի եթերում, ով դեռ շարժման մեջ, իբրեւ առաջնորդներից մեկը, այդքան «դուխով» չէր իր մտքերն արտահայտում Պետրոս Ղազարյանի մոտ, ինչքան հիմա՝ իշխանության ջրաղացին ջուր լցնելով: Համաձայնեք, որ Պետրոսն ամենավերջին մարդն է, ում հետ իրական ընդդիմադիրը պետք է քննարկի՝ ընդդիմության խոհանոցում առկա խնդիրների մասին: Ու այսքանից հետո՝ դեռ Սուրեն Պետրոսյանը զարմանում է, որ իրեն համարում են «նիկոլական»: Ի դեպ, մեզ էլ մինչեւ այժմ զարմացնում է, թե «սկզբունքային» Սուրեն Պետրոսյանն ինչպես էր 2019-ին հայտարարում, որ «Ժողովրդական համախմբում»-ը քաղաքական կուսակցություն դառնալու միտում չունի, բայց հետո դարձավ կուսակցություն, մի հատ էլ մասնակցեց Երեւանի ավագանու ընտրություններին ու ձայներ փոշիացրեց:

Այսպիսով՝ Սուրեն Պետրոսյանն ասում է, թե «Դիմադրություն» շարժմանը չի մասնակցել, բայց երբ իջնում էր ման գալու, միջին եւ միջինից վերեւ կանգնած մարդկանց հարցեր է տվել. «Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին հարցրել եմ՝ կուզե՞ք լինի իշխանափոխություն, բայց իշխանության է գալու Սերժ Սարգսյանը, այսինքն՝ իր թիմակիցներից ինչ-որ մեկը, բոլորն ասել են՝ ավելի է լավ է Նիկոլ Փաշինյանը մնա: Սերժ Սարգսյանի կողմնակիցներին եմ հարցրել՝ կուզե՞ք լինի իշխանափոխություն, բայց գա Ռոբերտ Քոչարյանը կամ իր կողմնակիցը, ասել են՝ իհարե՝ ոչ, էլ խի՞ ենք անում, թող հենա մնա Նիկոլ Փաշինյանը: Բա էս մարդկանց խի՞ եք էսքան խաբում»: Ընդ որում՝ Սուրոն այնպիսի ոգեւորությամբ է սա ասում, թե բա՝ տեսեք, ամենաուժեղ տղեն ես էի, որ կարողացա էս միտքն արտահայտել: Բայց հարց է ծագում՝ բա դու այդ հարցով՝ ինչո՞ւ էիր պառակտում ընդդիմությանը: Օրինակ, այս հարցի պատասխանը շարքային քոչարյանականն ու ՀՀԿ-ականն ի՞նչ պետք է պատասխաներ, արդյոք որոշում կայացնողները միջին ու միջինից բարձր շարքերում են գտնվում: Եվ ընդհանրապես՝ ո՞վ է լիազորել Սուրեն Պետրոսյանին գնալ քոչարյանական ու ՀՀԿ-ական թերեւերում հարցախույզ անցկացնել, թե ո՞ւմ բերենք իշանության՝ Նիկոլի փոխարեն: Իսկ գուցե իր այս հարցադրումներով Սուրեն Պետրոսյանին ինչ-որ ստվերային ուժեր լիազորել էին նման կեղծ օրակա՞րգ ձեւավորել՝ քոչարյանականների մոտ տպավորություն թողնելով, թե ուղարկված է ՀՀԿ-ից, մյուս թեւում կասկածներ առաջացնելով, որ ուղարկված է Քոչարյանից: Լավ, այս պառակտումը մտցնելն ինչի՞ համար է, կամ արդյոք կուսակցական սովորական պահակի անձնական կարծիքը կարելի է բերել Հանրայինի եթեր ու մատուցել որպես քաղաքական ուժի պաշտոնական դիրքորոշում:

Երիցս ճիշտ է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, երբ ընդգծում է. «Հայաստանն ունի 3 անվտանգային սպառնալիք՝ պանթուրքիզմ, նիկոլիզմ ու քաղաքական տրանսգենդերիզմ»:

Ի դեպ, ընդդիմության խնդիրը այնպես չէ, որ միայն սուրենպետրոսյաններն են, այլ նաեւ ավետիքչալաբյանները: Ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն օրերս իր հարցազրույցներից մեկում անդրադարձել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի արտահայտած այն մտքին, թե՝ «բոլորը զոհաբերեցին Լեռնային Ղարաբաղը՝ թե՛ թուրքերը, թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի, թե՛ արեւմտյան երկրների իշխանությունները»։ Նահապետյանը հարց է բարձրացնում. «Հիմա Ավետիք Չալաբյանը կարո՞ղ է հիմնավորել՝ Ռուսաստանի մեղավորությունն ինչո՞ւմն է: Օրինակ, երբ 2021 թվականի նոյեմբեր ամսից Ռուսաստանին մի կողմ էին դրել, բանակցություններում չկար Ռուսաստան, Ավետիք Չալաբյանն իր «Հայաքվե»-ով, Իշխան Սաղաթելյանն իր կուսակցոթյունով քանի՞ անգամ են ընդզվել՝ ասելով, դուք նոր միջնորդներ եք ներգրավում: Ընդ որում՝ այդ միջնորդներն իրավական առումով չունեն որեւիցե պարտավորություն Հայաստանի Հանրապետության առջեւ, իսկ ՌԴ-ն ունի, որովհետեւ ՌԴ նախագահի ստորագրությունն առնվազն 4 եռակողմ հայտարարության ներքո է գտնվում: Իսկ Եվրոպան, Ֆրանսիան ի՞նչ պարտավորություններ ունեն Հայաստանի հանդեպ, բացարձակապես ոչ մի… Այնպես որ, պետք չէ կեղծել ու պատվեր կատարել»:

Այն, որ տարբեր փուլերում ընդդիմադիր դաշտում ծլում են պատեհապաշտներ, ներդրված անձնիք ու դրանով հիասթափություն, պառակտում առաջացնում, սա ամենեւին էլ չի նշանակում, թե հավերժ այսպես կարող է շարունակվել: Ի վերջո, կարելի է սխալվել մեկ-երկու անգամ, բայց անընդհատ նույն սխալները թույլ տալն արդեն ախտորոշում է: Ուստի՝ ոչ թե տուրիստների վրա 500 դրամով զուգարանի մուտք ապահովելու մտքի հեղինակ Նիկոլ Փաշինյանը պետք է կարողանա իրականություն դարձնել հիմա էլ ֆեյք ընդդիմափոխությունը, որի համար պարարտ հող է նախապատրաստվում, այլ, վերջիվերջո, իրական ընդդիմությունը գնա վճռական քայլեր անելու ճանապարհով՝ լուրջ մարդկանցով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top