Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է Հայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները Կառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել Պոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ) ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարի Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. Տեսանյութ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ինձագին ու Չալհանօղլուն որակազրկվել են

Հայաստանում ռուս-իրանական հարաբերությունները չեն փլուզվի

Վերլուծություն

Եվ այս­պես, Ա­լեն Սի­մոն­յա­նը սկսեց «տա­կից» օ­րա­կարգ բե­րել Հա­յաս­տա­նից ռուս սահ­մա­նա­պահ ու­ժե­րի, ո­րոնք վե­րահս­կում են Թուր­քիա­յի եւ Ի­րա­նի սահ­մա­նը, հե­ռաց­նե­լու թե­ման: «Հի­մա էլ Թուր­քիա­յի եւ Ի­րա­նի սահ­մա­նին են ռուս սահ­մա­նա­պահ­ներ կանգ­նած։ Կար­ծում եմ՝ այդ ա­ռու­մով եւս մ­տա­ծե­լու բան ու­նենք։ Բայց, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, դա ուղ­ղա­կի կար­ծիք է, ա­ռա­ջարկ, ո­րը քննարկ­ման փու­լում է»,- ա­սել է:

ԱԼԵՆԸ ԲԱՑԵՑ ՎԵՐՋԻՆ ՓԱԿԱԳԾԵՐԸ

Այն, որ նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րի ի հայտ գա­լու, գո­յութ­յան հիմ­նա­կան խնդի­րը հենց դա էր՝ ռու­սա­կան զոր­քը Հա­յաս­տա­նից հե­ռաց­նե­լը, խո­սել ենք դեռ 2018թ.-ի ապ­րիլ-մա­յի­սից սկսած, եւ Ա­լե­նի այդ հու­շիկ հայ­տա­րա­րութ­յուն­ներն այս տե­սանկ­յու­նից նոր բան չեն: Նաեւ այն ի­մաս­տով, որ դրա­նով փոր­ձում են կյան­քի կո­չել անգ­լո­սաք­սո­նա­կան հայտ­նի ծրագ­րե­րը, ո­րը ժա­մա­նա­կին հրա­պա­րա­կա­յին տես­քով ներ­կա­յաց­րեց տխրահռ­չակ Բ­ժե­ժինս­կին իր «Մեծ շախ­մա­տա­յին տախ­տա­կում»: Նո­րութ­յուն չէ ան­գամ այն, որ Ա­լե­նը փոր­ձում է իր շեֆից ա­վե­լի Նի­կոլ ե­րե­ւալ՝ հեր­թա­կան ան­գամ նրա խոս­քին հա­կա­սե­լով:

Այս­պես, ան­գամ Զա­խա­րո­վան, Ա­լե­նին տված իր պա­տաս­խա­նում, հի­շեց­րեց, որ Նի­կո­լը բա­ռա­ցիո­րեն վեր­ջերս, օ­գոս­տո­սի 31-ին տված իր ա­սու­լի­սում հայ­տա­րա­րեց, թե հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը չեն դի­տար­կում ռու­սա­կան ու­ժե­րը Հա­յաս­տա­նից դուրս բե­րե­լու հար­ցը: Բայց Ա­լենն էլ պնդում է ճիշտ հա­կա­ռա­կը, որ քննար­կում են:

­Սա­կայն ան­գամ դա չէ ա­մե­նաա­ռաջ­նա­յի­նը, թե ով է այս դեպ­քում ճիշտն ա­սում, ին­չու են նույն թի­մի եր­կու ա­ռանց­քա­յին ան­դամ­նե­րի հայ­տա­րա­րութ­յուն­ներն այդ­պես հա­կա­սում ի­րար եւ այլն. սրան կա­րե­լի է բա­ցատ­րութ­յուն­ներ գտնել: Ա­մե­նաա­ռաջ­նա­յին հարց չէ նաեւ, թե ինչ տե­ղի կու­նե­նա, ե­թե Ա­լե­նի ա­սած­ներն ի­րա­կա­նութ­յուն դառ­նան. այս հար­ցի հստակ պա­տաս­խանն էլ կա, Հա­յաս­տա­նը կդառ­նա թուր­քա­կան վի­լա­յեթ, եւ վերջ:

Ա­մե­նագլ­խա­վո­րը հե­տեւ­յալն է՝ անգ­լո­սաք­սե­րը կա­րո՞ղ են նի­կոլ­յան թի­մի կամ այլ մի­ջոց­նե­րով ռուս­նե­րին հե­ռաց­նել հա­յաս­տան­յան սահ­ման­նե­րից էլ, Հա­յաս­տա­նից էլ: Ա­լե­նի հայ­տա­րա­րութ­յունն ըն­դա­մե­նը ա­վե­լորդ ան­գամ հու­շեց, որ այս պա­հին նման աշ­խա­տան­քա­յին ծրագ­րեր օ­րա­կար­գում կան եւ ա­մե­նա­սուր տար­բե­րա­կով: Եվ դա սպա­սե­լի էր: Ար­ցա­խի հար­ցը կա­րո­ղա­ցան «հո­րով-մո­րով» ա­նել, եւ դրա հա­ջորդ քայ­լը ռուս­նե­րին վերջ­նա­կա­նա­պես Հա­յաս­տա­նից հե­ռաց­նելն է:

Ընդ ո­րում, այս ֆո­նին մեկ դե­տալ եւս կա­րե­լի է նկա­տել: Այն, որ Հա­յաս­տա­նում եւ նրա շուրջ առ­կա ներ­կա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ֆո­նը պա­հե­լու հար­ցում Ի­րա­նը գնում է ա­մե­նա­կոշտ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի, դա տես­նում ենք բո­լորս: Եվ այս­տեղ մեկ էա­կան նրբե­րանգ հաշ­վից դուրս չթող­նենք. Ի­րա­նի պաշտ­պա­նած աշ­խար­հա­քա­ղա­քա­կան պատ­կե­րը հենց այն է, որ այս պա­հին գո­յութ­յուն ու­նի, եւ դա իր մեջ նե­րա­ռում է նաեւ ռու­սա­կան զի­նու­ժի ներ­կա­յութ­յու­նը Հա­յաս­տա­նում: Այ­սինքն, Թեհ­րա­նում եւս միան­շա­նակ հաս­կա­նում են, որ Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին ռու­սա­կան դրո­շի բա­ցա­կա­յութ­յու­նը էա­պես մե­ծաց­նում է ոչ միայն թուրք-ա­զե­րիա­կան, այլ նաեւ ա­րեւմտ­յան էքս­պան­սիա­յի հա­վա­նա­կա­նութ­յու­նը: Ընդ ո­րում, ռուս­նե­րի բա­ցա­կա­յութ­յան դեպ­քում շատ մեծ հարց է, թե Ի­րա­նը կկա­րո­ղա­նա՞ պահ­պա­նել Հա­յաս­տա­նի հետ սահ­մա­նը, ե­թե հան­կարծ հենց Հա­յաս­տա­նը ո­րո­շի հայ­տա­րա­րել, որ ի­րեն ի­րա­նա­կան ուղ­ղութ­յու­նը պետք չէ, եւ ին­քը ցան­կա­նում է գոր­ծակ­ցել ա­րե­ւելք-ա­րեւ­մուտք, այն է՝ Ադր­բե­ջան-­Թուր­քիա եւ այս­տե­ղից, գե­ղե­ցիկ փա­թե­թա­վոր­ման հա­մար, դե­պի Ա­րեւ­մուտք՝ Եվ­րո­պա ուղ­ղութ­յան հետ: Եվ ե­թե Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րի կող­մից հնչեց­վի նման հայ­տա­րա­րութ­յուն, իսկ Ի­րա­նը փոր­ձի ռազ­մա­կան մե­խա­նիզմ­նե­րով թույլ չտալ, ա­պա դա կգնա­հատ­վի Ի­րա­նի կող­մից Հա­յաս­տա­նի հան­դեպ ռազ­մա­կան ագ­րե­սիա՝ բխող հե­տե­ւան­նե­րով հան­դերձ, ին­չից, թե­րեւս, Ա­րեւ­մուտ­քը չի հա­պա­ղի օգտ­վել:

Այդ ա­մե­նին հաս­նե­լու ա­ռա­ջին քայ­լը, կրկնենք, կա­րող է լի­նել Հա­յաս­տա­նից ռու­սա­կան կոն­տին­գեն­տի հե­ռա­ցու­մը, ո­րը գործ­նա­կա­նում անհ­նար է, քա­նի դեռ կա ռուս-ի­րա­նա­կան սերտ գոր­ծակ­ցութ­յուն: Եվ այն, որ ներ­կա փու­լում հզոր քա­րոզ­չա­կան հոսք է ուղղ­ված Հա­յաս­տա­նում ռուս-ի­րա­նա­կակ գոր­ծակ­ցութ­յան թու­լաց­մա­նը, այդ մա­սին խո­սե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, ա­սենք՝ այս պա­հին ի­րա­վի­ճակն աչ­քի ա­ռաջ է:

ՌԴ-ԻՐԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՓԼՈՒԶՎՈՒՄ

Այս­պի­սով, նա­խօ­րեին ՌԴ ԱԳՆ-ն վեր­ջա­պես պաշ­տո­նա­պես անդ­րա­դար­ձավ Ի­րա­նից վեր­ջին ժա­մա­նակ­ներս հնչող կոշտ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րին՝ կապ­ված «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» հետ: ՌԴ ԱԳՆ պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Զա­խա­րո­վան այս­պես մեկ­նա­բա­նեց. «Տե­սա նաեւ, որ լրատ­վա­մի­ջոց­նե­րում այլ մեկ­նա­բա­նութ­յուն կար։ Բայց այս­տեղ ես ա­պա­վի­նում եմ պաշ­տո­նա­կան մեկ­նա­բա­նութ­յա­նը։ Տե­սա նաեւ ի­րան­ցի պատ­գա­մա­վոր­նե­րի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, ո­րոնք քննա­դա­տում էին Ռու­սաս­տա­նի դիր­քո­րո­շու­մը, ինչ­պես դուք ա­սա­ցիք, այս­պես կոչ­ված «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի հար­ցով… Մենք շփվում ենք մեր գոր­ծըն­կեր­նե­րի հետ, եւ դա մշտա­կան ​​շփում է։ Այս առն­չութ­յամբ ա­րել ենք բո­լոր անհ­րա­ժեշտ պար­զա­բա­նում­նե­րը թե­մա­յի շուրջ։ Ել­նում ենք նրա­նից, որ մեր ներ­կա­յաց­րած փաս­տար­կը լսվել եւ­ ըն­կալ­վել է Թեհ­րա­նում»:

Ինչ վե­րա­բե­րում է այս ա­մե­նի բուն պատ­ճառ­նե­րին, ա­պա ՌԴ ԱԳՆ ներ­կա­յա­ցու­ցիչն այս կար­ծի­քին է. «Ակն­հայտ է, որ հա­կա­ռու­սա­կան տե­ղե­կատ­վա­կան ար­շա­վը ո­գեշնչ­վել է ո­րո­շա­կի շրջա­նակ­նե­րի կող­մից, ո­րոնք օգ­տա­գոր­ծում են ցան­կա­ցած, նույ­նիսկ ա­մե­նաան­հե­թեթ հնա­րա­վո­րութ­յու­նը Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի միջեւ ընդ­լայն­վող ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յան մեջ տա­րա­ձայ­նութ­յուն­ներ ա­ռա­ջաց­նե­լու հա­մար։ Դա ակն­հայ­տո­րեն ա­նում են նրանք, ով­քեր կանգ­նած են նման սադ­րանք­նե­րի հետ­եւում, ոչ ա­ռանց հու­շում­նե­րի՝ ել­նե­լով Արեւ­մուտ­քի շա­հե­րից, քա­նի որ նման զար­գա­ցում­նե­րից, նման ա­լիք­նե­րից, տե­ղե­կատ­վա­կան ար­շավ­նե­րից շա­հում են միայն Արեւ­մուտ­քի կողմ­նա­կից­նե­րը…»:

Արդ­յուն­քում, թեեւ Հա­յաս­տա­նում եւս պարզ տե­սա­նե­լի այդ մասշ­տա­բա­յին քա­րոզ­չութ­յան ֆո­նին, ի­րա­կա­նում ռուս-ի­րա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը շա­րու­նա­կում են մնալ նույն զար­գաց­ման դի­նա­մի­կա­յի մեջ: Դա, ի դեպ, ա­կա­մա հաս­տա­տե­ցին նաեւ ա­րեւմտ­յան աղբ­յուր­նե­րը, այս օ­րե­րին սկսե­լով խո­սել Ի­րա­նից  ՌԴ բա­լիս­տիկ հրթիռ­նե­րի մա­տա­կա­րա­րում­նե­րի մա­սին, որի արդ­յուն­քում ի­րա­նա­կան կող­մի հան­դեպ նոր պատ­ժա­մի­ջոց­ներ սահ­ման­վե­ցին: Այ­սինքն, այն­պի­սի ծանր հա­րա­բե­րութ­յու­ններ ու­նե­նա­լու դեպ­քում, ինչ­պի­սին փոր­ձում է քա­րոզ­չա­կան հար­թա­կը նկա­րագ­րել, գործ­նա­կա­նում բա­ցառ­վում էր, որ Ի­րա­նից նման մա­տա­կա­րա­րում­ներ լի­նե­ին:

­Պար­զա­բա­նում­նե­րի խնդիր եր­կու երկր­նե­րի մի­ջեւ, մի­գու­ցե, կա: Եվ Ի­րա­նի ազ­գա­յին անվ­տան­գութ­յան բարձ­րա­գույն խորհր­դի քար­տու­ղար Ա­լի Աք­բար Ահ­մա­դիա­նի, այն է՝ Ի­րա­նի գե­րա­գույն ա­ռաջ­նորդ Ա­լի Խա­մենեիի ա­ռանց­քա­յին ներ­կա­յա­ցուց­չի` նա­խօ­րեին կա­յա­ցած մոս­կով­յան այ­ցի ժա­մա­նակ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» թե­ման պա­տա­հա­կան չէ, որ ա­ռաջ­նա­յին հար­ցե­րից էր: Հան­դիպ­ման արդ­յուն­քում ՌԴ Անվ­տան­գութ­յան խորհր­դի քար­տու­ղար Սեր­գեյ Շոյ­գուն հայ­տա­րա­րեց, որ Մոսկ­վան հա­վա­տա­րիմ է կո­մու­նի­կա­ցիա­նե­րի վե­րա­բեր­յալ Ի­րա­նի հետ նախ­կին պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րին. «Մոսկ­վա­յի քա­ղա­քա­կա­նութ­յունն այս հար­ցում բա­ցար­ձա­կա­պես չի փոխ­վել»: Իսկ այն, որ ի­րա­նա­կան պաշ­տո­նա­կան աղբ­յուր­նե­րը շտա­պե­ցին տի­րա­ժա­վո­րել այդ հայ­տա­րա­րութ­յունը, գա­լիս է ակ­նար­կե­լու, որ կող­մե­րի մի­ջեւ հին պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի թար­մա­ցում տե­ղի ու­նե­ցել է: Իսկ այդ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը, հի­շեց­նենք, են­թադ­րում էին կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծար­կում նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի շրջա­նակ­նե­րում, ին­չին Թեհ­րա­նը հրա­պա­րա­կավ պաշ­տո­նա­կան հա­վա­նութ­յուն է տվել:

Ո­րո­շա­կի ե­րան­գա­յին փո­փո­խութ­յուն­ներ կան նաեւ ի­րա­նա­կան քա­րոզ­չա­կան աղբ­յուր­նե­րի մոտ: Այս­պես, ե­թե մինչ այդ Հե­ղա­փո­խութ­յան պա­հա­պան­նե­րի մոտ կանգ­նած աղբ­յու­րը ընդ­հուպ անց­նում էր կոշտ հա­կա­ռու­սա­կան ակ­նարկ­նե­րի, ա­պա հի­մա այս տոնն է. «Ի­րա­նը ա­մուր կանգ­նած է «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» հար­ցում եւ մ­տա­դիր չէ զի­ջել: Տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­վա­սա­րակշ­ռութ­յու­նը խախ­տե­լու ցան­կա­ցած փորձ՝ շրջան­ցե­լով Ի­րա­նի շա­հե­րը, կբախ­վի ու­ժեղ դի­մադ­րութ­յան: Եր­կի­րը կշա­րու­նա­կի պաշտ­պա­նել իր դիր­քե­րը քա­ղա­քա­կան եւ ռազ­մա­վա­րա­կան բո­լոր հար­ցե­րում»: Իսկ այդ «Տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­վա­սա­րակշ­ռութ­յան» բա­ղադ­րիչ­նե­րի թվում է, հի­շեց­նենք, Թեհ­րա­նի պատ­կե­րաց­մամբ, նաեւ ռու­սա­կան կոն­տին­գեն­տը, ո­րը կանգ­նած է նաեւ Ի­րա­նի սահ­մա­նին եւ, ըստ էութ­յան, հան­դի­սա­նում է ՌԴ-Ի­րան ռազ­մա­կան կա­պի շատ կա­րե­ւոր օ­ղակ:

Ու այս ա­մե­նը հու­շում է, որ Հա­յաս­տա­նի հետ կապ­ված ռուս-ի­րա­նա­կան հա­կա­սութ­յուն­ներ ա­ռաջ բե­րե­լու փոր­ձե­րի հա­ջո­ղութ­յու­նը քիչ հա­վա­նա­կան է մնում:

 






Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top