Տղե՛րք, չգիտեմ՝ ինչ անեմ ձեր համար…Ձեզ ուրացել են…Մեզ ուրացել են… Իսրայելը քաղաքացիական պատերազմի կամ պետության փլուզման վտանգի տակ է Պակիստանը միանում է հուսիթների դեմ պատերազմին «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով «Իրավունք». «Սաղիդ դոսյեները սեղանիս է, ինձ հունից չհանեք» «Ժողովուրդ». ՔՊ թիրախում են նաեւ ընդդիմադիր պատգամավորների օգնականները Քաղաքապետ Կլիչկոն կոչ արեց Կիևի բնակիչներին լքել քաղաքը՝ դա համարելով «Գոյատևման հարց «Հրապարակ». ԱԱԾ-ն ստուգել է փոխնախարարին «Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել «Ժողովուրդ». Ծառուկյանի գործը քննած վարչության պետին պարգևատրել են

Փաստորեն, ամենավախենալուն ու վատթարը Ադրբեջանին հանձնվելը չէ՞ր. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Հայաստանի կառավարությունը հաստատել է, որ ժողովրդի թիկունքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը հանձնել է Ադրբեջանին։ Այս մասին հայտարարությունների ժամին Ազգային ժողովի նիստում արդարացիորեն փաստել է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Զարմանալի է չէ՞, մի ՀՅԴ-ական պատգամավոր արձանագրում է, որ ՀՀ ինքնիշխան տարածքը հանձնվել է Ադրբեջանին, իսկ մեկ այլ ՀՅԴ-ական պատգամավոր՝ ի դեմս ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ, խոսում է անկախությունից ու ինքնիշխանությունից՝ վախենալով, որ հանկարծ Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության կազմի մեջ Հայաստանը չմտի: Փաստորեն, ամենավախենալուն ու վատթարը Ադրբեջանին հանձնվելը չէ՞ր:

Իսկ ՀՀ կրթության, գիության, մշակույթի եւ սպորտի նախարար ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ հայտարարում է, որ 10-րդ դասարանի «Պատմություն» առարկայի դասագիրք չկա, որովհետեւ չեն ունեցել երաշխավորված դասագիրք եւ հատուկ գնում են այնպիսի մի եղանակի, որ նաեւ պատմության ուսուցումը դարձվի իբրեւ ավելի արդյունավետ՝ դա անելով թղթապանակի եւ ուսումնական նյութերի միջոցով՝ զարգացնելով նաեւ երեխաների մտածողությունը: Ժողովրդական լեզվով ասած՝ քսեռոքսի թղթերով են աշակերտները դաս սովորելու: Անկախ երկրում, համաձայնեք, որ նման ԿԳՄՍ նախարարին վաղուց տուն էին ուղարկել՝ թեւի տակ դնելով մի քանի քրեական գործերի թղթապանակ:

Ուշագրավ փակագծեր է բացել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ ՄԻՔԱՅԵԼ արքեպիսկոպոս ԱՋԱՊԱՀՅԱՆԸ։ Նա իր հարցազրույցներից մեկում ասել է, թե Նիկոլ Փաշինյանը, նախագահը, ԱԺ խոսնակը հրավիրված են սեպտեմբերի վերջին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայանալիք Մայր Տաճարի վերաօծման արարողությանը: Նա ընդգծել է, որ իրենց հեռախոսները լսում են, եւ իշխանությունը գիտեր, որ նման որոշում կա, սակայն մեկ օր առաջ հատուկ հայտարարել են, թե Փաշինյանը հրավեր չի ստացել։ Ըստ Սրբազանի` Մայր Աթոռը, անկախ ունեցած տարաձայնություններից, որոշում է ընդունել պատշաճ հրավեր ուղարկել, սակայն անգամ դրա կարիքը չկար։ «Եթե հայ քրիստոնյա են, գիտեն, որ Մայր Տաճարի վերաօծումն է, իրենք պետք է վեր կենային ու գային», - ասել է նա ու չի բացառել, որ իշխանությունը կարող է եւ ներկա գտնվել։ Ի՞նչ ասես, արժե՞ր մյուռոնին թույն խառնել…

Զարմանալի վարքագիծ է դրսեւորում Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն դատարանի դատավոր ՎԱՀԵ ԴՈԼՄԱԶՅԱՆԸ: Պարզվում է՝ նրա դիմումի հիման վրա քննվում է քրեական վարույթ, որի շրջանակներում որպես վկա ներգրավված է ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Ըստ Թովմասյանի` քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործը քննող դատավորը դիմել է իրավապահներին՝ պահանջելով պատժել իրեն, որ վերջինս հրապարակային հայտնել է, թե Արմեն Աշոտյանի կալանքը քաղաքական հրահանգի արդյունք է եւ դիմել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին՝ ուշադրություն հրավիրելով խախտվող իրավունքների վրա: Դատավոր Դոլմազյանը պատգամավորի գործունեությունը համարել է իբրեւ միջամտություն իր եւ արդարադատության գործունեությանը ու պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել պատգամավորին:

Զարմացած է «Իրավունք»-ը

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Տղե՛րք, չգիտեմ՝ ինչ անեմ ձեր համար…Ձեզ ուրացել են…Մեզ ուրացել են…Պուտինի հայացքը՝ Փաշինյանի խոսքերին․ «Հեծանիվ վարեցի առավոտյան, հեծանվորդի համար սա դրախտ է»2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի ՈւզբեկստանինՀասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին. ՓաշինյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվիՄեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիներիԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՓաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասներըԻսկ Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից. Արտակ ԶաքարյանԿիևի քաղաքապետը բնակիչներին կոչ է արել ժամանակավորապես լքել քաղաքըԱլմա-Աթայի հռչակագիրը առանցքային դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. ՓաշինյանԴատախազությունը վիճարկում է Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած նախկին մանկապարտեզի աճուրդը. Hetq.amԱդրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը և կազմակերպել խորհրդի նիստը. ԱլիևԱդրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը և կազմակերպել խորհրդի նիստը. ԱլիևՀոկտեմբերի 9. Օրվա խոսքԳազամատակարարման պլանային ընդհատումներԻսրայելը քաղաքացիական պատերազմի կամ պետության փլուզման վտանգի տակ էՊակիստանը միանում է հուսիթների դեմ պատերազմին«Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցովԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված