Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

«Հրապարակ». Դեպի ԵՄ. Հայտնի է՝ երբ կմեկնարկի ստորագրահավաքը

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԸՀ-ն սեպտեմբերի 11-ի նիստում բավարարել է 51 քաղաքացիների դիմումը՝ «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծն առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու մասին, որի ղեկավարը «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանն է։

Դա նշանակում է, որ արեւմտամետ ուժերի եւ գործիչների խումբն իրավունք է ստացել ստորագրահավաք սկսել՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու համար։ Այդ ուժերն են՝ Հայաստանի եվրոպական, «Հանրապետություն», «Հանուն հանրապետության» կուսակցությունները եւ այլ ուժեր:

Ստորագրահավաքի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 16-ին, օրենքը 60 օր է նախատեսում, այսինքն՝ նոյեմբերի 14-ին այն կավարտվի։ Պահանջվում է 50 հազար ստորագրություն հավաքել, ապա նախաձեռնող խումբը հանրաքվեի դրվող նախագիծը կներկայացնի ԱԺ, սակայն եթե իշխող մեծամասնությունը մերժի այն, ապա ստիպված կլինեն 300 հազար քաղաքացու ստորագրություն հավաքել, որը հանրաքվեն կդարձնի պարտադիր՝ առանց ԱԺ-ի հավանության»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ