Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է Հայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները Կառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել Պոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ) ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարի Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. Տեսանյութ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ինձագին ու Չալհանօղլուն որակազրկվել են

Հայաստան եւ Վրաստան. երկու հարեւանների պատմության մասին

Վերլուծություն

Պիետրո Շաքարյան

Հոդվածը հրապարկվել է «Հանուն ԱՄՆ-Ռուսաստան համաձայնության ամերիկյան կոմիտեի» կայքում 2024թ սեպտեմբերի 2-ին։

15 տարի առաջ Միխեիլ Սահակաշվիլիի Վրաստանը աշխարհաքաղաքականության հարցերով դիտորդների համար լայնորեն ընկալվում էր, իբրեւ դասագրքային օրինակ այն մասին, թե ինչ ու ինչպես պետք է անեն հետխորհրդային պետությունները։ Ի տարբերություն դրա, Վրաստանի հարավային հարեւան Հայաստանը՝ աշխարհաքաղաքական «շախմատի վարպետ» Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, իրենից ներկայացնում էր լրիվ հակառակ պատկեր. փոքր հետխորհրդային պետությունը հաջողությամբ բալանսավորում էր հարաբերությունները Արեւմուտքի ու Արեւելքի արանքում։

Հիմա, այդուամենայնիվ, մեկ եւ կես տասնամյակ անց, իրավիճակը գլխիվայր փոխվել է, եւ երկու կովկասյան վաղեմի հարեւանները նկատելիորեն փոխվել են դերերով։ Բիձինա Իվանիշվիլիի Վրացական երազանք կուսակցության իշխանության ներքո հիմա Վրաստանն է լայնորեն համարվում պրագմատիկ քաղաքականության մոդել այլ հետխորհրդային հանրապետությունների համար։ Միեւնույն ժամանակ Հայաստանը՝ «հեղափոխական» Նիկոլ Փաշինյանի իշխանության ներքո հիմա մրցակցում ու թերեւս անգամ առաջ է անցնում տարաբախտ Սահակաշվիլիից՝ վատ արտաքին քաղաքական մենեջմենթի առումով։ Մեծ հեգնանքը նրանում է, որ հենց Իվանիշվիլին էր մի առիթով հրապարակայնորեն հայտարարել, որ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը դարձել է Վրաստանի համար օրինակելի երկիր։

Եվ այսպես. ի՞նչ պատահեց։

Արեւմուտքի ու Արեւելքի արանքում

Հայաստանի եւ Վրաստանի աշխարհաքաղաքական նուրբ իրավիճակն ավելի լավ հասկանալու համար անհրաժեշտ է նախեւառաջ տիրապետել պատմական ու աշխարհաքաղաքական ավելի լայն համատեքստին։ Այս երկու կովկասյան հանրապետությունները գտնվում են կարեւորագույն հանգույցում, որտեղ խաչվում են Արեւելյան Եվրոպան, Հարավային Եվրոպան ու Մերձավոր Արեւելքը։ Երկուսն էլ հնագույն ուղղափառ քրիստոնյա երկրներ են։ Ի մասնավորի՝ Հայաստանը հայտնի է, որպես քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակած առաջին պետություն։ Հայերը ավանդաբար այդ իրադարձության տարի են մատնանշում 301 թվականը։ Երկու ժողովուրդներն էլ իրենց հնագույն այբուբեններն ունեն, յուրահատուկ ճարտարապետական ոճերը եւ ավանդական միջերկրածովյան աշխարհի հետ ամենասերտ կապերը։ Բնականաբար, նաեւ կրում են Ռուսաստանի եւ Պարսկաստանի երկարաժամկետ ազդեցությունները։

Այս աշխարհաքաղաքական համատեքստերը Վրաստանի ու Հայաստանի համար թե՛ օրհանք, թե՛ անեծք են եղել։ Մի ժամանակ երկու երկրներն էլ մեծապես օգտվել են իրենց դիրքից՝ բարգավաճելով Մետաքսի ճանապարհով անցնող տնտեսական հոսքերի ու միջմշակութային փոխազդեցությունների շնորհիվ։ Խաչմերուկում գտնվելու հետեւանքով երկու երկրներն էլ նաեւ սաստիկ փորձությունների են ենթարկվել։ Դարեր շարունակ նրանց ռազմավարական դիրքը բարձր էր գնահատվում մեծ տերությունների կողմից՝ լինեին դրանք հռոմեացիները (ավելի ուշ՝ բյուզանդացիները) պարսիկների դեմ, պարսիկները՝ օսմանյան թուրքերի դեմ, թե օսմանյան թուրքերը՝ ռուսների դեմ։ Աշխարհաքաղաքական ինտրիգներն ու աշխարհագրության թելադրած ճակատագիրն այս երկու երկրներին դարձնում էին խոցելի քաղաքացիական պատերազմների, եղբայրասպան կռիվների եւ, իհարկե, իրենց իսկ տարածքում մրցակից տերությունների պատերազմների համար։

Այդպիսով, տարածաշրջանային ազդեցության համար մղվող մրցակցությունը Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների միջեւ նոր փորձություն չէ հայերի ու վրացիների համար։ Նորույթը, եւ դա բավական ապշեցուցիչ է, այն է, թե ինչպես են զարգացել այս աշխարհաքաղաքական մրցակցության վերաբերյալ դիրքավորումները Երեւանում եւ Թբիլիսիում վերջին երկու տասնամյակների ընթացքում։

երկու հարեւանների պատմության մասին

2003թ. այսպես կոչված «Վարդերի հեղափոխության» հետեւանքով իշխանություն ստանալով՝ սադրիչ կերպով պրո-արեւմտյան դիրքորոշումներ որդեգրած Սահակաշվիլին ազդարարեց ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի անդամ դառնալու պլանների մասին՝ միեւնույն ժամանակ համակարգված կերպով ոչնչացնելով Մոսկվայի հետ կապերը։ Արեւմուտքի ու Արեւելքի միջեւ բալանսավորված քաղաքականություն որդեգրելու փոխարեն՝ այդ թափթփված վրացին բացարձակ ու միարժեք կերպով համոզված էր ամերիկյան գերազանցության հարցում։ Բնականաբար, այդ մտածողության հիմքում ընկած էին այն «խորիմաստ խորհուրդները», որ տալիս էին պատերազմի կողմնակից իր «վերադասները» Վաշինգտոնում (ի.գ. հեղինակն այստեղ գործածում է անգլերեն «handler» բառը, որը վերաբերում է հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված մարդկանց հետ աշխատանքին)։ Հիրավի, Սահակաշվիլիին փոխանցվող ոգեւորությունը մաս էր կազմում ԱՄՆ կողմից ՆԱՏՕ-ի ընդլայնմանն առնչվող ավելի ընդգրկուն դրամատիկ զարգացումների, որոնք ըստ էության խախտում էին խորհրդային վերջին նախագահ Միխաիլ Գորբաչովին տրված խոստումը, որ ՆԱՏՕ-ն «մի թիզ անգամ» չի ընդլայնվելու Արեւելյան Գերմանիայից անդին։

Ի վերջո, Սահակաշվիլիի անխոհեմ քաղաքական կուրսի հետեւանքը դարձավ 2008թ պատերազմը Հարավային Օսեթիայում, որի համար ներկայիս պաշտոնական Թբիլիսին ուղիղ մեղադրում է Սահակաշվիլիին ու իր թիմակիցներին, ովքեր գործել էին «արտաքին ուժերի» պատվերով։ Այդ պատերազմն ավարտվել էր Վրաստանի պարտությամբ եւ Մոսկվայի կողմից Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախության ճանաչմամբ։ Երբ Ցխինվալիում պատերազմի թանձր ծուխը մաքրվել էր, պարզ իրականությունն արագորեն ակնհայտ էր դարձել բոլորին. Ամերիկան զորք չի ուղարկելու եւ չի առաջնորդելու իր ՆԱՏՕ-ական հեծելազորին։ Սապերավիի ու նույնիսկ չաչայի ոչ մի ծավալ այլեւս անզոր էր փոխել այս իրականությունը՝ անկախ Սահակաշվիլիի շարունակական մոլորություններից, որ Արեւմտյան օգնությունը չի ուշանա։ Որոշ վրացի պաշտոնյաներ հասկացել էին սա հենց ամենասկզբից, երբ պատերազմի ընթացքում նույնիսկ մեղադրեցին Վաշինգտոնի բանագնաց Մեթյու Բրայզային պատերազմից առաջ Սահակաշվիլիին «դուխ տալու» համար։

Այդ ժամանակ Վրաստանի իրավիճակը շեշտակի տարբերվում էր հարեւան Հայաստանից։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության ներքո Երեւանը բալանսավորված արտաքին քաղաքականություն էր վարում՝ հավասարակշռելով թե՛ Արեւելքի, թե՛ Արեւմուտքի շահերը։ Սարգսյանը, ով լայնորեն ճանաչված էր իբրեւ փորձառու գործիչ եւ աշխարհաքաղաքական «շախմատի վարպետ», շատ լավ հասկանում էր կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի առաջատար դերը։ Հայաստանի նախագահը Մոսկվայի հետ ռազմական դաշինքին կենսական նշանակություն էր տալիս իր երկրի անվտանգության ապահովման եւ ավելին՝ ազգային գոյապահպանության ապահովման տեսանկյունից, ինչի կարեւորությունն ակնառու էր հատկապես 1915թ. Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը հաշվի առնելով։ Այս պատճառով է, որ Հայաստանը դարձավ առաջին հետխորհրդային հանրապետությունը Կովկասում, որը միացավ Եվրասիական տնտեսական միությանը։ Պեկինի ու Թեհրանի հետ հարաբերությունները նույնպես առաջնահերթություն էին համարվում Սարգսյանի վարչակազմի օրոք։

Միեւնույն ժամանակ Հայաստանի աշխարհաքաղաքական իրողությունները չէին խոչընդոտում Արեւմուտքի՝ մասնավորաբար Եվրոպական Միության եւ Միացյալ Նահանգների հետ կառուցողական հարաբերություններ զարգացնելու հարցում։ Այս իմաստով Հայաստանը յուրատեսակ «կամրջի» դեր էր խաղում Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում։ Արեւմտյան երկրներում ապրող հայկական սփյուռքի համայնքները Երեւանի այսպիսի աշխարհաքաղաքական «բալանսավորման» ոչ պաշտոնական աջակիցն էին դարձել։ Սարգսյանը եւ իր ավագ դիվանագետ Էդվարդ Նալբանդյանն այնքան հեռուն գնացին, որ նույնիսկ փորձ արեցին Թուրքիայի հետ վարել կառուցողական «ֆուտբոլային դիվանագիտություն», որը բացահայտեց Անկարայի իրական դեմքը՝ ի վերջո ստեղծելով իրավիճակ, երբ հենց Թուրքիան մերժեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված Երեւանի ջանքերը։ Նկարագրված դրվագներից յուրաքանչյուրում Երեւանի առաջնային նպատակն էր հայկական շահերն սպասարկելը՝ ներառյալ հայկական պետության բնակչության անվտանգությունը եւ ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Արցախի հայերի իրավունքների պաշտպանությունը։

Փոփոխվող ռազմավարություններ, պրագմատիկ իրողություններ

Սարգսյանի պրագմատիզմն աննկատ չմնաց։ Վրաստանում Սահակաշվիլիի ազդեցիկ մրցակից միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ոգեշնչված էր Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության մոտեցումներով։ Տպավորիչ հաղթանակ տանելով Սահակաշվիլիի նկատմամբ Վրաստանի 2012թ. խորհրդարանական ընտրություններում՝ Իվանիշվիլին անմիջապես սկսեց վերակողմնորոշել Վրաստանի արտաքին քաղաքականությունն ավելի պրագմատիկ ուղղությամբ։ Իբրեւ իր հղման կետ՝ նա հրապարակայնորեն նշեց Սարգսյանի ռազմավարությունը, որը նա անվանում էր աշխարհաքաղաքականության «հայկական ճանապարհ»։ Իվանիշվիլիի արտաքին քաղաքականությունն իր հերթին հետո պետք է հայտնի դառնար Վրաստանում ու Հայաստանում, իբրեւ հենց Իվանիշվիլիի «հայկական ճանապարհ»։

Վրաստանն այլեւս չլքեց այս ուղին՝ վերականգնելով Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ փորձելով ավելի սերտ գործակցություն զարգացնել Չինաստանի ու Իրանի հետ՝ զուգահեռ դուռը բաց թողնելով եվրո-ատլանտյան կառույցների հետ հարաբերությունների համար։ Արդյունքում՝ շահեց վրաց ժողովուրդը, ինչն ընդգծեց, որ «Վրացական երազանքի» արտաքին քաղաքականությունն ավելի պրո-վրացական է, քան որեւէ այլ ուղղվածության ծիրում է։

Հայաստանը նույնքան բախտավոր չէր։ 2018 թվականին Սարգսյանը, ով բանակը մոդեռնիզացնելու ճանապարհին էր, զրկվեց իշխանությունից ժողովրդական ապստամբության արդյունքում, որը սադրել ու առաջնորդում էր ընդդիմադիր ակտիվիստ Նիկոլ Փաշինյանը՝ Արեւմտյան հասարակական կազմակերպությունների ակտիվ աջակցությամբ։ Հայաստանի «թավշյա հեղափոխությունը» որեւէ կերպով հիմնավոր չփոփոխեց սոցիալ-տնտեսական իրավիճակը երկրում, որը Փաշինյանը խոստանում էր անել։ Հակառակը՝ նա ավելի խորացրեց այն՝ հետխորհրդային այլ «գունավոր հեղափոխությունների» սովորական սցենարով։ Փոխվեց միայն պետության արտաքին քաղաքական կողմնորոշումը։ Թեեւ Փաշինյանն ու իր աջակիցներն ի սկզբանե հռչակում էին, որ «հեղափոխությունը» չունի «որեւէ աշխարհաքաղաքական ենթատեքստ», Ռուսաստանի հետ հարաբերությունները գրեթե ամենասկզբից առանձնացան սադրանքներով եւ անվստահությամբ։ Այս շարքում կարելի է նշել նաեւ Փաշինյանի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների ու նախկին պաշտոնյաների քրեական հետապնդումները՝ ներառյալ նախկին նախագահների նկատմամբ։

Փաշինյանը իբրեւ թե փորձում էր նաեւ «կոշտ գծի» ջատագով լինել Լեռնային Ղարաբաղի շուրջ շարունակվող երկարատեւ հակամարտությունում։ Ինչեւէ, իր այդ «կոշտ գիծը» պատճառ դարձավ հարեւան Ադրբեջանի հետ 2020թ. մեծ պատերազմ սադրելու համար, որի արդյունքը եղան բազմաթիվ մահերը, Ղարաբաղի հայերի համար նշանակալի տարածքային կորուստները եւ Հայաստանի ազգային անվտանգության համակարգի լուրջ տկարացումը։ Չնայած ռուս խաղաղապահների տեղակայմանը տարածաշրջանում, Փաշինյանը, գործելով Արեւմտյան պաշտոնյաների խորհրդով, որոշեց 2022թ. հոկտեմբերին ամբողջությամբ հրաժարվել Լեռնային Ղարաբաղից՝ ճանապարհ հարթելով Բաքվի համար 2023թ. սեպտեմբերին տարածաշրջանում էթնիկ զտում իրականացնելու համար։ Ինչեւէ, ի տարբերություն Սահակաշվիլիի, Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի ողբերգությունը չի համարում Հայաստանի համար կորուստ։ Վարչապետը որեւէ զղջում չի ցուցաբերում իր գործողությունների համար։ Նա երկար ժամանակ դիտարկել է այդ լեռնային շրջանը եւ իր բնիկ ժողովրդին իբրեւ «բեռ» Հայաստանի համար։ Անտեսելով Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը՝ Փաշինյանը հուսով էր, որ հայրենիքի մի մասի «զոհաբերությունը» կօգնի արագացնել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ հնարավոր կդարձնի դեպի Արեւմուտք ու ՆԱՏՕ Հայաստանի վերակողմնորոշումը։

Ինչեւէ, ղարաբաղյան հարցի «լուծումը» չդարձավ որեւէ «արագ խաղաղության» հասնելու միջոց, այլ ծնեց ավելի մեծ ու ավելի հավակնոտ ադրբեջանական պահանջներ Հայաստանի տարածքի վերաբերյալ՝ հատկապես հարավում գտնվող Սյունիքի շրջանում։

Չնայած ոստիկանության զորքերի կոշտ կիրառությամբ իշխանությունը պահելուն՝ Փաշինյանը գնալով ավելի ոչ պոպուլյար է դառնում հայերի մեծամասնության համար, եւ նրա իշխանության դեմ բողոքի ցույցերը պարբերական բնույթ ունեն։ Ավելին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունները, ներառյալ Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ, ի ցույց են դնում, որ Մոսկվան բացարձակ ոչ մի ցանկություն չունի լքել Անդրկովկասը։ Հայաստանը բոլոր առումներով շարունակում է մնալ խորապես ինտեգրված Եվրասիական տնտեսական միության մեջ՝ առաջին հերթին տնտեսական առումով։

Եվ այսպիսով՝ ո՞ր կովկասյան հանրապետությունն է այսօր առավել պրագմատիկ քաղաքականություն վարում Ռուսաստանի նկատմամբ։ Դա, հաստատ, Փաշինյանի Հայաստանը չէ։ Իլհամ Ալիեւի Ադրբեջանը հաճախ իրեն հորջորջում է «պրագմատիզմի բաստիոն», որը իբրեւ թե հաջողությամբ բալանսավում է հարաբերությունները Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ։ Այդուամենայնիվ, Բաքվի տեւական սերտ կապերը Արեւմտյան մեծ նավթային ընկերությունների, Իսրայելի, ամերիկյան ռազմաարդյունաբերական համալիրի հետ ու Վաշինգտոնում լոբբիստական ներկայությունն այդ երկիրը ավելի շուտ դարձնում են «Կասպիցի Քուվեյթ»։

Հետեւաբար Վրաստանն է այսօր կովկասյան պետությունների շարքում իր պրագմատիկ ու բալանսավորված արտաքին քաղաքականության առումով շահում առաջին հորիզոնականը։ Վրաց ժողովրդի շահերը գերակա համարելով մնացյալ ամեն ինչից՝ Թբիլիսին հաջողությամբ կարողանում է դժվարին հավասարակշռություն պահպանել մրցակից աշխարհաքաղաքական խաղացողների միջեւ։ Սահակաշվիլիի ու նրա թիմակիցների «հեղափոխական վերադարձի» դղրդյունը լսելով՝ մենք պետք է միայն լիահույս լինենք, որ Վրաստանը կկարողանա պահպանել իր բալանսը եւ միգուցե անգամ ոգեշնչել Հայաստանին վերադառնալ իր սեփական պրագմատիկ քաղաքականությանը՝ որեւէ նոր առաջնորդության պայմաններում։ Այսօրվա բազմաբեւեռ իրողություններում վերոնշյալ «հայկական ճանապարհը», որը թերեւս կարելի է վերանվանել «Իվանիշվիլիի ճանապարհ», հիմա առավել քան տեղին է։

Պիետրո Շաքարյանը պատմական գիտությունների դոկտոր է եւ մասնագիտանում է Ռուսաստանի ու Խորհրդային միության պատմության հարցերում։ Նա հետդոկտորական գիտայցելու է Ս.Պետերբուրգի Տնտեսագիտության բարձրագույն դպրոց ազգային հետազոտական համալսարանի Պատմական ուսումնասիրությունների կենտրոնում։

 






Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top