Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Մեզ անգամ ոչ ոք չի էլ հրավիրել. Երջանիկ Ղազարյան

Հանդիպում
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը սեպտեմբերի 8-ին հավաք էր նախաձեռնել՝ քաղաքական ուժերի մասնակցությամբ, իսկ օրակարգում քաղաքական խորհրդի ձեւավորումն էր։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված քաղաքական իրողություններն ու Շարժման առաջիկա անելիքները։ Այս մասին «Իրավունքը» զրուցել է ՀԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար ԵՐՋԱՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:
 
— Բագրատ սրբազանի հետ տեղի ունեցած հանդիպմանը Ձեր կուսակցությունը մասնակցե՞լ է:
 
— Ոչ: Մենք չենք մասնակցել այդ հանդիպմանը:
 
 
— Իսկ որեւէ պատճառ կա՞ր չմասնակցելու համար:
 
— Մեզ անգամ ոչ ոք չէր էլ հրավիրել: Ժամանակին եղել է, որ նախնական մենք մեր աջակցությունն ենք ցուցաբերել եւ նաեւ ողջունել ենք, ինչպես նաեւ դատապարտել ենք հունիսի 12-ին ցուցարարների հանդեպ այն ամենը, ինչ կատարվել է ոստիկանության եւ իշխանության կողմից: Ամեն դեպքում, իրենց կողմից ոչինչ չի եղել: Ո՛չ հրավերք է եղել, ո՛չ էլ մենք ենք մասնակցել:
 
— Սեպտեմբերի 22-ին էլ Մարզահամերգային համալիրում է նախատեսվում մեծ հավաք, ինչը, ըստ կազմակերպիչների, շատ նշանակալի միջոցառում է լինելու: Դուք ներկա լինելո՞ւ եք:
 
— Մենք հրավեր մինչ այժմ չենք ստացել: Հետագայում կլինի հրավեր, թե` ոչ, ես ինքս չեմ կարող ասել: Այս պահի դրությամբ՝ ոչ, հրավեր չունենք:
 
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ