Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

«ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՂԹԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՄԻՆՉԵՎ 23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՄԱՐԻԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

Սպորտ

Օրերս Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած Բազկամարտի Աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում մեր թիմը նվաճել է 3 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ։ Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել արծաթե մեդալակիր ՄԱՐԻԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը.-65 կգ քաշային կարգում եմ հանդես եկել։ 8 հոգի էին իմ քաշային կարգում։ Մրցակիցներս ֆրանսիացի, թուրք, չեխ, սլովակ, կանադացի, ղազախ էին ազգությամբ։ Թուրքին մեկ անգամ պարտվեցի, ապա եզրափակիչ հասնելու համար հաղթեցի նրան։ Եզրափակչում ափսոս չեխ մրցակցիս եմ պարտվել, սակայն շատ մոտ էի ոսկե մեդալին։ Ընդամենը 2,5 տարի պարապել, զբաղվել բազկամարտով ու նվաճել արծաթե մեդալ, շատ մեծ արդյունք եմ համարում։ Նշեմ, որ այս մրցաշարից ընդամենը 5 օր առաջ եմ իմացել, որ մեկնելու եմ մասնակցելու, քանի որ փաստաթղթերի խնդիր կար։ Ես նաև Բժշկական համալսարանի ուսանողուհի եմ, սովորում եմ անվճար։ Բժշկությունն ու սպորտը առայժմ մեկը մյուսին չեն խանգարում։ Անում եմ ամեն ինչ, որևէ տեղ չթերանալու և նոր ձեռքբերումներ ունենալու համար։

Անկեղծ ասած, ծնողներս, շրջապատս դեմ էին, որ ես սպորտով էի զբաղվում, սակայն նկատելով իմ գրանցած հաջողությունները, հպարտանում են ինձանով։ Մեր թիմը 10 մարզիկ էր, նվաճել ենք 3 ոսկե, 2 արծաթե ու 2 բրոնզե մեդալ։Ես ծնունդով Գյումրիից եմ, բայց բնակվում եմ Երևանում։ - Շնորհակալություն, Մարիամ, մեզ ժամանակ տրամադրելու համար։ - Ես էլ շատ զգացված եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ