ՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստը Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է Հայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները Կառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել Պոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ) ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարի Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. Տեսանյութ

ՔՊ-ականները, թե՞ սրբազանները. ովքեր են ապաշխարելու

Վերլուծություն

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությունից եւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հնչեցրած հայտնի նզովքից հետո Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանն իր հարցազրույցներից մեկում ասել է, թե՝ ՔՊ-ն կարող է մնալ իշխանության ու ապաշխարել։ Այս հայտարարությունից հետո չուշացավ նաեւ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի արձագանքը: Հարցին, թե՝ պատրաստվո՞ւմ են ապաշխարել, Ա. Քոչարյանն իրեն հատուկ հեգնանքով պատասխանել է. «Նախ պետք է հասկանանք՝ պարոն Աջապահյանը եւ էլի որոշ հոգեւորականներ պատրա՞ստ են ապաշխարելու, իրենց ապաշխարումից հետո նոր կարող ենք խոսել այլ ապաշխարման գործընթացներ ձեւավորելու մասին։ Բայց ես կուզեմ լսել հենց իրենց ապաշխարության մասին, Աջապահյանի, Գալստանյանի եւ այսպես շարունակ, բավականին կան։ Բայց սրբազանների համակարգում կան նաեւ շատ արժեքավոր հոգեւորականներ, որոնք, իմ կարծիքով՝ ապաշխարելու խնդիր չունեն։ Նրանք այդ թեմայով չեն խոսում, խոսում են նրանք, որոնք ապաշխարելու կարիք ունեն»:

Վերջիվերջո, Մայր Աթոռը շարունակո՞ւմ է պահանջել Նիկոլ Փաշինյանի եւ այս իշխանության հրաժարականը, պատրա՞ստ է այս իշխանության ապաշխարելու դեպքում՝ կանգնել նրանց կողքին: Եվ եթե՝ ոչ, ապա ինչո՞վ է պայմանավորված այն, որ սեպտեմբերի 28-29-ին նախատեսված Սրբալույս Մյուռոնի օրհնության եւ Մայր Տաճարի վերաօծման արարողություններին հրավիրված են բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Այս հարցերի պատասխանները փորձեցինք գտնել հենց Մայր Աթոռում:

Ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի օգոստոսյան խղճուկ ասուլիսի, որին ներկա էին լրագրողների նեղ շրջանակ, երեկ Մայր Աթոռում տեղի ունեցավ Արշակ եւ Նաթան սրբազանների համատեղ ասուլիսը՝ 45 լրատվամիջոցի մասնակցությամբ. ներկա էին ավելի քան 77 լրագրող, օպերատոր, լուսանկարիչ: Ի թիվս բազմաթիվ այլ հարցերի՝ Արշակ սրբազանն անդրադարձավ նաեւ Անդրանիկ Քոչարյանի ապաշխարելու հորդորին:

«Ես բացարձակապես չեմ վրդովվում, չեմ նեղսրտում մեզ ապաշխարհելու կոչ անելու որեւէ մեկի հորդորից: Եթե որեւէ մեկին թվում է, որ ես հրեշտակ եմ, իրեն պիտի հուսախաբ անեմ: Եթե որեւէ մեկը մտածում է, որ ես անսխլական եմ, իրեն էլ խորը հուսախաբություն է սպասում: Իմ կողմից էլ բազմաթիվ սխալներ են թույլ տրվել, սայթաքումներ են եղել, բայց խնդիրը այլ է այստեղ: Լինել մեղավոր, չի նշանակում կորցնել իրավունքը հանրային վտանգավորության, ճակատագրական սպառնալիքներ պարունակող խնդիրների վերաբերյալ դիրքորոշումներ արտահայտելուց եւ դատապարտելուց: Դա արել ենք ամեն մեկս եւ անելո՛ւ ենք», - շեշտեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետը:

Ըստ Արշակ սրբազանի` մեր եկեղեցում չկա մի սուրբ, որի կյանքում, կենսագրության մեջ եղած չլինեն սեւ կետեր, բայց մարդու, քրիստոնյայի առաքելությունն այն է, որ այդ սեւ կետերը իրեն չպետք է կասեցնեն խոսելու համար այնպիսի ահռելի երեւույթների մասին, որոնք համընդհանուր վտանգավորություն ունեն եւ գոյաբանական խնդիրներ են պարունակում իրենց մեջ. «Մենք կապաշխարհենք, մենք ունկնդիր ենք իրենց հորդորին, բայց մեր ապաշխարհությունը բացարձակապես չպետք է մեկնաբանել այնպիսի իմաստով, որ մենք պետք է զերծ մնանք այնպիսի երեւույթների մասին խոսելուց, որոնք համընդհանուր, համահասարակական ճգնաժամ եւ արհավիրք կարող են ստեղծել»:

Ապաշխարելուն կողմնակից է նաեւ Միքայել սրբազանը, որն ավելի վաղ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր. «Ես ամեն օր եմ ապաշխարում՝ ի տարբերություն իրենցԵս իրենց նման սուրբ չեմ, բնականաբար, իրենք «սուրբ» են։ Իրենց ասածով չէ, որ ամեն օր ապաշխարում եմ, բայց ապաշխարում եմ»:

Ինչ վերաբերում է Անդրանիկ Քոչարյանին Շիրակի թեմի առաջնորդն ուշագրավ ակնարկ էր արել. «Անդրանիկ Քոչարյանին ի՞նչ ասեմ, նրան Գյումրիում լավ են ճանաչում։ Եկեք Գյումրի, փողոցում ցանկացած մեկից հարցրեք՝ ո՞վ է Անդրանիկ Քոչարյանը, իրենք ձեզ կասեն»:

Իսկ թե ի՞նչ են ասում գյումրեցիները Անդրանիկ Քոչարյանի մասին հիշեցնենք մենք: 1994-96թթ. թալանն ուսումնասիրող փաստահավաք խմբի ներկայացուցիչ, իրավապաշտպան, այսօր քաղբանտարկյալ Կարապետ Պողոսյանը ժամանակին «Իրավունք»-ի հետ զրույցում պատմում էր հետեւյալը. «Քոչարյան Անդրանիկը գյումրեցիների մոտ մինչեւ այսօր հիշվում է «Հրեշ Անդո» մականունով: Հիմա էլ մտնեք Գյումրի, հարցնեք՝ Անդրանիկ Քոչարյանին ճանաչո՞ւմ եք, շատերը կարող են մի պահ տեղը չբերել, բայց եթե ասեք՝ նույն Հրեշ Անդոն է, այդ պահին վստահ կարող եմ ասել, որ լավ համեմված հայհոյանք կլսեք իր հասցեին»:

Թե ինչ է տեղի ունեցել Մարալիկ-Սառնաղբյուր խաչմերուկում, ինչո՞ւ է ապտակել ու հայհոյել Վազգեն Սարգսյանն Անդրանիկ Քոչարյանին, Կարապետ Պողոսյանը հիշում էր ականատեսների ասածները. «Այդ ժամանակ նա սպարապետի մեքենայի հետեւից շարժվել է Երեւան եւ այլեւս չի վերադարձել։ Թալանը ճիշտ կազմակերպելու համար Անդրանիկ Քոչարյանին պետք է եղել, որպեսզի ոստիկանական համակարգի երկու կարեւոր կառույցներ պահեր իր ձեռքում՝ մեկը Երկաթգծում, մյուսը՝ օդանավակայանում, որովհետեւ այդ ընթացքում բոլոր տեսակի բեռները հիմնականում այս երկու ուղղությունով էին դուրս գալիս: Դրա համար նա փոխում է նշածս ենթակառուցվածքներին սպասարկող ոստիկանության պետին, ինչից հետո սկսվում է շատ լուրջ վեճ: Նա մինչեւ վերջ պնդում է, որպեսզի իր մարդուն դնի պաշտոնի, բայց հասավ նրան, որ իրեն ապտակեցին, մորը հայհոյեցին եւ մարզից նրան տարավ հենց Վազգեն Սարգսյանը: Ըստ ավագ գյումրեցիների` սա է եղել այդ մեծ թալանի վերջնակետը»: Ասվածին այլեւս ավելացնելու ոչինչ չի մնում:

ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է, ԻՍԿ ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ՞ՆԸ

Այդուհանդերձ, վերադառնանք հարցին, թե արդյոք Մայր Աթոռի նախկինում արտահայտած դիրքորոշումները փոխվել են կամ մեղմվել՝ Միքայել սրբազանի ապաշխարության մասին ասվածի ու Սրբալույս Մյուռոնի օրհնության եւ Մայր Տաճարի վերաօծման արարողություններին բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրավիրելու համատեքստում:

Համենայնդեպս, Արշակ սրբազանը վստահեցնում է՝ իշխանություններին հրավիրելը որեւէ ձեւով դիրքորոշումների փոփոխություն չի ենթադրում: «Ողջ պատմության ընթացքում եկեղեցին աջակից է եղել պետությանը, իշխանություններին։ Այո՛, երբեմն մենք իշխանություններին տարբերակում ենք պետությունից, այդ սահմանագիծը շատ նուրբ է։ Չափազանց դժվար է իշխանություններին քննադատություն ուղղել՝ առանց մտահոգություն ունենալու, որ պետությանը չես վնասի։ Բայց երբ իրավիճակը հասնում է մի հանգրվանի, երբ այլ տարբերակ չկա, նշանակում է՝ պետք է գնալ այդ ճանապարհով»,- ընդգծում է նա:

Ինչ վերաբերում է Շիրակի թեմի առաջնորդի արտահայտած մտքերին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետը խնդրեց Եկեղեցու դիրքորոշումներին ծանոթանալ Գերագույն հոգեւոր խորհրդի հայտարարություններից, իսկ Միքայել Սրբազանի հայտարարությունները դիտարկել իր հարցազրույցի կամ իր խոսույթի ամբողջական կոնտեքստում, իսկ մասնավոր դիտարկումների վրա չկենտրոնանալ. «Ես որեւէ ձեւով Միքայել Սրբազանի դիտարկումները չեմ ցանկանում մեկնաբանել, ոչ էլ դիտարկում եմ նահանջ իր նախնական դիրքորոշումից: Պարզապես պետք է իր դիտարկումները նկատի ունենալ իր դիրքորոշումների ամբողջական ներկապնակի մեջ»:

Ի՞նչ է ստացվում, սրբազաններն էլ ինչպես ընդդիմությունը եւ հասարակությունը «հինգ հոգով վեց երգ են երգում»: Բագրատ սրբազանը իրեն վարչապետի թեկնածու է շարունակում զգալ, Միքայել սրբազանը պատրաստ է ներել աններելին, իսկ Մայր Աթոռը շարունակում է մնալ հաստատակամ իր դիրքորոշումներով: Եվ թեպետ ակնհայտ է, որ այստեղ եւս կա խնդիր, հայ քրիստոնյային մնում է շարունակել ապավինել Մայր Աթոռի հազարամյա ողջախոհությանն ու իմաստությանը եւ աղոթել, որ սրբազանները կարողանան զերծ մնալ արտաքին ազդեցություններից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






ՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ Զելենսկի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top