Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ԼԵԳԵՆԴԱՐ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԻ ԲՐՈՆԶԱՁՈՒՅԼ ԱՐՁԱՆԸ

Մշակութային

Սեպտեմբերի 5-ը լեգենդար մարմնամարզիկ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, «Օղակների արքա», մեծ հայ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԻ հիշատակի օրն էր։ Այդ կապակցությամբ, Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում կայացել է լեգենդար մարմնամարզիկի բրոնզաձույլ արձանի բացման արարողությունը։ Տարելիցի առթիվ, մատուցվել է հոգեհանգստյան կարգ։ Ներկաները ծաղիկներ են խոնարհել Ազարյանի շիրիմին և խնկարկել նրա պայծառ հիշատակը։ Պետական ֆինանսավորմամբ ստեղծված արձանի հեղինակը քանդակագործ ԳՈՌ ԴԱՎԹՅԱՆՆ է։ Նրա խոսքով ներկայացված մի քանի էսքիզներից լեգենդար մարմնամարզիկի որդին Էդուարդը ընտրել է վերջնական տարբերակը «Ազարյանական խաչը» թեքված կատարելիս։

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանի խոսքով Ալբերտ Ազարյանին նվիրված բրոնզաձույլ արձանը վկայությունն է պետության կողմից լեգենդար մարմնամարզիկի կյանքի ու գործունեության նկատմամբ գնահատանքի։ Ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարն ու նրա տեղակալը։

Ներկայացրեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ