Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է Հայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները Կառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել Պոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ) ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարի Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. Տեսանյութ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Հայաստանի տակ մի իսկական հրաբուխ է եռում

Վերլուծություն

Օ­րերս Ադր­բե­ջա­նը պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րեց, որ ա­վարտ­վել է ար­ցախ­ցի գեր­եվարված պաշ­տոն­յա­նե­րի հետ կապ­ված քրգոր­ծի «քննութ­յու­նը», ու այն տե­ղա­փոխ­վում է դա­տա­րան: Այն, որ դա քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րութ­յուն է, ե­րե­ւի բա­ցատ­րե­լու կա­րիք չկա: Ուս­տիեւ ա­ռաջ է գա­լիս պարզ հարց՝ ին­չո՞ւ հենց այս պա­հին Ա­լիե­ւը ո­րո­շեց ակ­տի­վաց­նել այդ գոր­ծըն­թա­ցը:

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ» 20 ՏՈԿՈՍԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՉԷ

­Նախ նկա­տենք, որ ար­ցախ­յան պաշ­տոն­յա­նե­րին դա­տա­րան տա­նե­լը, այս­պես ա­սենք, մտա­ծե­լու հար­ցեր է ա­ռա­ջաց­նում ինչ­պես Ա­լիե­ւի, այն­պես էլ, շատ ա­վե­լի մեծ չա­փով, Նի­կո­լի հա­մար: Ա­լիե­ւի հա­մար հիմ­նա­կան խնդիրն այն է, որ ստիպ­ված է բաց դա­տա­վա­րութ­յուն անց­կաց­նել՝ այս պատ­մութ­յան շուրջ շատ մեծ ար­տա­քին հե­տաքրք­րութ­յան պատ­ճա­ռով: Իսկ բաց դա­տի դեպ­քում գոր­ծըն­թա­ցի հան­դեպ հար­յուր տո­կո­սա­նոց վե­րահս­կո­ղութ­յուն Ա­լիե­ւը չու­նի:

­Բայց ար­ցախ­յան պաշ­տոն­յա­նե­րի գործն Ա­լիե­ւի հա­մար նաեւ «հար­վա­ծա­յին գոր­ծիք» է, եւ երբ, չնա­յած սպաս­վող կնճռոտ ե­րանգ­նե­րին, նա հայ­տա­րա­րում է այդ «գոր­ծի­քը» գոր­ծադ­րե­լու մա­սին, ա­պա հար­ցը, թե ին­չու հենց այս պա­հին, դառ­նում է առն­վազն մեկ­նա­բա­նութ­յան կա­րոտ: Իսկ այդ հար­ցի պա­տաս­խա­նին մո­տեց­նում է այն տես­լա­կա­նը, որ այս դա­տա­վա­րութ­յուն կոչ­վա­ծը շատ ա­վե­լի լուրջ խնդիր է Նի­կո­լի հա­մար:

Երբ Բա­քուն հայ­տա­րա­րեց Ա­րա­յիկ Հա­րութ­յուն­յա­նի ըն­դա­մե­նը մեկ «հար­ցազ­րույ­ցի» եւ այն հրա­պա­րա­կե­լու մա­սին, միայն դա բա­վա­կան ե­ղավ Նի­կո­լին ցնցում­նե­րի հասց­նե­լու հա­մար, եւ նա հլու-հնա­զանդ գնաց Տա­վու­շում հո­ղեր տա­լու: Իսկ հի­մա ար­ցախ­յան բո­լոր պաշ­տոն­յա­ներն են բաց դա­տում խո­սե­լու հնա­րա­վո­րութ­յուն ստա­նում, ու թե ին­չեր կա­սեն, դա Նի­կո­լի հա­մար պետք է որ շատ ա­վե­լի լուրջ ցնցու­մա­յին է­ֆեկտ ա­ռա­ջաց­նի:

Այս­պի­սով այն, որ այդ դա­տա­վա­րութ­յուն կոչ­վա­ծը Նի­կո­լին ուղղ­ված շատ լուրջ ճնշու­մա­յին գոր­ծիք կա­րող է դառ­նալ, դա հաս­տատ: Բայց կա­րող է նաեւ չդառ­նալ, ա­սենք այս սցե­նա­րի դեպ­քում: Օ­րերս Ա­լիե­ւը հայ­տա­րա­րեց, որ հայ-ադր­բե­ջա­նա­կան «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հետ կապ­ված կան 80 տո­կո­սա­նոց պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ: Բայց դա կա­րե­լի է ձե­ւա­կեր­պել նաեւ այս­պես՝ պայ­մա­նագ­րի 20 տո­կո­սը դեռ հա­մա­ձայ­նեց­ված չէ: Ն­կա­տենք. այդ 80 տո­կո­սի մա­սին Ա­լիե­ւը հայ­տա­րա­րութ­յուն ա­րել էր նաեւ հու­լի­սի վեր­ջե­րին, այ­սինքն՝ դրան հա­ջոր­դած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ո­րե­ւէ բան այս­տեղ չի փոխ­վել: Այ­սինքն, խոս­քը մնա­ցած ա­մե­նադժ­վար հատ­վա­ծի մա­սին է, եւ գոր­ծըն­թա­ցը դրան բախ­վե­լով, հայտն­վել է տե­ղապ­տույ­տում: Եվ ե­թե Ա­լիեւն ու­զում է գոր­ծը տե­ղից շար­ժել, ա­պա Նի­կո­լի վրա լուրջ ճնշում­նե­րի ա­ռիթ նա ու­նի, եւ ար­ցախ­յան պաշ­տոն­յա­նե­րի դա­տա­վա­րութ­յուն կոչ­վա­ծի մեկ­նար­կի մա­սին խո­սակ­ցութ­յուն­նե­րը հենց նման ակ­նարկ կա­րե­լի է ըն­կա­լել: Իսկ ե­թե հան­կարծ մոտ ժա­մա­նակ­ներս մնա­ցած 20 տո­կոսն էլ հա­մա­ձայ­նեց­վի, ա­պա քիչ հա­վա­նա­կան է, որ ար­ցախ­յան պաշ­տոն­յա­նե­րը դա­տա­վա­րութ­յան ժա­մա­նակ «ա­վե­լորդ բա­ներ» կա­սեն:

ԱԼԻԵՎԻ ՆՈՐ ՀԱՐՎԱԾԸ ՆԻԿՈԼԻՆ

Այ­սպի­սով, նո­րից գա­լիս ենք նրան, թե այդ ինչ չհա­մա­ձայ­նեց­ված 20 տո­կո­սի մա­սին է խոս­քը: Հու­լի­սին Ա­լիե­ւը հայ­տա­րա­րել էր, որ Նի­կո­լը պետք է լու­ծի նախ՝ Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րութ­յան հետ կապ­ված հար­ցը, ա­պա՝ Հա­յաս­տա­նը եւ Ադր­բե­ջա­նը պետք է հա­մա­տեղ դի­մեն ԵԱՀԿ-ին՝ Մինս­կի խում­բը լու­ծա­րե­լու խնդրան­քով: Այլ կե­տե­րի մա­սին նա չխո­սեց, թեեւ դրանք կան. հա­մե­նայն­դեպս, Նի­կոլն օ­րերս խո­սում էր 17-ից՝ 13 հոդ­վա­ծի հա­մա­ձայ­նեց­ված լի­նե­լու մա­սին, եւ ե­թե հա­նում ենք Հեյ­դա­րո­վի­չի թվար­կած­նե­րը, մեկ-եր­կու հոդ­ված դեռ մնում է:

Ու դժվար չէ հաս­կա­նալ, որ ա­մե­նա­հիմ­նա­կան­նե­րը հենց այդ «ա­ռեղծ­վա­ծա­յին» մեկ-եր­կու կե­տերն են: Կա­րե­լի է մտա­ծել նաեւ այս­պես. Ա­լիե­ւը, ինչ խոսք, հի­մար մարդ չէ, հաս­կա­նում է, որ Սահ­մա­նադ­րութ­յան հար­ցը Նի­կոլն այս պա­հին, ան­գամ մե­ծա­գույն ցան­կութ­յան դեպ­քում, հա­զիվ թե կա­րո­ղա­նա լու­ծել: Այ­սինքն, ե­թե ու­զում է ամ­բող­ջա­կան պայ­մա­նա­գիր, այդ կե­տը պետք է շրջան­ցեն, եւ ռու­սա­կան ա­ռա­ջարկ­նե­րում նման տար­բե­րակ կա. պայ­մա­նագ­րում պար­զա­պես ֆիք­սում են, որ այն գե­րա­կա է եր­կու երկր­նե­րի ներ­պե­տա­կան օ­րենսդ­րութ­յան մեջ, եւ վերջ: Այ­սինքն, Սահ­մա­նադ­րութ­յան թե­ման դեռ պա­հե­լով օ­րա­կար­գում, Ա­լիեւն այն հա­վել­յալ ճնշման մի­ջոց է սար­քել Նի­կո­լի դեմ՝ հենց մնա­ցած վեր­ջին կե­տում հա­մա­ձայ­նութ­յուն ստա­նա­լու հա­մար:

ԻՆՉՈՒ Է ԱՅՍՊԵՍ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԵԼ ԹԵՀՐԱՆԸ

­Թե որն է այդ վեր­ջին կե­տը. այդ մա­սին եւս շատ է խոս­վել, թեեւ վեր­ջին զար­գա­ցում­նե­րը գա­լիս են հեր­թա­կան ան­գամ աս­վածն ա­պա­ցու­ցե­լու: Այն գեր­հա­ճա­խա­կիա­ցած կոշտ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, ո­րոնք վեր­ջին օ­րե­րին գա­լիս են Ի­րա­նից՝ ուղղ­ված «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» ան­թույ­լատ­րե­լիութ­յա­նը, շատ բան են ակ­նար­կում: Բա­նը հա­սավ նրան, որ շրջա­նա­ռութ­յան մեջ հայտն­վեց Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խութ­յան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սին վե­րագր­վող հայ­տա­րա­րութ­յուն, ո­րը կա­րե­լի է հա­մա­րել նաեւ Մոսկ­վա­յին ուղղ­ված ծայ­րա­հեղ կոշտ գնա­հա­տա­կան. «Վեր­ջին շա­բաթ­նե­րին կրկին հա­կա­սութ­յուն­ներ են բոր­բոք­վել Զան­գե­զու­րի մի­ջանց­քի ստեղծ­ման շուրջ, ո­րը Թուր­քիան եւ Ադր­բե­ջա­նը ցան­կա­նում են կա­ռու­ցել հա­րա­վա­յին Հա­յաս­տա­նով՝ Նա­խիջ­եւա­նը կա­պե­լու մայր­ցա­մա­քա­յին Ադր­բե­ջա­նի հետ: Ծ­րա­գի­րը հատ­կա­պես մտա­հո­գում է Ի­րա­նին, քա­նի որ այն սպառ­նում է Հա­յաս­տա­նի տա­րած­քով դե­պի Եվ­րո­պա տա­նող միակ ցա­մա­քա­յին ճա­նա­պար­հին: Ա­յա­թոլ­լահ Խա­մե­նեին իր դիր­քո­րո­շումն այս հար­ցում հստակ ար­տա­հայ­տել է 2021 թվա­կա­նին՝ ա­սե­լով, որ Ի­րա­նը թույլ չի տա տա­րա­ծաշր­ջա­նում սահ­ման­նե­րի փո­փո­խութ­յուն­ներ, ո­րոնք սպառ­նում են նրա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շա­հե­րին եւ Կով­կա­սի կա­յու­նութ­յա­նը…»,- եւս մեկ ան­գամ Թեհ­րա­նի մո­տե­ցու­մը եւ շա­հե­րը մեկ­նա­բան­վում  են հայ­տա­րա­րութ­յան մեջ։ Հա­ջոր­դում է ծայ­րա­հեղ կոշ­տա­ցում. «Ռու­սաս­տա­նը պետք է հստակ հաս­կա­նա, որ Զան­գե­զու­րի մի­ջանց­քի ստեղծ­մանն իր վեր­ջին ա­ջակ­ցութ­յու­նը հա­կա­սում է Ի­րա­նի հետ բա­րե­կա­մութ­յան եւ ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յան մա­սին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րին։ Քա­նի որ Ուկ­րաի­նա­յի հետ պա­տե­րազ­մը շա­րու­նա­կում է զգա­լի ռե­սուրս­ներ խլել Մոսկ­վա­յից, Ի­րա­նը հի­շեց­րել է Ռու­սաս­տա­նին, որ ի­րենց երկ­կողմ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը չպետք է հիմն­ված լի­նեն միա­կող­մա­նի շա­հե­րի վրա: Եզ­րա­փա­կե­լով, Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խութ­յան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սը եւ Ա­յա­թոլ­լահ Խա­մե­նեին հաս­տա­տա­կամ են ի­րենց դիր­քե­րում, եւ տա­րա­ծաշր­ջա­նում ցան­կա­ցած մի­ջամ­տութ­յուն, լի­նի դա Թուր­քիա­յից, Ադր­բե­ջա­նից կամ Ռու­սաս­տա­նից, դի­վա­նա­գի­տա­կան ​​եւ ռազ­մա­կան մա­կար­դակ­նե­րում Ի­րա­նի կտրուկ դեմ կլի­նի»:

­Սա­կայն ի­րո­ղութ­յունն այն է, որ Թեհ­րա­նը մշտա­պես կողմ է հան­դես ե­կել նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րի շրջա­նակ­նե­րում կո­մու­նի­կա­ցիա­նե­րի վե­րա­գոր­ծարկ­մա­նը: Այ­սինքն, ներ­կա այս ծայ­րա­հեղ կոշ­տա­ցու­մը, այդ թվում՝ իր մեր­ձա­վոր դաշ­նա­կից­նե­րից մե­կի՝ ՌԴ-ի ուղ­ղութ­յամբ, գա­լիս է հու­շե­լու, որ Թեհ­րա­նը կան­խա­տե­սում է, որ ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը կա­րող են դուրս գալ նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի շրջա­նակ­նե­րից:

­Թե ին­չի մա­սին է խոս­քը, կա­րե­լի է ո­րոշ բա­ներ պատ­կե­րաց­նել նաեւ Հա­յաս­տա­նում Ի­րա­նի դես­պան Սուբ­հա­նիի՝ նա­խօ­րեին հնչեց­րած այս մտքից. «Ի­րա­նի դիր­քո­րո­շումն է ա­ջակ­ցել մի­ջազ­գա­յին սահ­ման­նե­րի ան­փո­փո­խութ­յա­նը եւ­ ընդ­դի­մա­նալ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ցան­կա­ցած փո­փո­խութ­յան, ինչ­պես նաեւ ա­ջակ­ցել իր հար­եւան­նե­րի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յա­նը»: Այ­սինքն, այս պա­հին Թեհ­րա­նում տես­նում են ռիս­կեր, որ կա­րող է սահ­ման­նե­րի փո­փո­խութ­յուն­ներ լի­նել, այն է՝ Ա­լիե­ւը կա­րող է ու­ժա­յին գոր­ծո­ղութ­յուն­նե­րի դի­մել Ս­յու­նի­քում:

­Բայց նաեւ չմո­ռա­նանք, որ այս պա­հին Մոսկ­վա­յից եւ Բաք­վից Նի­կո­լին պարզ ա­ռա­ջար­կում են՝ շա­րու­նա­կել նախ­կին պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րի հի­ման վրա բա­նակ­ցութ­յուն­նե­րը եւ այդ շրջա­նակ­նե­րում լու­ծել կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հար­ցը: Նի­կոլն էլ իր քայ­լե­րով ցույց է տա­լիս, թե կա­րող է սկսել ռուս­նե­րի հետ հա­րա­բե­րութ­յու­ննե­րի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թաց, եւ հոկ­տեմ­բե­րին Կա­զան մեկ­նե­լու մա­սին ակ­նար­կը դրա դե­տալ­նե­րից մեկն է: Բայց նո­րութ­յուն չէ, որ Նիկո­լը շատ հա­ճախ մի բան է ա­սում, բո­լո­րո­վին այլ բան ա­նում: Այ­սինքն, ռու­սա­կան ուղ­ղութ­յամբ այդ սի­րա­խա­ղե­րին զու­գա­հեռ, նա­խօ­րեին Փա­շին­յա­նի կա­ռա­վա­րութ­յու­նը Վա­շինգ­տո­նին թույլ տվեց Հա­յաս­տա­նին տրա­մադր­վող դրա­մաշ­նոր­հա­յին օգ­նութ­յու­նը ա­վե­լի քան կրկնա­պատ­կել՝ 120-ից հասց­նե­լով 250 մի­լիոն դո­լա­րի: Խոսքն այն փո­ղե­րի մա­սին է, ո­րոն­ցով Վա­շինգ­տո­նը Հա­յաս­տա­նում մասշ­տա­բա­յին ման­կլա­վի­կա­կան հա­մա­կարգ է պա­հում, եւ երբ այն կրկնա­պատկ­վում է, մեկ բան է նշա­նա­կում՝ ԱՄՆ-ն պատ­րաստ­վում է մասշ­տա­բա­յին հար­ձակ­ման հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ եւ նա­խա­տե­սում է գե­րակ­տի­վաց­նել տե­ղի «շպիո­նա­կան» հա­մա­կար­գը: Ընդ ո­րում` հենց Նի­կո­լի «դաբ­րո­յով»:

Այ­սինքն այն, որ ռուս­նե­րը, չնա­յած այս սի­րա­շահո­ղա­կան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րին, առն­վազն կաս­կա­ծան­քով են վե­րա­բեր­վում Նի­կո­լի ռեալ գոր­ծո­ղութ­յուն­նե­րին, են­թադ­րե­լի է: Ա­ռա­վել եւս, երբ նա այս ա­մե­նի հետ մեկ­տեղ նո­րից օ­րա­կարգ բե­րեց վե­րա­կանգն­վող կո­մու­նի­կա­ցիա­ներն ինչ-որ դրսի մաս­նա­վոր կա­ռույ­ցի հանձ­նե­լու գա­ղա­փա­րը, ո­րը շատ նման է ա­րեւմտ­յան ինչ-որ ռազ­մա­կա­նաց­ված կա­ռույ­ցի` Հա­յաս­տան բե­րե­լու ծրագ­րի: Ընդ ո­րում, շատ նման է, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը փոր­ձում են խա­ղի մեջ քա­շել նաեւ Ա­լիե­ւին. այդ մա­սին է խո­սում ա­մե­րիկ­յան հե­տա­խուզության բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­նե­րից մե­կի` օ­րերս Բա­քու կա­տա­րած այ­ցը: Լու­րը թեեւ ա­մե­րիկ­յան կող­մը շրջա­նա­ռութ­յան մեջ դրեց, սա­կայն Բա­քուն կա­տար­յալ լռութ­յուն է պա­հում, ին­չը ա­վե­լի նման է այդ այ­ցի ան­հա­ջո­ղութ­յան մա­սին:

Այս­պի­սով, ե­թե ճա­նա­պարհ­նե­րը չբաց­վեն նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նն­երի հա­մա­ձայն, եւ Հա­յաս­տա­նը դեռ մի բան էլ օ­րա­կար­գում թող­նի բաց­վե­լու դեպ­քում այն ՆԱՏՕ-ա­կան ինչ-որ ոչ պաշ­տո­նա­կան ստո­րա­բա­ժան­ման տա­լու գա­ղա­փա­րը, ա­պա այդ դեպ­քում առ­հա­սա­րակ է դա­դա­րում «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ըն­թաց­քը: Եվ ով ի­մա­նա, Ա­լիե­ւը նման ի­րա­վի­ճա­կում չի՞ գնա ռազ­մա­կան լուծ­ման: Իսկ այդ դեպ­քում ռուս­նե­րը կխան­գա­րե՞ն դրան, ե­թե հաշ­վի առ­նենք, որ Հա­յաս­տա­նը ՀԱՊԿ-ի հետ գոր­ծակ­ցութ­յու­նից հրա­ժար­վում է:

­Մի­գու­ցե նման սցե­նա­րը Նի­կո­լի վրա հա­վել­յալ ճնշման մի­ջոց է: Սա­կայն Թեհ­րա­նում կար­ծես թե ոչ մի դեպ­քում չեն պատ­րաստ­վում ռիս­կի գնալ. խնդիրն ի­րոք վե­րա­բե­րում է Ի­րա­նի անվ­տան­գութ­յա­նը: Եվ այս ա­մե­նը, ի­հար­կե, բա­ցատ­րում է Թեհ­րա­նի նման ծայ­րա­հեղ ան­հանգս­տութ­յու­նը: Իսկ դա, ի­հար­կե, կա­րող է ազ­դել ոչ միայն Բաք­վի, այլ նաեւ` Մոսկ­վա­յի վրա: Եվ որ այս ֆո­նին Ա­լիեւն օ­րա­կարգ բե­րեց ար­ցախ­յան պաշ­տոն­յա­նե­րի դա­տա­վա­րութ­յան իր հա­մար էլ ոչ այն­քան ցան­կա­լի թե­ման, դա հնա­րա­վոր է ըն­կա­լել` որ­պես Նի­կո­լի վրա ազ­դե­լու մի վեր­ջին մի­ջոց:

Մ­յուս կող­մից էլ, ի­րա­կա­նում կաշ­խա­տե՞ն ա­մե­րիկ­յան հի­շա­տակ­ված ծրագ­րե­րը, երբ եր­կի­րը մնում է ներ­կա խառը վի­ճա­կում, սա էլ է Նի­կո­լի վրա ազ­դող շատ կա­րե­ւոր գոր­ծոն:

Ա­մեն դեպ­քում, ի­րո­ղութ­յունն այն է, որ Հա­յաս­տա­նի տակ մի իս­կա­կան հրա­բուխ է ե­ռում, ո­րը ե­թե պայ­թեց, շատ բան կթա­ղի իր տակ:

 






Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА Новости
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top