Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

«Փաստ». Վերքաննիչը նորից բեկանեց Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճիռը

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես և կանխատեսում էին իրավական հանրույթի շատ ներկայացուցիչներ, երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանեց «Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով առաջին ատյանի դատարանի դատավճիռը և գործը ուղարկեց դատարանի այլ կազմով լրացուցիչ քննության:

Այն, որ Չալաբյանի ու նրա փաստաբանական թիմի ներկայացրած վերաքննիչ բողոքն առնվազն մասնակիորեն բավարարվելու էր, մեղմ ասած, անակնկալ չէր: Ավելին, բազմաթիվ իրավաբաններ նշում էին, որ օբյեկտիվ և օրինական որոշումը դա կարող էր լինել: Այստեղ կա հարցի նաև այլ կողմը: Վերաքննիչի կողմից բեկանված վճիռը առաջին ատյանի դատարանում կայացրել էր իշխանության «սրտի դատավոր» Մնացական Մարտիրոսյանը՝ հայտնի Մացոն:

Ընդ որում, ուշագրավ է, որ կոնկրետ Ավետիք Չալաբյանի գործով վերաքննիչ դատարանն արդեն երկրորդ անգամ է բեկանում նրա կայացրած դատավճիռը. առաջինը վերաբերում էր Չալաբյանի խափանման միջոցը կալանքն ընտրելու որոշմանը, երկրորդը՝ ազատության սահմանափակման մասին որոշմանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ