Արամ Սարգսյանը կրկնակի ուրացող է. Գեղամ Մանուկյան «Արմմոնո»-ն 23-րդ անգամ միավորում է թատրոնն ու հանդիսատեսին Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում դարձավ Լեհաստանի գավաթակիր (տեսանյութ) Երկրորդ միջազգային հակաֆաշիստական համաժողովն ամփոփեց իր աշխատանքները Մոսկվայում Ամուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ «Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. Goal Երևանի սիրո պակասը կլրացնեն ազնավուրցիները 6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունը Պուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան «Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա

Մանուկից երբեք չէի սպասի, Հայրոյի կորուստը շատ ենք զգալու. նոր մանրամասներ՝ Նալբանդյանի դեպքից

Հանդիպում

Արմավիրի Նալբանդյան համայնքի բնակիչները ցնցված են տեղի ունեցած ողբերգությունից:  Համայնքի բնակիչներից 41-ամյա Մանուկ Մարգարյանը կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ, որի հետեւանքով զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը եւ հրազենային վիրավորում է ստացել նույն բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը: Ընդ որում՝ զինված Մանուկ Մարգարյանին հաջողվել է վնասազերծել դեպքից միայն ժամեր անց՝ ուշ գիշերին: Նա ձերբակալվել եւ ներկայացվել է Քննչական կոմիտե: Հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերվել է: Ինչ է կատարվել Նալբանդյան համայնքում եւ ինչու «Իրավունք»-ը պարզել է «Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ, իրավապաշտպան ԱՅՍԵՐ ԻՍԱՅԱՆԻՑ, ով նույնպես այս համայնքից է: Նա նշեց, որ ժամեր շարունակ մեծ թվով ոստիկաններ կային համայնքում, իրավիճակը խիստ լարված էր, քանի դեռ Մանուկ Մարգարյանին չէին հայտնաբերել:

— Պարոն Իսայան, ճանաչո՞ւմ էիք Մանուկ Մարգարյանին: Սպասելի՞ էր, որ նա կարող է նման քայլի դիմել:

— Մարգարյանները շատ հարգված ու ընտիր ընտանիք են եղել գյուղում. արարող, ստեղծող մարդիկ են: Նալբանդյան համայնքում երբեւէ որեւէ վեճի կամ միջադեպի անգամ մասնակից չեն եղել՝ բացառությամբ մի դեպքի, որ 2001 թվականին Մանուկի եղբայրը՝ Հակոբը, որը դեռ երեխա էր, անփություն էին արել, նստեցրել էին ղեկին, ինքն էլ պատահմամբ հորեղբորս տղային գցել էր մեքենայի տակ: Սա միակ միջադեպն է եղել Նալբանդյան գյուղում, որի հետ կապված իրենց անունը շոշափվել է: Իսկ այն, ինչ կատարվեց հիմա՝ սեպտեմբերի 7-ին, աբսուրդ է: Չկա այդպիսի բան, որով կարող եմ Մանուկի արածն արդարացնել: Ոստիկանությունը համարվում է իմ ու ձեր առօրյայի քաոսային իրավիճակները վերացնողը: Ու էական չէ՝ Մանուկը իմ գյուղից է կամ ում տղան է: Գործածվել է ապօրինի զենք, խլվել է կյանք, ուրեմն՝ կա քրեական օրենսգրքով նախատեսված հոդվածներ, որոնք պետք է կիրառվեն: Ուղղակի շատ եմ ափսոսում: Անկեղծ ասած, Մանուկից երբեք չէի սպասի: Իր մեջ նմանատիպ ագրեսիա երբեք չեմ տեսել: Նա ընտիր գյուղատնտես է, հողին նվիրված երիտասարդ, շատ ընտիր դեղձի այգիներ ունի: Երբեմն գնում էինք իրենց այգիները՝ տեսնելու, թե ինչ սուպեր ու օրինակելի գյուղատնտես է, ինչպիսի տնկարաններ է հիմնում, ինչպես է կռացած պատրուս անում, բերքը հատիկ-հատիկ մշակում: Իրոք, շատ եմ ցավում:

— Իսկ ի՞նչ են պատմում համագյուղացիները գուցե կա՞ր ինչ-որ բան, որը Մանուկ Մարգարյանին դրդել է որոշակի քայլերի:

— Ըստ շրջանառվող լուրերի, վերջերս Մանուկի եղբայրը՝ Հակոբը եւ նրա կինն անցնում էին թմրանյութի վաճառքի գործով: Եթե չեմ սխալվում, ասում են՝ այդ գործը դեռ քննչականում է կամ գուցե արդեն գնացել է դատարան: Այդ դեպքից հետո՝ Մանուկը կորցրել էր իր հոգեկան հավասարակշռությունը: Նա չէր սպասում ընտանիքին այդ կարգի հարված: Բայց, միեւնույն է, Մանուկը միշտ հարգանքով է եղել բոլորի հանդեպ: Էլի եմ ասում՝ շատ համեստ, խելոք ընտանիք են: Ափսոսում եմ, որ Մարգարյաննների գերդաստանն այսպիսի հարված ստացավ:

— Իսկ ի՞նչ կասեք սպանված ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանի մասին:

— Շատ կարգին տղա էր, օրինակելի ընտանիքի զավակ, օրինակելի հայր, սիրված ընկեր: Արեւիկ համայնքից էր, գյուղապետի հորեղբոր փեսան էր: Չեմ ուզում հավատալ, որ Հայրոն մահացել է: Ցավակցում եմ ընտանիքի անդամներին, ամբողջ ոստիկանության համակարգին՝ ի դեմս Արմավիրի ոստիկանության եւ ծառայակից ընկերների, որ Հայրոյի նման նվիրված ոստիկան գնաց իրենց թիկունքից, գնաց ամբողջ հոկտեմբերյանցիների թիկունքից: Սիրտս անկեղծորեն ցավում է, Հայրոյի կորուստը շատ ենք զգալու բոլորս, նրա նման տղու պակասը մենք ունենալու ենք:

— Ի վերջո, որեւէ վարկած շրջանառվո՞ւմ է, թե բուն պատճառն ի՞նչ է եղել, որ Մանուկը զինված սկսել է կրակոցներ արձակել:

— Ըստ ինձ հասած տեղեկությունների, ոստիկանությունը ինֆորմացիա է ստացել, որ Մանուկի մոտ ապօրինի զենք-զինամթերք կա, եկել էին դրա հետեւից: Երբ մոտեցել են, արձակվել է ավտոմատ տիպի հրազենից կրակոցներ, որի հետեւանքով Հայրապետ Ստեփանյանի ստացած վերքը կյանքի հետ ուղղակի անհամատեղելի է եղել: Իսկ Արթուր Այվազյանը, որը Հոկտեմբերյանի շրջանի Արգավանդ համայնքից է, ստացել է մարմնական ծանր վիրավորում: Ընդ որում, միայն Հայրապետ Ստեփանյանն ու Արթուր Այվազյանը չեն եղել, այլ եղել է ոստիկանական խումբ:

— Բայց եթե ոստիկանական խումբ է եղել, իրականացվել է կոնկրետ օպերացիա, ինչպե՞ս է Մանուկին հաջողվել փախչել:

— Նախ իր մոտ եղել է ավտոմատ եւ երկրորդ՝ դեպքը տեղի է ունեցել տնամերձ հողամասով՝ անբնակելի տարածքում՝ մի վայր, որին Մանուկը շատ ընտիր տիրապետում է: Եվ ամենակարեւորը՝ եթե ես էլ գնայի Մանուկին զինաթափելու խմբի հետ, ինքս էլ ոչինչ չէի նախատեսի, որովհետեւ նրան ճանաչելով՝ կասեի, որ նա չի դուրս գա քո հետ ավտոմատով կռիվ խաղալու: Ոստիկանության աշխատակիցներից գրեթե բոլորը տարբեր ժամանակներում Մանուկի հետ շփվել էին, նրան ճանաչում էին՝ եղբոր դեպքով պայմանավորված: Բոլորը նրա մեջ տեսնում էին դաստիարակված, ադեկվատ, լուրջ մարդու, ով հարգանքով է վերաբերում ոստիկանությանը, պատվին, շնորքին: Այսինքն՝ ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ Մանուկը կարող է կրակել: Դրա համար իրենք գուցեեւ չեն տեսել անհրաժեշտություն՝ «կալցիո» օպերացիա անելու: Ու առհասարակ, համայնքում ոչ ոք նրանից վատ բան, որեւէ ագրեսիա չի տեսել: Ավելին՝ չեմ բացառում, որ նրան ուղղակի ասելու էին՝ «Մանուկ ջան, ախպեր, կամավոր հանձնի այդ զենքը», այլ ոչ թե պառկեցնելու էին գետնին եւ այլն: Այնպես որ, կարելի է ենթադրել, թե ինչու է ոստիկանությունը, ժողովրդի լեզվով ասած՝ ավելի արխային եղել:

— Որպես իրավապաշտպան եւ որպես համայնքի ներկայացուցիչ՝ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ դասեր պետք է քաղել տեղի ունեցածից:

— Նախեւառաջ կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր իրենց տներում պահում են ապօրինի զենք-զինամթերք, իմանան, որ մի օր այդ զենքը կրակելու է, թող տանեն հանձնեն ոստիկանություն: Հորդորում եմ նաեւ չմոռանալ, որ ոստիկանությունն իմ ու քո, բոլորիս ընտանիքների անվտանգության, խաղաղ քնի, հասարակական կարգի ապահովման երաշխավորն է: Այն, որ այսօր վտանգված է ոստիկանի կյանքը, սա չափից ավելի մեծ ցավ է: Եվ վերջում ուզում եմ շեշտել՝ նալբանդյանցին մարդասպան չէ՛, ոստիկան սպանող չէ՛: Սա դեպք էր, որը հարված էր ամբողջ գյուղի հեղինակության ու պատվի համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Արամ Սարգսյանը կրկնակի ուրացող է. Գեղամ Մանուկյան«Արմմոնո»-ն 23-րդ անգամ միավորում է թատրոնն ու հանդիսատեսինՎահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում դարձավ Լեհաստանի գավաթակիր (տեսանյութ)Երկրորդ միջազգային հակաֆաշիստական համաժողովն ամփոփեց իր աշխատանքները ՄոսկվայումԱմուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ«Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. GoalԵրևանի սիրո պակասը կլրացնեն ազնավուրցիները6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունըՊուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան«Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտԹրամփի մաքսային ռումբը հասավ AmazonԵրևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.amԶգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակըԱդրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրաԴեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսինՎարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեցԴեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության. ԲացահայտումՌուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ)Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալներըՊաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիսԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ ԹրամփՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ ԲաբուխանյանԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիԻնչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top